Հարբած օդաչուն Դիթրոյթի փոխարէն
մտադիր էր ուղևորւել Նիւ Եորք
18:36 • 09.11.10
Անգլիայի ոստիկանութիւնը ձերբակալել է ամերիկեան Delta Airlines աւիաընկերութեան Boeing 757 ինքնաթիռի օդաչուին, որը մտադիր էր թռիչք իրականացնել՝ գտնւելով ոգելից խմիչքի ազդեցութեան տակ և չիմանալով, թէ դէպի ուր է ուղևորւում ինքնաթիռը։ Այս մասին յայտնում է New York Post ամերիկեան թերթը։
213 ուղևորներով ինքնաթիռը նոյեմբերի 1–ին պէտք է Լոնդոնի Heathrow օդակայանից ուղևորւէր Դիթրոյթ։ Սակայն Ջորջ Լապերլ անունով 48–ամեայ օդաչուն, որը օդանաւի սրահ էր նստել արձակւած կոշկաքուղերով, չգիտես ինչու համոզւած էր, որ պէտք է Նիւ Եորք ուղևորւել. օդաչուից ոգելից խմիչքի սուր հօտ էր գալիս։
Նշենք, որ Լապերլի արեան բաղադրութիւնում ոգելից խմիչքի մակարդակը 5 անգամ գերազանցել է Անգլիայում օդաչուների համար սահմանաւած թոյլատրելի սահմանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment