Էլմար Մամեդեարով.-
Աստանայի գագաթնաժողովը կարող է
բեկումնային լինել Ղարաբաղեան
հակամարտութեան կարգաւորման համար
16:57 • 03.11.10
Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է բեկումնային լինել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար: Այս մասին թրքական Cihan գործակալութեան փոխանցմամբ Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Ընդգծելով, որ ինքը մօտ ժամանակներս հանդիպելու է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Էդւարդ Նալբանդեանի հետ` Մամեդեարովը յայտարարել է, որ առայժմ վաղ է խօսել հանդիպման ընթացքում քննարկւելիք թեմաների մասին:
«Աստրախանում ընդարձակ բանակցութիւններ եղան: Բոլոր երեք նախագահները` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, յանձնարարեցին բանակցութիւնները շարունակել արտգործնախարարների մակարդակով: Աշխատում ենք մօտ ժամանակներս հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ»,- յայտարարել է Մամեդեարովը:
Անդրադառնալով Արցախում Աղդամը Ակն վերանւանելու փաստին` Մամեդեարովը յայտարարել է. «Դա զաւեշտալի իրադարձութիւն է: Անունը փոխելով ոչինչ չի փոխւելու: Միևնոյն ժամանակ այդ քայլը խօսում է այն մասին, որ Հայաստանում առկայ են արմատական ուժեր, որոնք դէմ են, որպէսզի կարգաւորւեն Հայ-ադրբեջանական յարաբերությունները»!!!:
Նշենք, որ Էլմար Մամեդեարովը Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցութեան 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով գտնւում է Թուրքիայում: Այսօր նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի հետ: Հանդիպման մանրամասների մասին առայժմ ոչինչ չի նշւում:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment