ԵՐԵՒԱՆ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կոչ է անում Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին համախմբւել եւ միասնական մօտեցում ձեւաւորել ընտրութիւնների վերահսկման հարցում: Այս մասին քննարկման ընթացքում յայտարարեց ՀՅԴ-ի ներկայացուցիչ, աւագանու անդամի թեկնածու Մարատ Գրիգորեանը: Ըստ նրա՝ թէեւ ընտրութիւններից առաջ բոլոր քաղաքական ուժերը յայտարարում են ազատ եւ արդար ընտրութիւններ իրականացնելու պատրաստակամութեան մասին, սակայն իրականում յաճախ հակառակն են անում: Մ. Գրիգորեանը նշեց, որ ընտրակեղծիքները հիմնականում կատարւում են ընտրական յանձնաժողովներում, որոնց կազմում են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը: Դաշնակցութեան ներկայացուցչի ասութեամբ՝ ՀՅԴ-ն նախորդ ընտրութիւնների ժամանակ եւս հանդէս է եկել կուսակցութիւնների հետ համաձայնութիւն կնքելու նախաձեռնութեամբ: Եւ եթէ այս անգամ էլ այն չկայացւի, ապա Դաշնակցութիւնը ընտրակեղծիքների դէմ պայքարելու է սեփական ուժերով:
Subscribe to:
Post Comments (Atom)
4 Պատգամ:
Ուրախ եմ ձեր այսպիսի ներկայութեան համար։ Շնորհաւորում եմ եւ յաջողութիւն մաղթում։Սուրէն
Ուրախ եմ, որ հակառակ տարածւած շշուկների, դուք դեռ Դաշնակցականավայել ընթածք ունէք։Միայն ինչպէս միշտ սպասում ենք Ձեր տրամագիծ յօդւածներին։
Տրամագծի յաճախորդներից եմ։ Ինչպէս նաեւ ձեր նորարարոււթիւնների։Շնորհաւորում եմ, եւ շնորհակալ եմ որ մտքերի դրսեւորման լուսամուտ բացեցիք։
Hajooikov em gartoom zer loorere.
Post a Comment