Թուրք վերլուծաբան. -
Անկարան ինքն է մեղաւոր Հայ-թրքական
երկխօսութեան ձախողման մէջ

«Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցութեան դէմ։ Աւելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բաւարար վկայութիւններ տալ»
Նոյեմբեր 10, 2010 16:35
Որքան էլ Անկարան փորձի Հայ-թրքական գործընթացի կարգաւորման պատասխանատւութիւնը գցել Երեւանի վրայ, պատասխանատւութիւնը հէնց նրա վրայ է, գրում է թուրք վերլուծաբան Ալի Բիրանդը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլին բրիտանական Chatham House-ի կողմից յանձնւած մրցանակի փաստը՝ այդ թւում եւ Հայ-թրքական գործընթացին սատարելու համար։
Նա ցաւ է յայտնել, որ Հայ-թրքական գործընթացն իր աւարտին չի հասցւել։ «Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցութեան դէմ։ Աւելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բաւարար վկայութիւններ տալ։ Վերջին պահին նրանք մեզ թողեցին կէս ճանապարհին»,- Milliyet-ի էջերում գրում է Բիրանդը։
Նշենք, որ բրիտանական Chatham House-ը, որքան էլ տարօրինակ է, Կիպրական հարցում, ինչպէս նաեւ Հայ-թրքական գործընթացում կառուցողական մօտեցում ցուցաբերելու համար մրցանակ էր շնորհել Աբդուլահ Գիւլին։ Ի դէպ, Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը սառեցւած է Անկարայի կողմից մշտապէս առաջ քաշւող նախապայմանների հետեւանքով։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: