ԻՆՉ Է ԱՍԵԼ ՊՈՒՏԻՆԸ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ
Նոյեմբեր 05, 201
0Չորրորդ ինքնիշխանութիւն թերթը գրել է, որ օրերս Ռուսաստանի վարչապետ Պուտինը Սերժ Սարգսեանից պահանջել է լուծել հետեւեալ խնդիրները։
1. Խզել Ռուսաստանի տարածքում գործող քրէական խմբաւորումների հետ բոլոր կապերը, որովհետև նման իշխանութիւնների հետ առնչւելն արդէն խայտառակութիւն է Ռուսաստանի համար։
2. Հրապարակաւ քրէական պատասխանատւութեան ենթարկել և պատժել կոռուպցիայի և այլ յանցագործութիւնների մէջ մեղադրւող մի քանի օլիգարխների և պետական պաշտօնեաների։
3. Վերջնականապէս կողմնորոշւել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում, յստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը և ակնկալիքները այդ հարցում, ինչպէս նաև հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանից գաղտնի վարած բանակցութիւններում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների արձանագրութիւնները:
Ըստ թերթի, առաջին և երկրորդ կէտերի չկատարման դէպքում Միաբանութիւն ակումբի ղեկավար Սմբատ Կարախանեանին հրապարակելու համար կտրամադրւեն ՀՀ իշխանութիւնների` Ռուսաստանի տարածքում գործող և նարկոբիզնեսով, թրաֆիքինգով, գէնքի ապօրինի առևտրով և փողի լւացմամբ զբաղւող յանցաւոր խմբաւորումների հետ կապը հաստատող փաստեր։
Իսկ երրորդ կէտը չկատարելու դէպքում կհրապարակւեն Հայաստանի իշխանութիւնների կողմից վարած բանակցութիւնների գաղտնի արձանագրութիւնները, որոնցից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսեանն ըստ էութեան իր համաձայնութիւնն է տւել առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման թոյլատրել ադրբեջանական փախստականներին վերադառնալ առաջին փուլում ազատագրւած տարածքներ, երկրորդ փուլում՝ նաև Լաչին և Շուշի։ Նաև ակնարկ է արւել, որ այս ամէնը միայն սանկցիաների սկիզբն է, գրում է թերթը։

«ԼՐԱԳԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment