Թուրքիայի Մալաթիայի քաղաքային
խորհուրդը հրաժարւել է
պահպանութեան տակ առնել
Հրանտ Դինքի տունը

Նոյեմբեր 04, 2010 10:36
Թուրքիայի Մալաթիայի քաղաքային խորհրդում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անդամները մերժել են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամների առաջարկը՝ պահպանութեան տակ վերցնել Մալաթիայում գտնւող այն տունը, որտեղ ծնւել է Հրանտ Դինքը։
Թրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը յայտնել է, թէ իրենք Դինքի ընտանիքի անդամներին տեղեկացրել են, որ քաղաքապետարանը տեխնիկապէս կաջակցի տան վերանորոգմանը, եթէ ընտանիքի անդամներից մէկն ստանձնի վերանորոգման ծախսերը։
Մալաթիայի քաղաքային խորհրդի անդամ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ Ալի Դաղդելենը ծրագիր է ներկայացրել, որով առաջարկել է Հրանտ Դինքի տունը վերցնել հսկողութեան տակ եւ պահպանել, ինչը Էրդողանի կուսակիցների կողմից մերժւել է։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: