2011թ. բիւջէն կը լինի 1 տրլն
դրամի չափով.
Դա շա՞տ է, թէ՞ քիչ
«Հայելի» ակումբում 2011թ. բիւջէին անդրադառնալով՝ ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր Վարդան Բոստանջեանն ասել է, որ 2011թ. բիւջէն կլինի 1 տրէլիոն դրամի չափով, ինչը, բնականաբար, հնարաւոր չէ ասել՝ շա՞տ է, թէ՞ քիչ, քանի որ մեր պետութեան համար բազմաթիւ ուղղութիւններ, գերակայութիւններ և չլուծւած խնդիրներ կան, որոնց համար այդքանը բաւարար լինել չի կարող։
-Սա հնարաւոր ռեսուրսների հաւաքագրման բիւջէ կարելի է համարել։ Իհարկէ, մեր հնարաւորը միգուցէ աւելի շատ է, բայց դրա մասին կարող եմ խօսել այն ժամանկ, երբ դրա պատասխանատուն ես լինեմ,-նշել է Վ. Բոստանջեանը։
ՄԱԿ նախագահ Գուրգէն Արսէնեանին հետաքրքրել է՝ արդեօ՞ք բիւջէի նախագծում ինչ-որ բա՞ն է փոխւել, քանի որ այնտեղ մի քիչ այլ թւեր էին հրապարակւած, և 1 տրլն չէր նշւում։ Չնայած Վ. Բոստանջեանի բացասական պատասխանին՝ վերոնշեալ հանգամանքը, ըստ Գ. Արսէնեանի, քարոզչական բնոյթ ունի։
Գուրգէն Արսէնեանի կարծիքով՝ բիւջէի հիմնական խնդիրը լինելու է արտաքին աղբիւրներից փոխառութիւններ ստանալը և ՀՀ տնտեսութիւնից այն ռեսուրսների հաւաքագրումը, որոնք ամրագրւած են բիւջէում։
-Տնտեսութիւնն արիւնաքամ է լինում, երբ տնտեսւարող սուբյէկտները ստիպւած են լինում իրականացնել իրենց վրայ դրւած պարտաւորութիւնները, իսկ այդ պարտաւորութիւններն իրենց վրայ դրւում են պլանային կարգով։ Դրա պատճառով վարչարարութեան կիրառումը դառնալու է հերթական խնդիրը հայկական տնտեսվարողների համար, առաւել ևս՝ այն տնտեսվարողների համար, ովքեր գործում են այսպէս ասւած չպաշտպանւած դաշտում։ Այդ դաշտում փոքր ձեռներէցներն են,-ասել է Գուրգէն Արսէնեանը և յաւելել, թէ դա տեղի է ունենալու, քանի որ ՀՀ պետական բիւջէն ներառում է դրա տեսական մասը։

7or.am

0 Պատգամ: