Վրաստանում ձերբակալւած Հայ մաքսանենգը
պատրաստ է մատնել ուրան արտադրողներին
16:57 • 09.11.10
Վրաստանում հարստացւած ուրանի վաճառքով զբաղւելու մեղադրանքով ձերբակալւած ՀՀ քաղաքացին, իր պատիժը թեթևացնելու դէպքում, պատրաստակամութիւն է յայտնել ասել ուրան արտադրողների և մատակարարների անունները։ Այս մասին յայտնում է Коммерсант–ը՝ չնշելով սակայն որևէ աղբիւր։Դեռևս յայտնի չէ՝ Վրաստանի իրաւապահ մարմինները համաձայնել են «այդ գործարքին», թէ ոչ։
Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին յայտարարել էր, որ իր գերատեսչութիւնը գիտի, թէ ով է ուրանը փոխանցել մաքսանենգերին, սակայն սկզբնաղբիւրը դեռևս «հաստատւած չէ»։
Միաժամանակ նախարարութեան ներկայացուցիչը վստահութիւն էր յայտնել, որ ուրանը արտադրւել է Ռուսաստանում։
Յիշեցնենք, որ Վրաստանում ուրանի վաճառքով զբաղւող անձանց ձերբակալման մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին յայտարարել էր դեռևս ապրիլին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային գագաթնաժողովի ժամանակ, սակայն մինչև այժմ միջադէպի մասին մանրամասներ չէին հրապարակւել։
Այդ գործի մանրամասները ի յայտ եկան միայն նոյեմբերի սկզբին։ Ձերբակալւածները Հայաստանի քաղաքացիներ Սմբատ Տոնոեանն ու Հրանտ Օհանեանն էին։ Նրանք երկուսն էլ կարծում էին, թե 18 գ ուրանը վաճառում են իսլամիստական խմբաւորման ներկայացուցչի, սակայն գնորդը Վրաստանի ոստիկանութեան ծպտեալ աշխատակից էր։Մարտին նրանք Հայաստանից գնացքով Վրաստան էին մեկնել՝ իրենց հետ տանելով մինչ 89.4% հարստացւած 18 գրամ ուրան, որն արդէն պիտանի էր միջուկային զէնք արտադրելու համար։
Պարզւել էր, որ այդ ուրանը նրանք ստացել էին մէկ այլ հայազգի Գարիկ Դադասեանից, որը ՀՀ իրաւապահների կողմից համանման մեղադրանքով ձերբակալւել է ապրիլին։
Տոնոեանի և Օհանեանի նկատմամբ դատական գործն արդէն սկսւած է։ Վրաստանի ՆԳՆ տւեալներով, դատաքննութիւնը կավարտւի մօտ ժամանակներս։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment