

րգեւատրւեց հայ ժողովրդի երկար տարիների բարեկամ Հանրի Սաբին:
Թեմա : ԻՐԱՆ–ՀԱՅԱՍՏԱՆ 0 Պատգամ
«Եթէ Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնայ, ինչպէս դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղութիւն կտիրի։ Կտեսնենք՝ արդեօ՞ք «Արդարութիւն և զարգացում» կուսակցութիւնը կկարողանայ դիմակայել։ Եւ հէնց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– յայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգւածային ցոյցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանութիւններից պահանջում են ինքնավարութիւն։
Յիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազութիւնը հետաքննութիւն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարութիւն շնորհելու մասին նրա հայտարութեան առնչութեամբ։
«Ի՞նչ կլինի, եթէ մեր քաղաքապետարանի վրայ տեղադրւած թուրքական դրօշի հետ մէկտեղ փողփողայ դեղին, կարմիր, կանաչ մեր դրօշը»,- յայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քիւրդստանի դրօշը:
Tert.am
Դիտել Պարսկերէն Բաժաում.–
Հայսատանը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաեւ աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է։ Փետրւարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին յայտարարեց հայկական ծագումով շւէդ ձեռնարկատէր Վահան Զանոյեանը՝ աւելացնելով, որ դրանով պայմանաւորւած՝ աշխարհի բոլոր հայերը պէտք է հնարաւորութիւն ունենան մասնակցել երկրի պետական կառավարման աշխատանքներին:
Խօսելով Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի կողմից բարձրաձայնւած, երկրի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելուց յետոյ Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին՝ գործարարը նշեց, որ գաղափարն, ընդհանուր առմամբ, դրական է։ «Պէտք է մանրամասն քննարկել եւ որոշել, թէ ո՞րն է ապագայ կառոյցի առաքելութիւնը, ի՞նչ կերպ այն պէտք է աշխատի։ Հզօր հայ համայնքի օգտագործումը արդիւնաւէտ կլինի»,- ասաց Զանոյեանը:
Ասուլիսին ներկայ միւս բանախօսը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանեանը եւս համաձայնեց, որ պէտք է կենտրոնանալ այս գաղափարի իրագործման վրայ։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարի մասին բարձրաձայնել էր սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ Կալիֆորնիայի հայ համայնքի կառոյցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դիտել՝ Պարսկերէն Բաժնում.–
Իրանահայութեան «Ալիք» օրաթերթը ծախւե՞լ է Իրանի իշխանութիւններինԻրանի քրիստոնեաների «Mohabat News» լրատու ցանցը յունւարի 26-ին հրապարակւած մի գրութեամբ խիստ քննա
դատել է իրանահայութեան «Ալիք» օրաթերթի, նրա խմբագրի եւ Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի դիրքորոշումները՝ Իրանում քրիստոնեաների դէմ ծաւալւած բռնութիւնների առնչութեամբ:
Վուրալի դէմ հնարաւոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանութեան բաժանմունք են հրաւիրւել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդի, ինչպէս նաև Օքթայ Վուրալի և կուսակցութեան միւս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրաւապահների կողմից յայտնաբերւած Յեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպութեան ցուցակում։
DHKP/C Թուրքիայում համարւում է ահաբեկչական կազմակերպութիւն։Նշւում է, որ այդ նախազգուշացումից յետոյ Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացւել է։
Tert.am

Երեւանի Վարդանանց փողոցի 5/ա շէնքի 44 բնակարանում փետրւարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններո
ւմ հրդեհ է բռնկւել: Ինչպէս դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, հրդեհի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան 5 հրշէջ մեքենաներ, որպէսզի մարեն 10 յարկանի շէնքի 6-րդ յարկում բռնկւած հրդեհը:Դէպքի վայրում աշխատանքներ են իրականացրել նաեւ Հայաստանի փրկարար ծառայութեան յատուկ ջոկատի փրկարարները: Բնակարանի դուռը կոտրելու միջոցով հրշէջներին յաջողւել է մուտք գործել եւ մէկ ժամ տեւած աշխատանքներից յետոյ մարել կրակը: Բնակարանում գտնւել է 90-ամեայ Սեդա Թամրազեանի այրւած դին:
Մարման աշխատանքի ընթացքում տարբեր աստիճանի այրւածքներ են ստացել նաեւ 2 հրշէջներ` Դաւիթ Միրզոեանն ու Վիտալի Միրզոեւը: Նրանք տեղափոխւել են ռադիոլոգիայի եւ այրւածքաբանութեան կենտրոն:
Դէպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը, ԱԻՆ փրկարար ծառայութեան պետ Սերգէյ Ազարեանը, Երեւանի ոստիկանութեան կենտրոնականի բաժնի պետ Աշօտ Կարապետեանը, կենտրոնականի բաժնին կից Նորք-Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանեանը: Այս պահին հրշէջները մեկնել են դէպքի վայրից հրշէջ մաս: Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան կենտրոնականի քննչական բաժնի քննիչները փորձագէտ հրշէջների հետ քննչական աշխատանքներ են կատարում: Քննիչների ցուցումով դէպքի վայր է մեկնել դիակ տեղափոխող մեքենան` այրւածի դին տեղափոխելու: Շամշեանի փոխանցմամբ, հրդեհը չի հասցրել տարածւել հարեւան բնակարաններ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Թեմա : ՀԱՅԱՍՏԱՆ - 0 Պատգամ
հարցազրոյցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Նրա խօսքով, Ռուսաստանը կարող է այնպէս անել, որպէսզի տարածաշրջանում խաղաղութիւն եւ բարեկեցութիւն լինի:«Ես պէտք է իմ շնորհակալութիւնը յայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղւած է խաղաղ կարգաւորման ակտիւ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել ե՜ւ սպառազինութիւնների մրցավազքը մեր տարածաշրջանում, ե՜ւ ռազմական գործողութիւնների վերսկսումը: Պատահական չէ, որ հէնց սկզբից Ռուսաստանը ներգրաււեց բանակցային գործընթացում: Երբ ռազմական գործողութիւնները դադարեցնելու վերաբերեալ առաջին համաձայնագիրը ստորագրւել
է հէնց Ռուսաստանի միջնորդութեամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նոյնպէս Ռուսաստանի ակտիւ մասնակցութեամբ ստորագրւեց համաձայնագիր վստահութեան միջոցների ամրապնդման մասին: Հաշւի առնելով, որ Ռուսաստանը նման կշիռ ու նման հնարաւորութիւններ ունի մեր տարածաշրջանում, մենք շատ բան ենք սպասում նրանից»,- ասել է Սերժ Սարգսեանը:ԼՂ խնդրի կարգաւորման հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան, ՀՀ նախագահը նշել է, որ այդ առումով շատ կարեւոր է կողմերի պարտաւորութիւնը ռազմական գործողութիւնները չվերսկսելու մասին: «Վերջին 1,5-2 տարում պատերազմի եւ ռազմական գործողութիւնները վերսկսելու մասին խօսակցութիւնները սովորական են դարձել: Դա շատ վատ է, որովհետեւ երբ ղեկավարը, կամ սովորական մարդը խօսում է ինչ-որ խնդրից շատ երկան եւ վստահ, ինչ-որ պահի նա սկսում է հաւատալ իր խօսքերի ճշմարտացիութեանը: Եւ եթէ կայ հնարաւորութիւն, մեծ գայթակղութիւն է առաջանում: Բայց ես վստահ եմ, որ հնարաւոր է խուսափել պատերազմից:
Հակամարտութեան կարգաւորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգաւորումն է , եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքւէի անցկացումը, կամ 1991 թւականի հանրաքւէի արդիւնքների ճանաչումը, որն անցկացւել է ԽՍՀՄ օրէնքների եւ միջազգային իրաւունքի համապատասխան։ Հարցը կարող է լուծւել միայն փոխզիջումային տարբերակով։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում»,- ընդգծել է նախագահ Սարգսեանը՝ յիշեցնելով, որ 2007 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի փաստաթուղթ են առաջարկել, որը հետագայում ստացել է Մադրիդեան սկզբունքներ անունը, որոնք հակամարտութեան լուծումը ենթադրում են հէնց փոխզիջումային տարբերակով։
«Այնտեղ երեք սկզբունք կայ։ Առաջինը, դա տարածքային ամբողջականութեան սկզբունքն է, երկրորդը՝ ազգերի ինքնորոշման, երրորդը՝ ուժի կամ սպառնալիքների չկիրառման։ Հասկանալի է, թէ ինչ է նշանակում տարածքային ամբողջականութիւնը, ինչ է նշանակում ինքնորոշումը. երրորդ սկզբունքն էլ լաւ հասկանալի է։ 2007թ.-ին ե՜ւ մենք ե՜ւ Ադրբեջանը, երկար մտորումներից յետոյ համաձայնեցինք լուծել հակամարտութիւնը հէնց այս սկզբունքների հիման վրայ։ Բայց ինչքան ժամանակ անցաւ, այնքան Ադրբեջանն աւելի շատ սկսեց սեփական մեկնաբանութիւնները տալ այդ սկզբունքների վերաբերեալ։ Եւ երբ խօսքը գնում է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքի մասին, նրանք ասում են՝ այո, բայց Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է անւանել միայն «ոչ լիարժէք ինքնորոշում», եթէ ընդհանրապէս այն կարելի է այդպէս անւանել։ Եւ երկրորդ, իբր, ուժի չկիրառման սկզբունքը այն դէպքին է վերաբերում, եթէ պետութիւնը չունի օկուպացւած տարածքներ։
Ամէն անգամ ցանկութիւն է առաջանում յիշեցնելու, որ, նախեւառաջ. 1994 թ.-ին մենք հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, որի նպատակն էր հարցի կարգաւորումն ու խաղաղութեան հաստատումը։ Դեռ ոչ-ոք այդ պայմանագիրը չեղեալ չի համարել, եւ ոչ ոք չեղեալ չի համարել երկրորդ պայմանագիրը։ Ցանկանում եմ յաւելել, որ այն տարածքները, որոնք այժմ գտնւում են Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի վերահսկողութեան տակ, դրանք պարզապէս ռազմական գործողութիւնների արդիւնք են, եւ այդ գործողութիւնները Ղարաբաղցիները չեն սկսել»,- նշել է Հայաստանի նախագահը։
Խօսելով հայկական կողմի հնարաւոր փոխզիջումների մասին Սերժ Սարգսեանը նշել է, որ եթէ Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նոյնիսկ մէկ սանտիմետր չի ցանկանայ վերադարձնել։ «Բայց, միւս կողմից, մենք իսկապէս պէտք է հասկանանք, որ ցանկացած որոշում պէտք է երկարատեւ խաղաղութիւն բերի։ Եւ այդ պատճառով փոխզիջումներն անհրաժեշտ են, բայց, իհարկէ, երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում նման երկարատեւ խաղաղութիւն իսկապէս կհաստատւի, այլ ոչ թէ ադրբեջանցիների պատկերացրածի պէս, որ ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամէնն ինչպէս կար, եւ դրանից յետոյ կխօսենք Ղարաբաղի ճակատագրի մասին։ Այդպէս չի լինում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
14:43 • 27.01.11
ՀՀԿ–ական պատգամաւոր Գագիկ Մինասեանը երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառ
նալով Հայ–թուրքական յարաբերութիւններին, կարծիք յայտնեց, որ գործընթացը գտնւում է պասիւ փուլում, սակայն այն դեռ ամբողջութեամբ իրեն չի սպառել։ Պատգամաւորի խօսքով՝ Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը թէև պասիւ փուլում է, սակայն արդէն այսօր այդ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։
«Նախ մեզ յաջողւեց այս գործընթացի արդիւնքում ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ բանավէճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը տասնամեակներ մեզ չէր յաջողւում իրականացնել»,– ասաց Գագիկ Մինասեանը՝ աւելացնելով, որ այսօր արդէն թրքական իշխանութեան ամէնաբարձր օղակներում, մշակութային, կրթական համակարգերում բանավէճ է ծաւալւում ոչ միայն ցեղասպանութեան փաստի, այլև դրա դատապարտման վերաբերեալ։
Պատգամաւորը համոզւած է, որ այդ յաղթարշաւը հնարաւոր չի լինելու կասեցնել։ «Դա մակընթացութիւններով կամ տեղատւութիւններով, արագ կամ դանդաղ տարածւելու է թրքական ողջ հասարակութեան մէջ։ Դա ցեղասպանութեան փաստի բանավէճի տեղափոխումն է թրքական հասարակութեան մէջ»,– ասաց նա։
Հայ–թրքական չարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին պատգամաւորի երկրորդ գնահատականն այն է, որ նշւած գործընթացի արդիւնքում Հայաստանը կարողացաւ միջազգային հանրութեանը պատշաճօրէն ներկայացնել, որ ինքը բաց է քննարկումների համար, ունի ընկալելի մօտեցումներ և պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի հետ: Միաժամանակ, ըստ ՀՀԿ–ական պատգամաւորի, ժամանակը ցույց տւեց, որ Հայաստանի այս մօտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թւում՝ ԱՄՆ–ի և Եւրամիութեան համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբէք չի յաղթել։
«Եթէ որևէ երկիր գնում է միջազգային զարգացումների ընդահանուր տրամաբանութեանը հակառակ, ապա վաղ թէ ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկրին բերել միջազգային զարգացումների ընդհանուր տրամաբանութեան հունի մէջ։ Շատ երկրներ այս պարագայում ուղղակի տրոհւում են։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ ամէնը սպառնում է նաև Թուրքիային սակայն ընդհանուր տրամաբանութիւնը հէնց դրա մասին է խօսում»,– յայտարարեց Մինասեանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի ելոյթին՝ Գագիկ Մինասեանը նշեց, որ «ադրբեջանական տարածքներն» ազատելու մասին Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում։
Tert.am
Թեմա : ՀԱՅԱՍՏԱՆ - 0 Պատգամ
պաշտպանութեան նախարարութիւնը հերքել է ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկութիւնը, թէ հրադադարի խախտման արդիւնքում ադրբեջանցի սպայ է զոհւել:«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են յարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչութեան հերթական ապատեղեկատւութիւնն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը: Աւելին, ըստ Հասրաթեանի՝ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը. «Օրինակ երէկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինւած ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութիւնը տեղեկութիւն էր տարածել, որ 26-ամեայ սպայ Զամին Մամեդովը նախօրէին զոհւել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում: Միջադէպն, իբր, տեղի է ունեցել Աղդամի շրջանի Ջաւահիրլի գիւղի մերձակայքում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

خبرگزاري فارس: درحالي كه رئيس كل بانك مركزي چندي پيش از آغاز فرآيند جمع آوري ايران چكهاي 100 هزار توماني از 5 بهمن ماه خبر داده بود امروز روابط عمومي اين بانك با صدور اطلاعيهاي اعلام كرد كه هدف از ابلاغ بخشنامه ياد شده حذف ايران چك يك ميليون ريالي از چرخه مبادلات كشور نبوده است.
