Շաւարշ Քոչարեանը պատասխանել
է Իլհամ Ալիևին
«Ալիևների ժառանգական վարչակարգը ծարաւի է արեան, այդ թւում՝
սեփական ժողովրդի»
«Ալիևն ինքն իրեն կանգնեցրել է ընտրութեան առջև՝ կա՛մ հրաժարւել ստի
վրայ հիմնւած միջնադարեան խաւարամտութիւնից ու ինքնասպանութեան
հասցնող սուր ճոճելուց, կա՛մ՝ Ադրբեջանի ինքնամեկուսացում»
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սադրիչ յայտարարութիւնները' ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը մասնաւորապէս ասել է.-Ակնյայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է արհամարհել միջազգային հանրութեան առջև ստանձնած իր պարտաւորութիւնները, ցինիկաբար հակառակ է գործում է Մայնդորֆում և Աստրախանում իր իսկ ստորագրած փաստաթղթերին։
Ալիևին չի գոհացնում եղածը, և նա ստեղծագործական մոլուցքով սարքում է իր սուտ պատմութիւնը։ Նա արհամարհում է ժամանակակից միջազգային իրաւունքը և փորձում է հանդէս գալ ուժի իրաւունքի չկայացած դիրքերից։ Աստրախանի հռչակագիրը ենթադրում է գերիների և զոհւածների դիակների փոխանակման ճանապարհով վստահութեան ամրապնդում, սակայն Իլհամ Ալիևն այդ գործընթացն օգտագործում է միանգամայն հակառակի՝ լարւածութեան ուժգնացման նպատակով։ Ալիևների ժառանգական վարչակարգը ծարաւի է արեան, այդ թւում՝ սեփական ժողովրդի։
Նրան արդէն չեն բաւարարում իր իսկ հրահրած ագրեսիայի հետևանքները, որոնցով նա հրճւում է՝ նպատակ ունենալով նոր անդունդ գլորել սեփական ժողովրդին ՝ նոր արիւնահեղութիւն սադրելով և շարունակելով ադրբեջանական ժողովրդին սեփական հիւանդագին պատրանքների գերին դարձնելու փորձերը։
Ալիևը մահւան է ուղարկում դիվերսանտներին, ովքեր, իր խոստովանութեամբ, նախօրոք գիտէին, որ կենդանի չեն վերադառնալու, հանդիսաւոր կերպով նրանց թաղում է՝ միաժամանակ թաղելով հակամարտութիւնը փոխզիջումային տարբերակով լուծելու հնարաւորութիւնը։ Միանշանակ է, որ հակահայկական հիստերիայի նոր յորձանքը սկսւել է խորհրդարանում Ալիևների կլանի ներկայացուցիչների «ընտրւելու» օրը՝ միջնադարեան խանութիւն ստեղծելու հերթական փուլից ուշադրութիւնը շեղելու նպատակով։

Ալիևն ինքն իրեն կանգնեցրել է ընտրութեան առջև՝ կա՛մ հրաժարւել ստի վրայ հիմնւած միջնադարեան խաւարամտութիւնից, հարևան ժողովուրդների հանդէպ ատելութիւնից ու ինքնասպանութեան հասցնող սուր ճոճելուց, կա՛մ՝ Ադրբեջանի ինքնամեկուսացում և վերջնականապէս գլորւել խոր միջնադար՝ քաղաքական, հոգեբանական և հումանիտար անխուսափելի աղէտով»։
7օր
0 Պատգամ:
Post a Comment