Իրանահայ նշանաւոր արւեստագէտ, դիզայներ, համալսարանի դասախօս եւ հագուստեղէնի «Յակոբեան» Արդիւնաբերութեան Ընկերութեան տնօրէն՝ պրն. Սմբատ Յակոբեանի անհատական նախաձեռնութեամբ, արդէն երկար ժամանակ է, որ լուրջ աշխատանքներ են կատարւում կազմելու համար «Իրանի Դերձակների վիճակագրական հանրագիտարան»ը։
Մինչ այս կատարւած ուսումնասիրութեանց արդիւնքում, տեղեկութիւններ են հաւաքագրւել տասնեակ դերձակներից, սակայն սակաւ է Հայ դերձակների թիւը։ Դա թերութիւն է համարւում այն իմաստով, որ նոյնիսկ մեր մուսուլման արւեստագէտ դերձակների վկայութեամբ եղել են բազմաթիւ Հայ վարպետ–դերձակեր, որոնք իրենց հերթին դաստիարակել են մեծ թւով արւեստագէտ արհեստաւորներ։ Դժբախտաբար շատ տեղեկութիւններ չկան դրանց մասին, եւ այդ պատճառով էլ հանրագիտարանը ամբողջացնելու համար օժանդակութեան խնդրանքով դիմում ենք Ձեզ։
Ուստի խնդրում ենք բոլոր նրանց, որոնք որեւէ տեղեկութիւններ ունեն Հայ դերձակների մասին, (ողջ կամ ննջեցեալ), նրանց մասին տեղեկութիւնները, լուսանկատները, աշխատանքի միջոցները, եւ այլն... ժամանակաւորապէս պահ թողնեն մեր մօտ, այս թերութիւնը վերացնելու համար։
Եթէ դեռ կենդանի են նրանք, սիրով կը ներկայանանք ու նկարահանելու հետ միասին կձայնագրենք իրենց մասին տեղեկութիւնները, փորձառութիւնները, յուշերը եւ այն ինչ որ անհրաժեշտ է։
Տեղեկութիւնները լուսանկարներով կարձանագրւեն խնդրոյ առարկայ գրքում՝ հէնց իրենց անունով։
Համագործակցութիւն ցուցաբերելու ցանկացողերից խնդրում ենք կապւել մեզ հետեւեալ միջոցներով.–

Հեռախօս .– 0912 . 543 . 4453
E-mail.- dptnews@yahoo.com
E-mail.- dptnews@yahoo.com
2 Պատգամ:
Hedakrkir gorz e sgsel baron Hacopiane.
Շատ գնահատելի աշխատանք է: Ես երկու դերձակ եմ ճանաչում պրն. Վազգէն Յակոբեանը որ մանուչէրի պողոտայում խանութ ունէր որ մահացել է բայց իր տղան ապրում է Թեհրանում եւ պրն. Պետրոսը որ ներկայիս Նադերշահ 17-րդ պողոտայում խանութ ունի: Պրն. Յակոբեանին յաջողութիւն եմ ցանկանում:
Post a Comment