Կայուն դրամի, անկայուն աթոռների
և Մինասի փրկւող որմնանկարների մասին
2010-11-10
Ո՞վ է ուտում ՀԴՄ-ների բոնուսները. հարցնում է «Առաւօտը» և այդպէս էլ չի կարողանում յստակ պատասխանել իր իսկ բարձրացրած հարցին. «ՊԵԿ-ը կամ «Հայփո՞ստն» են գումարները շրջանառութեան մէջ դնում, թէ՞...»: Կառավարութիւնը, ըստ թերթի հրապարակման, երկու շաբաթ առաջ բոնուսների գումարները փոխանցել է, ՊԵԿ-ն էլ պարզաբանել, որ խնդիրն արդէն լուծւել է, ուրեմն ինչու մարդիկ, հիմնականում թոշակառուները, չեն կարողանում ստանալ իրենց դրամները. գնդակը «Հայփոստի՞» դաշտում է:Ըստ «Կապիտալի» «Դրամը պատրաստւում է ամանորին» և մեր ազգային արժոյթը հին սովորութիւնը չի փոխել և բռնել է սեզոնային արժէզրկման ուղին: Բիզնես օրաթերթի կարծիքից տարբերւող տեսակէտ ունի «Ժամանակը», որը դրամի արժէզրկումը կապում է կապիտալի փախուստի հետ (ըստ Վահագն Խաչատրեանի), սակայն, «ցիտելով» Բագրատ Ասատրեանին, վստահեցնում է, որ «Մինչև տարեվերջ դրամը կայուն կլինի»:Կայուն չեն, սակայն, առողջապահութեան փոխնախարարների աթոռները: «Առաւօտի» փոխանցմամբ երէկ առողջապահութեան նախարարութիւնում ՀՀ վարչապետը «գերգաղտնի» խորհրդակցութիւն է անցկացրել, թերթն իր հաւաստի աղբիւրներից տեղեկացել է, որ հրաժարականների տեսքով պաշտօնանկութիւնները պայմանաւորւած են լուրջ բացայայտումներով, սակայն արդէն նախկին փոխնախարար Թաթուլ Յակոբեանին որակել է որպէս բանիմաց, կոռուպցիայից հեռու մարդ: «Ժամանակին» տւած հարցազրոյցում իր աշխատանքից հեռանալը Թ.Յակոբեանը պայմանաւորել է նախարար Քուշկեանի հետ գաղափարական անհամատեղելիութեամբ, նախարար Յարութիւն Քուշկեանն էլ նոյն թերթին տւած հարցազրոյցում առողջապահութեան ոլորտին ուղղւած քննադատութիւնը կապել է բոլորի հետ, մերժելով ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական տրամադրւածութիւնը:«Ինչ տւեց հարկային ներկայացուցչի նշանակումը». «Հայոց աշխարհի» կարծիքով ընտրւած 24 կազմակերպութիւնների մեծ մասում հարկային մուտքերն աճել են, իսկ ահա «Հիւսիս-Հարաւ» միջազգային մրցոյթում ամենաէժան առաջարկ ներկայացնողն էլ չի յաղթել («Հայաստանի Հանրապետութիւն»), իսկ «Կապիտալի» փոխանցմամբ «Թւաբանութեամբ են զբաղւել», արդիւնքում Երևան-Աշտարակ աւտոմայրուղու կառուցումը յապաղում է: Մինասի որմնանկարների վերականգնման աշխատանքները, սակայն, չեն յապաղել: «Ժամանակը» շեշտում է, որ «ՀՀ կառավարութիւնը երկրորդ անգամ է աջակցում Մինաս Աւետիսեանի որմնանկարները փրկելու աշխատանքներին, նաև յիշեցնելով, որ Գիւմրիի քաղաքապետը դէմ է եղել որմնանկարները Գիւմրիից տանելուն («Վարդանի´կ, մեծ-մեծ մի փրթի, գործ արա»), «Հայաստանի Հանրապետութիւնն» էլ նշում է, որ առաջիկայ օրերին կառավարութեան շէնքում արւեստասէր հասարակութիւնն էլ հնարաւորութիւն կունենայ ծանօթանալու մեծ արւեստագէտի աշխատանքներին:
ՀՀ Կառավարութեան պաշտօնական կայքէջից
0 Պատգամ:
Post a Comment