Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան Նախարարութիւն.-
Ադրբեջանը շարունակում է
ապատեղեկատւութիւն
տարածել
«Երէկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինւած ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»
Յունւար 26, 2011 13:02
Լեռնային Ղարաբաղի
պաշտպանութեան նախարարութիւնը հերքել է ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկութիւնը, թէ հրադադարի խախտման արդիւնքում ադրբեջանցի սպայ է զոհւել:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են յարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչութեան հերթական ապատեղեկատւութիւնն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը: Աւելին, ըստ Հասրաթեանի՝ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը. «Օրինակ երէկ եւ անցած գիշեր ադրբեջանական զինւած ստորաբաժանումները 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութիւնը տեղեկութիւն էր տարածել, որ 26-ամեայ սպայ Զամին Մամեդովը նախօրէին զոհւել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում: Միջադէպն, իբր, տեղի է ունեցել Աղդամի շրջանի Ջաւահիրլի գիւղի մերձակայքում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment