«Ուրանի գործը» բացաայտւել է Հայաստանի եւ
Վրաստանի յատուկ ծառայութիւնների
համագործակցութեամբ
Նոյեմբեր 08, 2010 18:45
Հայաստանի յատուկ ծառայութիւնները սերտօրէն համագործակցել են Վրաստանի իրենց գործընկերների հետ՝ գերհարստացւած ուրանի մաքսանենգութեան փաստի բացայայտման ուղղութեամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է Ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի քարտուղար Արծւին Բաղրամեանը:
Վերջինս նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի յատուկ ծառայութիւնների համագործակցութեան շրջանակներում ապրիլին Հայաստանում Ազգային անվտանգութեան մարմինների կողմից վերոնշեալ գործարքին առնչութիւն ունենալու կասկածանքով ձերբակալւել է Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայեանը:
Ներկայումս վերջինիս նկատմամբ յարուցւել է քրէական գործ ՀՀ ք.օր.-ի 215 յօդւածի 2-րդ մասով (ռադիոակտիւ նիւթերի մաքսանենգութիւն):
«Վերոյիշեալ յանցագործութիւնների բացայայտման ուղղութեամբ Հայաստանի եւ Վրաստանի յատուկ ծառայութիւնների միջեւ սերտ համագործակցութիւն է իրականացւել»,- նշել է Բաղրամեանը:
Ինչպէս արդէն յայտնել է NEWS.am-ը, Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացւած ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել: Յանցագործութեան փաստը յայտնի է դարձել միայն այսօր՝ նոյեմբերի 8-ին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին յայտարարել էր, թէ վրացական յատուկ ծառայութիւնները բացայայտել են եւ խափանել գերհարստացւած ուրանը իսլամական ծայրայեղական խմբաւորմանը վաճառելու դաւադրութիւնը: Պարզւել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյեանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանեանը մեղսակից են մաքսանենգութեանը: Երկուսն էլ իրենց մեղաւոր են ճանաչել:Ննրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացւած ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մէջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրայեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ: Առգրաււած ուրանը հարստացւած է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործւել ատոմային մարտագլխիկի մէջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment