Friday, November 5, 2010

ՀՀ դատախազութիւն

ՀՀ դատախազութիւն.-


Մանւէլ Սարիբէկեանը խորշտանգւել է






18:22 • 05.11.10
Ադրբեջանի կողմից գերեւարւած ՀՀ քաղաքացի Մանւէլ Սարիբէկեանի մահւան դէպքի առթիկ յարուցւել է քրէական գործ՝ առանձին դաժանութեամբ դիտաւորեալ սպանութեան յատկանիշներով:
Ինչպէս հաղորդում է ՀՀ գլխաւոր դատախազութեան պաշտօնական կայքը, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գիւղի բնակիչ Մանւէլ Սարիբէկեանը (ծնւած՝ 27.02.1990թ). գերեվարւել էր 2010 թւականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տւեալներով՝ 20-ամեայ երիտասարդը մի քանի խոշոր եղջերաւոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը նա յայտնւել էր Հայ-ադրբեջանական սահմանի վրայ և գերեվարւել ադրբեջանցիների կողմից:
2010 թւականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է յանձնել Մանվէլ Սարիբէկեանի դին, ով, ադրբեջանական պաշտօնական յայտարարութիւնների համաձայն, մահացել է 2010 թւականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահութեան հետևանքով:
Դիակի նախնական զննութեամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանւել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայւած: Դիակի դատաբժշկական հետազոտութեան արդիւնքում պարզ է դարձել, որ դիակի վրայ առկայ են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբէկեանը ենթարկւել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:
ՀՀ գլխաւոր դատախազի ցուցումով՝ ոստիկանութիւնում յարուցւել է քրէական գործ՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 104-րդ յօդւածի 2-րդ մասով (դիտաւորեալ սպանութիւն՝ առանձին դաժանութեամբ): Նախաքննութիւնը յանձնարարւել է ՀՀ ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեանը:
Նախաքննութեան, դատաբժշկական փորձաքննութեան ընթացքում հետազոտութեան արդիւնքների մասին տեղեկատւութիւն կտրամադրւի լրացուցիչ:


Tert.am

0 Պատգամ: