ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՈՒ ՌՈՒԲԷՆԻՆ....

ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» կայքէջում, իմ այս վեբլագի մասին տեադրւած լուրի տակ, այցելուների կողմից մի քանի պատգամներ են գրանցւել, որոնց մասին չեմ կարող լռել։

Կասկած չունեմ, որ Անդրանիկ, Ռուբիկ, Սերժիկ, Դրօ, ... եւ ուրիշները սրտցաւութիւնից ելնելով է, որ նման պատգամներ են թողել, սակայն միաժամանակ համոզւած եմ, որ դրանց բովանդակութեան մէջ հաշւի չեն առնւել պարկեշտութեան ու կազմակերպչական յանձնառութեան ու կարգապահութեան սահմանումները։

Նախ այն, որ նախընթաց չունեցող այսքան երկարատեւ ժամանակից յետոյ, դեռ չի պատահել այն՝ որի համար ցաւ ու վիշտ են յայտնում այս բարեկամները։ Դեռ թողնենք այն իրողութիւնը, որ նոյնիսկ նման որոշում կիրառւելու դէպքում էլ, ես չե՛մ կարող հրաժարւել իմ այն սկզբունքներից, որոնց հետ ապրել եմ ահա 40 տարիներ...

Այնպիսի սկզբունքներ, որոնց մէջ մերւել է մտքիս, հոգուս ու խղճիս իւրաքանչիւր բջիջը։ Այնպիսի սկզբունքներ, որոնք դարձել են իմ էութեան, ինքնութեան ու խմորումիս անբաժան մասնիկները...

Այս բոլորի պարզ ապացոյցը այն՝ որ անասանելի զրկանքներ ճաշակելուց յետոյ էլ, նորից իմ փառաւոր սրբութիւնը մնում է աշխարհիկ Սուրբ Երրորդութիւնը՝ Հ. Յ. Դ.–ն ու յաւերժական ուխտատեղիս՝ «Ալիք» Հաստատութիւնն իր ամբողջութեամբ, նոյնիսկ եթէ մուտքս արգիլեն այնտեղ...։

Իսկ պատգամներում նշւած այդ անվայել որակումները բոլորովին դուրեկան չհնչեցին իմ հոգում, քանզի հասցէագրածներն իմ գաղափարակից ընկէրներն են, հաշւի առնելով նաեւ այն իրողութիւնը որ մարդը սխալական է եւ անսխալը՝ բացարձակապէս Աստւածն է ու վէրջ։ Սխալը կարելի է շտկել, բայց վարկաբեկումը մնում է անհատականութիւնը արատաւորող մնայուն բիծ։

Ես այն համոզումին եմ, որ ձգձգւող հարցերը, եթէ դրան աւելացնենք նաեւ սխալ տեղեկութիւնները, ընդհանրապէս ունենում են նման վախճան, ու դա անխուսափելի է, եթէ մանաւանդ գոյութիւն չունենայ տագնապի վարչագիտութեան գործոնը։

Եթէ խօսքը գնար մէկ ուրիշ անվարկանիշ ու սունկի նման ծլած կազմակերպութիւնների մասին, այ՛ո ես համոզւած կը լինէի, որ նման ամբոխային հաւաքականութիւնը ղեկավարելու համար անհրաժեշտ էր հեռացնել սրտցաւ ու մտածելու կարողութիւն ունեցող մարդկանց, ու դրանց փոխարինել լոմփաններով ու պատահական մարդկանց կառքին լծւելու ունակութիւնն ունեցող խելառներով։

Բայց մեր կազմակերպութիւնն իր 120 ամեայ փառաւոր պատմութեան մէջ երբէք այդպիսին չի եղել, ու իր գաղափախօսութեան բարոյականութեան թելադրանքով՝ երբէք էլ այդպէս չի լինելու։

Իսկ ես համոզւած եմ, որ նման միջոցառումները (պատգամներ թողնելը) այս թեմայով, չի կարող կազմակերպչական հասկացողութիւն ունեցող որեւէ անհատի համար արդարացման հիմք ունենայ, եւ չափազանց վտանգաւոր եմ գտնում նման ելքերը։Նոյնպէս էլ համոզւած եմ, որ տան վէճերը պիտի լուծել հէնց տան չորս պատերի սահմանների մէջ, ու կարիք չկայ դրանց լուծումը փնտռել դրացու տան մէջ...

Յոյսով եմ, վերլուծողներն այս նիւթի իմաստը փոխանցեն այնպէս՝ որ է՛։

Ձերդ՝

ՎԱՐԴԱՆ

2009-05-30

10 Պատգամ:

Արամ – Ռուբէն said...

Համոզւած եղէք որ բոլորս ձեր հետ ենք, սիրելի Վարդան։

Mi Enger said...

Sireli Vartan mardganc arjeknere chen chapoom marmni geshirov. Dranc chapanishe mdayin zargacoomn oo dadoghotyoonn e. Yete aydbes liner pighe ge liner ashkhari tagavore.
Hasdad hamozoomov amenachnchin chapov el chem gasgazoom ko havadarmootyan oo zohaberootyan vra. Amoor yeghir, engernere goghkid en.

Rafo said...

Enger jan kich el sbasir

Մարզիկ said...

Ես համաձայնլ եմ այն բանին որ խոհանոցային հարցերը պիտի լուցւեն խոհանոցում եւ սեր ասելով տան չորս պատերի մէջ, բայց երբ տան հայրը չի լսում ինչ պիտի անել

Vrej said...

jisht e togh mer hartsere mer doonoom lootsenk, bayts djbakhtabar mer doone ayleves voch bad ooni yev voch el arjani glkhavor vartan jan, doo inked el lav gides. yerp danage vosgorid e hasnoom mnoom e miayn mi ban yev ayn el heghapokhootyunn e.

Գարիկ – Դրօ said...

Սիրելի ընկէր Վարդան Այս պատգամը իրանահայեր կայքէջի մէջ էլ գրել եմ, ու ուզում եմ ամեն տեղ էլ ճչալով ասեմ, Ես չեմ մօռանում այն օրերը, երբ մեզ որպէս ՌԵՄ սովորացնում էիք թէ ինչպէս պիտի վիճել թշնամիների հետ։ Ես տեսելեմ որ թուրքերը ինչպէս էին ձեզ հետեւում ծեծելու համար, թէ դեսպանատան առաջ ու թէ Ալիքի ցուցահանդէսում։ Հիմա ինչ են ասում մեր ընկէրները ձեր համար։ Ես ամաչում եմ, էն Աստւած ամաչում եմ։ Որն հաւատամ։

shant said...

Sireli enger Vartan
gianke shad dajan e tegooz henc mer sharkeroom yev imasnavori nerga te goosagcootian yev te azgayin ishkhanootian ghegavarnere ainkan dgar oo anporz en vor irenc andakt gecvackov or esd ore aveli en bartacnoom hamaynki vijage isg dook vorbes hin azgayin vor payloon ancial ek oonecel mer hamaynki azgayin giankoom yev zer nmannere zoh en gnoom mer dged yev bobig ghegavarootian dirkoroshoomneri badjarov. Mer neghmid ghegavarnere aindegh en hasel vor jamanagin amenakhisd hagadashnagcagannere nergayooms gravoom en azgayin ishkhanootian mej bartsr dirker (vorin yes dem chem) baic mer Sireli enger Vartane vor janachvac e ir nvirvacootiamb yev azniv ashkhadankayin ancialov nooinisg Alik oraterte Gulbengian dbroci 40 amiagi zernargi tghtagcootian mej dasnyag anoonneri goghkin didavoryal chi nshel mer enger Vartan Davtiani anoone vore aid orva zragri haghordavarn er. khndroom em mi hogi inz bacadri te ais kaili anoone inch gareli e dnel? neghmdootun? kenakhndrootun?
te el oorish inch?
Enger Vartan te sharkayin gam voch sharkayin doo mishd mer engern es mnaloo.

Սարիկ– Գէտաշէն said...

Ախպեր (ընկէր) Շանթ, կարծես թէ Զաւէնների, Ցոգոլների, Բրիսեւիչների ու Մալխասների աշխարհում եմ ապրում Թեհրանի մէջ։ Գոնէ այս խառնը վիճակում մի Հովո կամ Բարոն գտնւէր իր Տիկոներով ու Գոքոռներով ու Գարիկներով որ միֆիոզ լինելով էլ արդարութիւն տնօրինէր մեր այս անտէր համայնքում։
Սիրելի Շանթ ընկէր Վարդանը զոհւում է իր նւիրւածութեան պատճառով։ Այսինքն եթէ երիտասարդ ես գնա մի գործի հետեւից , որ այս նւիրւած ընկերի ճակատագրին չմատնւես։

Սարիկ– Գէտաշէն said...

Ախպեր (ընկէր) Շանթ, կարծես թէ Զաւէնների, Ցոգոլների, Բրիսեւիչների ու Մալխասների աշխարհում եմ ապրում Թեհրանի մէջ։ Գոնէ այս խառնը վիճակում մի Հովո կամ Բարոն գտնւէր իր Տիկոներով ու Գոքոռներով ու Գարիկներով որ միֆիոզ լինելով էլ արդարութիւն տնօրինէր մեր այս անտէր համայնքում։
Սիրելի Շանթ ընկէր Վարդանը զոհւում է իր նւիրւածութեան պատճառով։ Այսինքն եթէ երիտասարդ ես գնա մի գործի հետեւից , որ այս նւիրւած ընկերի ճակատագրին չմատնւես։

Hovnan Davtyan said...

Ayd Incher en asoom zer masin eenger Vartan. Inchbes bidi sdoogenk ayn vor dook havadarim Dashnagtsagah chek? Inch e gadarvoom mer mod?