Յուշերեկոյ՝ նւիրւած վաստակաւոր
կրթական գործիչ Նադիա Մելքոնեանին
Սոյն թւականի հոկտ. 3-ին Գլենդէլում (ԱՄՆ) կազմակերպւել էր յուշերեկոյ՝ նւիրւած իրանահայ վաստակաւոր ուսուցչուհի, տեսչուհի եւ կրթական գործիչ Նադիա Մելքոնեան-Գրիգորեանին:
Այս միջոցառմանը, որ կայացել է «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան երիտասարդական կենտրոն»-ում, Կազմակերպիչ յանձնախմբի կողմից խօսք է ասել Այիդա Չամրազը, տկն. Նադիայի կենսագրականը ներկայացրել է վաստակաւոր ուսուցչուհի Սեդա Գրիգորեանը, պաշտօնակցի խօսքը արտայայտել է Լիլի Ասատրեանը, աշակերտի խօսքը՝ դոկտ. Խուդամ Ռուստամեանը, «Ազգային, հասարակական եւ կրթական գործիչը» թեմայով ելոյթ է ունեցել դոկտ. Ռուբինա Փիրումեանը ընտանիքի խօսքն ասել է Միգանուշ Մելքոնեանը:
Եղել է նաեւ վիդէոերիզի ցուցադրութիւն: Ծրագրի գեղարւեստական բաժնում ելոյթ են ունեցել՝ Րաֆֆի Դաւթեանը «Երկու ընկեր» մեներգով, Ռենաթէ Գրիգորեանը՝ «Էլեգիա», Էլենա Քարիմեանը «Հով արէք» մեներգով, Էլենա եւ Էդնա Քարիմեանները՝ «Ուսուցիչ» զուգերգով, Մաթիլդա Թաւանեանը՝ «Մեր բակը» ասմունքով, Անի Այւազեանը՝ «Գարուն ա...»-ով:
Յուշերեկոյի աւարտին ընթերցւել է Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի ուղերձը: Յիշատակելի է, որ բոլոր ուղերձներն ընթերցել է Ժիզէլ Չամրազը, իսկ երգերին դաշնամուրով ընկերակցել է Անի Այւազեանը:
«Ա.»
«Ալիք»
0 Պատգամ:
Post a Comment