Թւականիս ուրբթ Յունիսի 12–ին (Խորդադ 22), ամբողջ երկրի տարածքում տեղի է ուննալու Իրանի Իսլամական Հանրապետութեան 10–րդ շրջանի նախագահական ընտրութիւնները ։



Արդէն ամիսներ առաջւանից քաղաքաան շրջանակներում խօսւում է նախագահութեան հաւանական թեկնածուների մասին։ Մինչ որեւէ թեկնածու դեռ իր պատրաստակամութիւնը չէր յայտնել ընտրութիւններին մասնակցելու համար, մանաւանդ պարսկատառ մամուլը, որ իրականում գոյութիւն չունեցած կուսակցութիւնների շտաբների դերակատարութիւնն է ստանձնել, յետագայում ապացուցւած թեկնածուների անունների շուրջ սոնդաժական փորձ ու քարոզչութիւն էին կատարում։
Թէեւ երկրում եւ քաղաքական ուժերի մօտ դեռեւս գոյութիւն չունի կուսակցական – կազմակերպչական յանձնառութիւնն ու իմաստաւորումը, սակայն գոյութիւն ունացած քաղաքական հոսանքներն ու ուժերը իրենց սեփական միջոցներով կանխաւ քարոզչութիւններ են սկսել, բայց ոչ թէ անուններ ներկայացնելով, այլ խորհրդանշական պաստ
առ– փլակարտներով։

Կուսակցական – կազմակերպչական օրգանական կարգապահութեան պակասի պատճառով, երկրի քաղաքական նշանաւոր այրերից ոմանք, ընտրութիւններից– ընտրութիւն օրւայ պայմաններից ելնելով ինչ որ չափով պահելով իրենց քաղաքական – գաղափարական սկզբունքները, հակում են ցուցաբերում երբեմն 180 աստիճանի թեքումն ունեցող խմբերի օգտին։ Դա անբացատրելի դառնալով ժողովրդի համար նաեւ շփոթի է մատնում մասսային։
Այս ծիրի մէջ, որպէս օրինակ պիտի նշել այն, որ ոչ ոք չէր սպասում նախկին նախագահ Խաթամիի ամենամօտ բարեկամ՝ Աբթահին, կը դառնայ Քառուբիի խորհրդականը... Նոյնպէս եւ նոյն նախագահի ջատագով ու մշակոյթի նախարար Մոհաջերանին կը կանգնի նորից միւս դաշտում գտնւող՝ Քառուբիի կողքին։

Նոյնն է միւս թեկնածու՝ Մոհսէն Ռէզայի պարագայում, որի շտաբում են աշխատում «Քարգոզարանէ Սազանդէգի» ազդեցիկ դէմքերից մի քանիսը։ Մինչ ինքը՝ Այաթօլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի գլխաւորած «Քարգոզարանէ Սազանդէգի» քաղաքական հզօր խմբաւորումը, իր պաշտօնական հաղորդագրութեամբ յայտարարել է որ պաշտպանում է Միր Հովէյն Մուսաւիի թեկնածութիւնը։

Այս, եւ նախագահական ընտրութիւններին կապւող հարցերի մասին կը խօսենք ուրիշ առիթներում, բայց այսօր ուրիշ խօսք ունեմ ասելու։

Արդէն Շաբաթ օրւանից սկսած, նւազագոյնը Թեհրանի հիմնական պողոտաներն ուհրապարակները ողողւել են քաղաքական խմբաւորումների ու հոսանքների քարոզչական պաստառներով։ Ներկայ դրութեամբ այս ասպարէզում ամենաաշխոյժ ներկայութիւնն ունեն Միր Հոսէյն Մուսաւիի եւ Մահդի Քառուբիի պաստառները։ Դրանք միմեանցից զանազանւում են, ոչ թէ ստորագրութիւններով ու պատգամներով, այլ՝ պարզապէս ձեւով, արտաքիտով, գոյներով եւ կոդաւորւած խորհրդանշաններով։

Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակներում պաստառների երեւան գալուց առաջ, թեկնածուներն արդէն շուրջ երկու ամիսներից սկսած ընտրական ելոյթներ են ունենում Թեհրանում ու երկրի հեռու եւ մօտաւոր քաղաքներում ու նոյնիսկ գիւղերում։



Իսկ կարեւորը՝....
Ո՛չ թեկնածուների ելոյթներում, եւ ո՛չ էլ փակցւած պաստառներում, թեկնածուներից որեւէ մէկը չի ասել թէ՝ 70 ամեայ այս ալեհէր ծերունի բեռնակիրը, երբ է իր բեռը ցած դնելու եւ հանգստի կոչւելու...



Այս ծերունին, ու դրա ճակատագրին մատնւած միւս բեռնակիրները, որոնցից իւրաքանչիւրը շալակից բացի բազմապիսի բեռներ են կրում նաեւ իրենց հոգու ու թիկունքների վրայ։ Նրանք եթէ երիտասարդ տարիքում իրենց թիկունքը մինչեւ 90 աստիճանի կեռութեամբ խոնարհէին ժամանակի տէրերի առջեւ, հաստատ համոզումով այսօր նրանց թիկունքը այսպէս չէր լինի։

Այսօր թէեւ ծերուկի թիկունքը խոնարհւում է արժանապատւութեամբ ապրելու համար, բայց հոգին հանգիստ է ու ազատ... Բայց հարց է առաջանում,-




...Ծերուկն արդեօ՞ք ճիշտ ընթացք է ունեցել իր երիտասարդ տարիքում... թէ՝ թքնելով արժանապատւութեան վրայ, կանէր այն ինչ, որ ուրիշներն արեցին

օրւայ հացն ապահովելու համար...
Կամ էլ, եթէ այսօրւայ տրամաբանութիւն ունենար՝ այն օրերին, ծերուկն ի՞նչ խորհուրդ էր տալու երիտասարդներին....




+++


Բայց կարեւորը՝ Ո՞վ է Երաշխաւորելու... որ այս ծերուկն արդեօ՞ք հանգստի կը կոչւի մեռնելուց առաջ...



Ձերդ՝


Վարդան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ DPTNEWS–ԻՑ

5 Պատգամ:

Փիրումեան Վալոդ said...

Սա էլ իր ձեւի մէջ նոր տեսակի տրամագիծ էր։ Շնորհակալութիւն։

Misha Mansoorian said...

te kgghgkggan yev te mdayin zgrgactan hamar ogdagar hodvac er.

Սաթօ Մարգարեան said...

Յարգելի պրն Դաւթեան
Ալիք օրաթերթի այսօրւայ լուրերից մէկի մէջ միտումնաւոր կերպով վրիպւել է ձեր անունը։ Ես հեռախօս Ալիքին բաժնին ուղարկել եմ հետեւեալ գրութիւնը։ Բայց որով հետեւ գիտեմ այդ մասին չեն գրելու նոյնը ուղարկում եմ ձեզ.–

«Գուլբէնգեան դպրոցի 40 ամեակի առթիւ կազմակերպւած ձեռնարկի տեղեկագրութեան մէջ (չորեքշաբթի 20 մայիսի) սրբազանի խօսքերից բացի գրել էք նաեւ մի շարք անուններ։ Չգիտեմ ինչքան էք....... պրն Վարդան Դաւթեանի նոյնիսկ անունից, որ լինելով ձեռնարկի ամբողջ պատասխանատուն ու հաղորդավարը խուսափում էք ամենաչնչին մատնանշումն անել դրա մասին։ Ցաւալի է որ երկրի միակ հայկական օրաթերթը որ քննադատելով գրաքննութիւնը ինքը այդպիսի .....միջոցների է դիմում։ Բայց դուք այսպիսով միայն Վարդանին էք մեծացնում ու դուք՝ .....։ Քանի որ տասնեակ հրաւիրեալներ տեսել են այդ բոլորը եւ դուք իզուր էք.... թափում։ Դուք սրանով ձեր.... էք ցոյց տալիս նրանց որ դեռ չեն ճանաչել ձեզ։ Շատ .... ձեք»։
Ներկայ՝ (Գիւլբէնգեանի նախկին անշակերտուհիներից)

serop said...

խնդրում եմ միշտ գրէք շատ յաճելի է կարդալ ձեր յօդւածները

Երեմեան said...

Մեզանկց շատերը չգիտենք որ մեծ, շատ մեծ բեռ ենք համայնքի համար։ Դա շատ վատ է։