Օջալանը սպառնում է Էրդողանին.
Այս անգամ էլ եմ շանս տալիս
Նոյեմբեր 05, 2010 13:49
Իմրալը կղզում ցմահ բանտարկւած PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով զգուշացրել է Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցությեանը, որ այս զինադադրը նրանց վերջին շանսն է:
Թրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Օջալանը յայտնել է, թէ քուրդ ժողովուրդն առանձին պետութիւն ստեղծելու մտադրութիւն չունի եւ յաւելել. «Մենք կողմ ենք, որ ապրենք Թուրքիայի կազմում, մեր պահանջած ժողովրդավարական արժէքների ստեղծամբ։ Թող թուրք հասարակութիւնը սրա մասին իմանայ»:
Օջալանը նշել է, թէ ինքն այս անգամ եւս շանս է տալիս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը։ «Ես արդէն 8 տարի է շանս եմ տալիս Էրդողանի կուսակցութեանը։ Սա արդէն 5-րդ ընտրութիւնն է։ Ամէն անգամ եկել են մօտս եւ ասել. «թող այս ընտրութիւնն անցնի» կամ «սպասէք մինչ միւս ընտրութիւն»: Հիմա եւս ասում են, որ սպասենք մինչ ընտրութիւնները։ Ներկայումս թրքական պետութեան հետ երկխօսութիւնը դառնում է բանակցութիւններ։ Ինձ մօտ լուրջ պաշտօնեաներ են եկել»,-նշել է Օջալանը՝ սպառնալով, որ եթէ իշխող կուսակցութիւնն այս մի շանսն էլ չօգտագործի, ներքին բախումներ կլինեն։
Նշենք, որ Վերջին մէկ շաբաթւայ ընթացքում աշխուժացել են թրքական պետութեան եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկւած PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցութիւնները, որի արդիւնքում Օջալանը հրահանգել է PKK-ին երկարացնել զինադադարը եւ հեռանալ Թուրքիայից, որպէսզի զինադադարի ժամանակահատւածում որոշ շրջանակների կողմից բախումներ չհրահրւեն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոզովօ մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է, որ Օջալանի հետ բանակցութիւններ վարւել են թէ՜ նախկինում, թէ՜ ներկայումս եւ դա պետութեան համար է արւում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment