Ադրբեջանի նախագահը կրկին
յիշել է պատերազմի մասին


«Ադրբեջանական պետութիւնը, օգտագործելով ռազմական ուղին, կը

վերականգնի իր տարածքային ամբողջականութիւնը»!!!

Նոյեմբեր 08, 2010 00:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ յայտարարել է Ղարաբաղեան խնդիրը ռազմական եղանակով լուծելու հնարաւորութեան մասին: «Մենք բանակցութիւններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականութիւնը խաղաղ կերպով վերականգնելու յոյս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետութիւնը, օգտագործելով ռազմական ուղին, կը վերականգնի իր տարածքային ամբողջականութիւնը»,- յայտարարել է Ալիեւը նոյեմբերի 7-ին ադրբեջանցի երկու դիվերսանտների (գաղտագողի ներխոժողներ) թաղման արարողութեան ժամանակ, որոնց Ղարաբաղեան կողմը, բարի կամք դրսեւորելով, յանձնել էր Բաքւին:Ալիեւի խօսքով, հողերը ռազմական եղանակով ազատելու համար Ադրբեջանն ունի ինչպէս մարտունակ բանակ, այնպէս էլ զինծառայողների մարտական ոգի:
Նշենք, որ Իլհամ Ալիեւը բազմիցս է յայտարարել, թէ Ադրբեջանը չի համաձայնւի Լեռնային Ղարաբաղի անկախութեան հետ, իսկ ադրբեջանական կողմի համբերութիւնը կարող է աւարտւել!!!:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: