Այս օրերին, երբ թերթերը իրենց արեւելումների ու քաղաքական հակումների համապատասխան, նիւթեր ու լուրեր են տեղադրում իրենց էջերում, աւելի են խտանում թերթեր ու մանաւանդ օրաթերթեր դիտողների շարքերը՝ թերթավաճառ կրպակների առջեւ։
Առաւօտեան շուտ, ընթերցողների շարքի խտութեան պատճառով գրեթէ անհնարին է նայել նոյնիսկ նրանց առաջին էջի վերնագրերը։
Բայց եւ այնպէս դրանց բազմազանութեան ու գների համեմատական սղութեան պատճառով, շատերը նախընտրում են համբերել միւս ընթերցողների քաշքշուքն ու ֆիզիկական ճնշումներն ու նոյնիսկ բողոքների
աղաղակները եւ պնդերեսութեամբ կարդում են բոլոր թերթերի առաջին էջերի վերի կիսաբաժնում տպագրւած խտացւած լուրերն ու վերնագրերը։
Այս օրերին հետաքրքիր են նաեւ բազմապիսի օրիանթասիոն ունեցող թերթերի առաջին էջերում տպագրւած լուսանկարները, որոնք ունեն անպայման քաղաքական պատգամ։
Դրանցից (լուսանկարներից) ոմանք առանց որեւէ գրութեան ու մեկնաբանութեան ծառայում են նաեւ իբրեւ քաղաքական հաղորդագրութիւններ...
Կրպակների առջեւ համախմբւած ընթերցողներից շատերն ի հարկէ՝ (որոնց շարքում նաեւ ես), բոլոր թերթերի վերնագրերն ընթերցելուց յետոյ է, որ որոշում են թէ՝ դրանցից որը՞ պիտի գնել։
«Էթէմադէ Մելլի» օրաթերը, որ արտացոլում է նախագահական ընտրութիւնների թեկնածուներից՝ Հօջաթօլէսլամ Մահդի Քեառուբիի տեսակէտները, հէնց իր հիմնադրման օրւանից, հետաքրքիր նորարարութեան է ձեռնարկել։ Թերթի խմբագրութեան պատին ամէն օր փակցւում են նոյն օրւայ թերթերի բոլոր էջերը։ Ընթերցողները երբեմն ժամից աւել կանգնում են, որպէսզի կարդան իրենց նախասիրած նիւթը, լուրը եւ կամ յօդւածն՝ ամբողջութեամբ։
Անշուշտ պիտի յիշեցնել, որ առաջին անգամը լինելով Իրանի պաշտօնական լրատւական գործակալութիւն՝ «ԻՌՆԱ»–ի օրգան «Իրան» օրաթերթը շուրջ 10 տարի առաջ նման նորարարութիւն ձեռնարկեց, սակայն երկար չտեւեց այդ թերթի հանրային ցուցափեղկի կեանքը։Ելնելով Իրանի ժողովրդի քաղաքական կեցւածքից ու խմորումից, շատ յաճախ թերթերի կրպակների առջեւ յաճախ քաղաքական բանաւոր վէճեր են բռնկւում, որոնք դրական կողմ ունենալով լուսաբանական լսարանների են վերածւում։
2 Պատգամ:
Գնահատում եմ ձեր աշխատանքը։ Մենք ամեն օր ականատես ենք բոլոր այն բաներին որ դուք դրանց մասին գրել էք, բայց երբէք այսքան չեմ խորացել դրա ծալքերին։ Ձեր ռեփորթաժները պատճառ են դառնում որ աւելի խորանանք մեր շրջակայքի նկատմամբ։ Բայց չեմ թաքցնում որ այդ բոլորը դիտելու համար կարեւոր է ունենալ ժուռնալիստական տեսողութիւն, որը յատուկ է որոշներին։
Շնորհակալ եմ եւ յաջողութիւն եմ մաղթում ձեզ։
Գնահատում եմ ձեր աշխատասիրութիւնը լրատւական ասպարէզում նորութիւններ բերելու համար։ Շնորհակալ կը լինեմ եթէ նոյն պէս տեղեկատւութիւն կատարել մեր համայնքի մասին։
Արդէն Տրամագիծ ի բացը մասամբ լրացել է, բայց լաւ է որ դրանք խատանան։
Post a Comment