Երբեմն ինձ ասում են թէ՝ շատ եմ բողոքում, շատ եմ դժգոհում...Ինչ որ չափով ճիշտ են ասում։ Այսինքն՝ այդ խօսքի որոշ մասը իրականութիւն է, իսկ խոշոր բաժինը անարդար դատողութիւն ու ամբաստանութիւն։
Դատողութիւն՝ որ արտայայտւում է՝ առանց դատելու, եւ առանց քննարկելու այս տեսակ բողոք – դժգոհանքի հիմնապատճառները։
Մենք երբեմն դառնում ենք այնպիսի բժիշկների նման, որոնք դիագնոզ են յայտարարում՝ հիւանդին քննելուց առաջ...դեռ աւելին՝ չստուգւած ախտաճանաչման համար՝ դեղեր էլ են նշանակում...
Անկախ այն բանից, որ ինձ այդպէս են դաստիարակել հէնց պատանի տարիքից, ես խառնւացքով էլ այսպէս եմ եղել դեռ շատ փոքր տարիքից, չափազանց ազդւող ու նուրբ զգացողութիւն ունենաու պատճառով։
Ես չէի կարող բողոքել, բայց միաժամանակ չէի կարող ձեռքիս «ալասքա»ն (մեր ժամանակի պաղպաղակը), չկիսել խաղընկէր Կարոյի կամ Ֆարզադի հետ... Մէկ ես էի լիզում, մէկ Կարօն ու մէկ էլ Ֆարզադը... ու երբ պաղպաղակից մնում էր մէկ բաժին, արդարութիւնը յարելու համար, մնացածը հրամցնու էի շոգից լեզուն կախած փողոցային կատւին կամ շանը, որոնք շատ էին այն օրերին։
Ես այն օրերին չէի կարող բողոքել, որովհետեւ չգիտէի ո՞ւմ դէմ կամ որտե՞ղ պիտի բողոքել այն բանի հաար, թէ՝ ինչո՞ւ խաղընկերներս «ալասկա» գնելու համար դրամ չունեն...
Այդպէս եմ եղել իմ ամբողջ կեանքի ընթացում, ու հէնց այդ խառնւացքի համար էլ շատ եմ տւժել, ու դեռ տուժում եմ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել ու չբողոքել երբ տարբեր տարիքի փերեզակներին, որոնք իրենց կեանքի ծախսերը հոգալու համար, փողոցներում թաշկինակ, շապիկ կամ .... են վաճառում ու քաղաքապետարանի պաշտօնեան ամենայն անգթութեամբ ցրիւ է տալիս նրա խղճուկ «դուքանը» ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել բեռնակիր ծերուկին Թեհրանի շուկայում, որ մի պատառ արդար հացի համար վազ–վզելով բեռ է որոնում, ու չբողոքել թէ ինչո՞ւ այսքան անարդարութիւն....
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել մանուկ նւագիչ՝ քոյր եղբայրներին, որոնք իրենց ծնողների ափիոնի ծախսը հոգալու համար Վալիասր պողոտայում գարմոն ու թմբուկ են նւագում... ու չբողոքել, չդժգոհել...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել հէնց մեր հաայնքի անդամներց մէկին, որ Հեռաւոր քաղաքներից իսլամական «քաֆան»(کفن) (պատանք) է բերում ու վաճառում է Էմամզադէ Սալէհի առջեւ... ու յաճախորդ շահելու համար, դեռ գովում է՝ «Ջոշանէ Քաբիր» (جوشن کبیر) ու «Բորդէ Եամանի» (برد یمانی ) կոչւող պատանքների բարեմասնութիւնների մասին... դիտել ու չբողոքե՞լ...
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել նորից մեր համայնքի մտաւորականներից մէկին, որ մտաւոր աշխատանքից յետոյ, երեկոյեան իր մեքենայով փիցա է բաժանում անհոգ անծանօթների համար.... դիտել ու չբողոքե՞լ..., չդժգոհե՞լ....
Ես չեմ կարող անտարբերութեամբ դիտել քաղցած թափառականներին, որոնք ճաշարանների առջեւ դրւած աղբամաններից ուտեստի մնացորդ են որոնում ուտելու համար... դիտել ու չբողոքե՞լ..., չդժգոհե՞լ....
Բայց ես կարող եմ բողոքել... դժգոհել... ու աղաղակել ...դա իմ եւ Ձեր տարրական իրաւունքն է...., որից յաճախ չենք էլ օգտւում...
Ու ոչ միայն ես, այլ ո՛չ ոք չի կարող մեր քաղաքի քառուղիներում թափառող, անչափահաս ծաղիկ ու «ֆալ» վաճառող աշխատանքի մանուկներին դիտել ու չբողոքել... չդժգոհել...
Եթէ դուք կարող էք..., ապա գերմարդկային ուժի տէր էք։ Իսկ եթէ տեսնում էք, ազդւում էք, ու չէք բողոքում, ապա քնարկման պիտի ենթարկէք Ձեր խղճի դատողութեան նորմերը...
+++
... Այս մասին ու մեր համայնքում տիրական անարդարութիւնների մասին դեռ խօսելիքներ շատ կան։ Մնացէք մեր հետ, ու եթէ գտնում էք անարդարութիւն, ինձ էլ տեղեակ պահէք...
Ձերդ՝
Վարդան
vartandav@ yahoo.com
3 Պատգամ:
Բողոքելն ու ըմբոստանալը մարդու բնական իւրայատկութիւններիրց է, որը գործ են ածւում տարբեր առիթներով։ Իսկ նրանք որ իրական բողոք ու քննադատութիւն չեն սիրում (յանձինս մեր սրբազանի)ուրիշներին վարկաբեկելու եւ արհամարհելու փոխարէն պիտի իրենց ճշտեն, եթէ ոչ թէ իրենք են խարաբ էլնում եւ թէ քարոզներն են դառնում ցուցական ու կեղծ։ սա ընդհանուր ցաւ է, որին դժբախտաբար առիթ են տալիս ազգայինները։
Համաձայն եմ ձեր հետ։ Յաճախ կամ չգիտենք ի՞նչ իրաւունքներ ունենք ու կամ էլ գիտենք դրանից չենք օգտւում։ Ինչն է՝ այս անտարբերութեան պատճառը։
Հէնց ձեր հարցի կապակցութեամբ, բոլոր նրանք որոնց հետ խօսել եմ, ձեզ ոչ միայն անմեղ այլ զոհաբերող անձ են ճանաչում բայց իրենք էլ խոստովանում են որ վախենում են այդ մասին խօսել։ Բայց չգիտեմ վախ ինչից եւ ումից։ Միթէ ինչ էք արել։
Դրանով հանդերձ որ մեր ժողովուրդը մեծ յառաջխաղացք է արձանագրել իր հասարակական ու քաղաքական հասկացողութեան մէջ, բայց դժբախտաբար մեր ժողովրդի վերնախաւի մօտ քննադատութիւնը եւ նոյնիսկ դժգոհութիւն յայտնելը մահացու մեղք է համարւում։ Դա պատճառ կը դառնայ ծաւալուն լճացման, որին արդէն ականատես ենք վերջին տաս տարիների ընթացքում։ Մինչեւ երբ ենք ուզում ծածկել թերութիւններն ու ժողովրդին .....համարել։
Post a Comment