Յունւար 26, 2011 11:31
տնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշօտ Աստաբացեանը:Նա նշել է, թէ ըստ աշխատանքային գաղտնապահութեան սկզբունքների, չի կարող որեւէ տեղեկութիւն յայտնել Ադրբեջանում գտնւող հայերի առողջական վիճակի վերաբերեալ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպութիւնը պատրաստ է կրկին իր միջնորդական առաքելութիւնն առաջարկել Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման գործում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այդ անձանց առողջութեան մոնիտորինգ են անցկացրել, իսկ նրանցից մէկին նամակ են յանձնել՝ իր ընտանիքից:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 7 Հայ ռազմագերիներ եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրէդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք ադրբեջանական սահմանն անցել են անցած տարւայ յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հոսէյնովը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
արութեան համապատասխան որոշման, որոշւել է կցել Երևանի մշակոյթի պետական քոլեջին, որն այսուհետ դառնալու է ջազային քոլեջի իրաւայաջորդը:Որոշմանը դէմ է քոլեջի ամբողջ կոլեկտիւը, որը շուրջ մէկ շաբաթ առաջ հրաւիրւած ասուլիսում դժգոհել էր մշակոյթի նախարարութեան որոշման դէմ:
Այսօր Երևանի էստրադային և ջազային արւեստի պետական քոլեջին իրենց աջակցութիւնն էին եկել յայտնելու քոլեջի նախկին սաներն ու դասախօսական անձնակազմի անդամները` Արմէն Սարգսեան, Անչոկ, Նաիրա, Արմանուշ Յակոբեան, Գայեանէ Յովհաննիսեան: Նրանց խօսքով` իրենց կոլեգաներից շատերը ևս ցանկութիւն ունէին իրենց միանալ, սակայն հիւանդութեան ու քաղաքից բացակայելու պատճառով չկարողացան գալ: Երաժիշտներն իրենց վրդովմունքը յայտնեցին մշակոյթի նախարարուեան որոշման կապակցութեամբ` այն անւանելով «անվայել»:
Երգչուհի Նառան, ներկայացնելով 30-ամեայ քոլեջի տնօրէն Ակսել Բակունցի աւանդը ջազային քոլէջի կայացման գործում, ասաց, որ իր խնդրանքն այն է, որ «վերանայւի այս հարցը»: «Եթէ նորը կայ, պէտք չէ ոտնակոխ անել հինը»,- վրդոււած ասաց երգչուհին:
Ջազային քոլեջի երկարամեայ դասախօս Արմանուշ Յակոբեանը ևս ցաւով նշեց, որ պէտք չէ անտեսել Ակսել Բակունցին` մարդու, որը «շատ մեծ աւանդ ունի այս ստուդիայի կազմաւորման ու ընդհանրապէս նրա աճի գործում»: Երգիչները խօսեցին նաև մշակութային այս երկու կազմակերպութիւնների տարբերութիւնների մասին` շեշտելով դրանց անհամատեղելիութիւնը: «Չարժէ, որ խառնւի, այդ ամէնը միացւի»,- պնդեց վերջինս` ասելով, թէ իրենք դէմ են այդ «անվայել» որոշմանը:
Tert.am
Թեմա : ՀԱՅԱՍՏԱՆ - 0 Պատգամ
ութիւնն այլեւս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնեաների հալածանքների վրայ», իր ելոյթում յայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գծով գերագոյն ներկայացուցիչ Քաթրին Էշթոնը:Փաստաթուղթը Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, եւ Իրաքում քրիստոնեաների հանդէպ վերջերս ձեռնարկւած բռնարարքների արձագանքն է: Բանաձեւում ընդգծւում է, որ Եւրոպայում առկայ են կրօնական ազատութեան խախտման եւ խտրականութեան օրինակներ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Մոսկւայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի կայքը:
Գրում է «Ազգ» օրաթերթը:
ArmAr.am
