Հայաստանը կգնայ՞ Ռուսաստանի
եւ Թուրքիայի ճանապարհով
Նոյեմբեր 11, 2010 23:30
Ուղիղ կապ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախութիւնը ճանաչելու եւ պատերազմական գործողութիւնների վերսկսելու միջեւ գոյութիւն չունի: NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նշեց Ռազմավարութեան եւ տեխնոլոգիաների վերլուծութեան ռուսական կենտրոնի տնօրէն, փորձագէտ Ռուսլան Պուխովը: «Սակայն, նման քայլը կարող է թանկ նստել Հայաստանի վրայ»,- ասել է նա, յաւելելով, որ աշխարհում չկայ այդքան շատ երկիր, որոնք նման որոշման կգնան:
«Վերցնենք, օրինակ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի ճանաչումը: Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր է, ունի քաղաքական մեծ կշիռ եւ այլն եւ կարող է իրեն նման բան թոյլ տալ, թէեւ այստեղ եւս տհաճութիւններ եղան»,- յայտարարել է փորձագէտը:
Այնուհետեւ նա բերել է նաեւ Թուրքիայի օրինակը, որը ճանաչել էր Կիպրոսի թրքական «հանրապետութիւն»ը: «Թուրքիան զարգացած տնտեսութեամբ, մեծ մարդային ռեսուրսներով, ՆԱՏՕ-ի անդամ պետութիւն է, որը մեծ կշիռ ունի, սակայն, բոլորին է յայտնի, թէ ինչով դա աւարտւեց»,- ասել է նա:
Փորձագէտի խօսքով, Հայաստանն առանց այդ էլ վերահսկում է Լեռնային Ղարաբաղը եւ նրան պէտք չի գնալ ԼՂՀ ճանաչման քայլին: «Հարցը պէտք է այսպէս դրւի. պէ՞տք է քիչ ռեսուրսներ ունեցող Հայաստանին այն հետեւանքները, որոնք նա կբախւի ԼՂՀ անկախութիւնը ճանաչելուց յետոյ»,- ամփոփել է Պուխովը:
Ինչ վերաբերում է պարեազմին, ապա ըստ նրա ցանկացած պատերազմի հետեւում կանգնած է երրորդ ուժը: «Ես ասել եմ ու էլի կասեմ, այսօր ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի: Մօտ ժամանակներս պատերազմ չի լինի, բայց առանց դրա գործը գլուխ չի գայ»,- ընդգծել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: