ՍԿՍԵՑ 10–ՐԴ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ







Ներքից Գործոց նախարարութեան ու Պահապան Խորհրդի կողմից հրատարակւած տւեալների համաձայն 46 միլիոն եւ 199 իրանցիներ լրցնում են քւէարկութեանը մասնակցելու պայմանները։




Վերջին նախագահական ընտրութիւններին՝ այդ թիւը եղել է՝ 41 միլիոն եւ 878 հոգի։ Մինչ քւէարկողների տարիքը անցեալ շրջանում 15 է եղել ու այս շրջանում միայն 18 ից վեր տարիք ունեցողներն են կարող
մասնակցել ընտրութիւններին, քւէարկողների թւին աւելացել են՝ 4 միլիոն եւ 321000 անձ։



Նոյն տւեալների համաձայն, 45713 քւէատուփեր հաւաքելու են ժողովրդի քւէները։ Նշւած տուփերից 31455–ը տեղաւորւած են նշանակւած կենտրոններում, իսկ 14258–ը շրջուն են լինելու։



Նախագահական անցեալ ընտրութիւններին 26969 քւէատուփեր են հաւաքել քւէները, որոնցից 12867–ը կենտրոններում են տեղդրւած եղել, իսկ 14102–ը՝ շրջուն։






Տւեալների համաձայն, երկրի 28 նահանգներից՝ Թեհրանը 8 միլիոն եւ 796000 քւէարկողներով ամենաշատ եւ Իլամը՝ 357000 մասնակցողներով, ամենաքիչ քւէարկողներն ունի։



Օրէնքի համաձայն ընտրութիւնները տեւելու են մինչեւ երեկոյեան ժամը 18–ը, սակայն անցեալ տարիներ փորձն ունենալով հաւանաբար դրանք տեւելու են մինչեւ կէս գիշեր, եւ որից անմիջապէս յետոյ սկսւելու է հաւաքւած քւէների հաշւարկումը։


Ընտրութիւնները կազմակերպող պատասխանատուները յայտնել են թէ 5000 քւէատուփերի հաշւարկումից յետոյ, հետզհետէ յայտարարւելու են սկզբնական արդիւնքները, իսկ վերջնական արդիւնքը կը տեղեկացւի հաշւարկումն սկսելուց 24 ժամ յետոյ։

Մենք էլ կը փորձենք, յառաջիկայ կէս գիշերից յետոյ, մեր այցելուներին տեղեակ պահել վերջին արդիւնքների։ Ռոպէներ առաջ Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթօլլահ Սէյէդ Ալի Խամէնէին եւս իր քւէն գցեց թիւ 110 քւէատուփի մէջ։

0 Պատգամ: