Այս տարի Ցեղասպանութեան բանաձևն
աւելի շատ աջակիցներ կունենայ
«Հայոց Ցեղասպանութեան բանաձևի առնչութեամբ այս
տարի Թուրքիայի գործն աւելի դժւար է լինելու»
12:58 • 10.11.10
Այս տարի ԱՄՆ Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան բանաձևն աւելի մեծ աջակցութիւն կգտնի: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է Hurriyet օրաթերթը, երէկ Անկարայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ջօն Քերին:
«Հայոց Ցեղասպանութեան բանաձևի առնչութեամբ այս տարի Թուրքիայի գործն աւելի դժւար է լինելու: Չեմ կարող իմանալ, թէ ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց Ցեղասպանութեան բանաձևն այս տարի աւելի շատ աջակիցներ է ունենալու»,- յայտարարել է Քերին:
Նշենք, որ մերձաւորարևելեան շրջագայութեան շրջանակում Ջօն Քերին այցելել է նաև Թուրքիա, որտեղ ամերիկացի սենատորը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 2 ժամ տևած հանդիպման ընթացքում երկկողմ յարաբերութիւնների հետ մէկտեղ քննարկւել են նաև թուրք-իսրայէլական յարաբերութիւններում առաջացած լարւածութիւնը, Իրանի միջուկային խնդիրը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային տարրերի տեղակայման հարցը, Քիւրդստանի բանւորական կուսակցութիւնը (PKK) և այլ հարցեր:
«Թուրքիան տարածաշրջանում միշտ էլ կարևոր դերակատարութիւն և ազդեցութիւն է ունեցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են` իսրայէլա-սիրիական յարաբերութիւնները, Լիբանանը, Իրանը: Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարևոր են բոլորիս համար: Այդ պատճառով ոչ թէ անցեալին, այլ ապագային պէտք է նայել»,- յայտարարել է Քերին:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment