Սեւանում ծնողներին դաժանաբար
սպանած երիտասարդը Եհովայի վկայ է
«Շէնքի բնակիչները յայտնել են, որ ծնողներին սպանող երիտասարդը յայտնի
է որպէս «Եհովայի վկայ» եւ մշտապէս վէճեր է ունեցել ծնողների հետ: Նա
իր այդ վարքը պատճառաբանել է նրանով, որ կատարում է Եհովա Աստծոյ
պատւիրանը»
Նոյեմբեր 09, 2010 19:05
Այսօր` նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին ոստիկանութեան Գեղարքունիքի մարզային վարչութեան Սեւան քաղաքի քրէական հետախուզութեան բաժանմունքի եւ քննչական բաժնի աշխատակիցերը գտնւում են Սեւան քաղաքի Նալբանդեան 33 շէնքում, որտեղ նոյեմբերի 8-ին կրկնակի սպանութիւն էր կատարւել: Յիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութեան Սեւանի բաժնում ահազանգ էր ստացւել, որ նշած շէնքի 3-րդ յարկում, 10-րդ բնակարանում աղմուկի, հայհոյանքի եւ վիճաբանութեան ձայներ են լսւում:
Այդ ահազանգի հիման վրայ ոստիկանութեան Սեւանի բաժնի աշխատակիցները 2-3 րոպէում հասել են դէպքի վայր եւ նկատել են, որ շէնքի մուտքից ինչ-որ մէկը շնչակտուր դուրս է փախել: Ոստիկանները ձերբակալել են փախչող երիտասարդին, ապա բարձրացել նշւած բնակարան:
Նրանք բնակարանում յայտնաբերել են ամուսինների դիակները` դաժանաբար խոշտանգւած: Ամուսինը եղել է 64-ամեաչ Խաչիկ Եգորի Թորոսեանը, իսկ կինը` 57-ամեայ Մարիետա Մնացի Թորոսեանը:
Պարզւել է, որ շէնքից դուրս փախչող երիտասարդը` 23-ամեայ Արման Խաչիկի Թորոսեանը, նրանց որդին է, ով էլ հէնց խոշտանգելով սպանել է ծնողներին:
Ինչպէս Սեւան քաղաքից, դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց Գագիկ Շամշեանը, շէնքի բնակիչները յայտնել են, որ ծնողներին սպանող երիտասարդը յայտնի է որպէս «Եհովայի վկայ» եւ մշտապէս վէճեր է ունեցել ծնողների հետ: Նա իր այդ վարքը պատճառաբանել է նրանով, որ կատարում է Եհովա աստծոյ պատւիրանը:
Յանցագործութեան վայրում յայտնաբերւել է փոքր, 3 կգ-անոց գազի բալոն` արեան հետքերով: Հաւանաբար տղան նաեւ գազի բալոնով է հարւածել ծնողներին:
Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Սեւանի քննչական բաժնում յարուցւել է քրէական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 յօդւածի երկրորդ մասի առաջին կէտով:
Մեր տեղեկութիւններով՝ մարդասպան երիտասարդին նշանակել են նաեւ հոգեբուժական փորձաքննութիւն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment