«ՇԱՆԹ» Ի ՎՇՏԱԿՑԱԳԻՐԸ՝ ԻՐ ԿՈՐՑՐԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՐՍՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ


«Շանթ» հեռուստաընկերութեան ողջ կոլեկտիւը և «Որոգայթ» հեռուստասերիալի ողջ անձնակազմը խորապէս ցնցնւած են «Որոգայթ» հեռուստասերիալում հանդէս եկող Արամ Միսկարեանի` Գարիկի դերակատարի, և Գեղամ Խանդիլեանի` Գոքորի դերակատարի, ողբերգական մահւան կապակցութեամբ։
Ուժերի ծաղկման շրջանում մեզանից հեռացան երկու վառ անհատականութիւններ, որոնք իրենց կարճատև ստեղծագործական կեանքի ընթացքում հասցրել էին սիրւել և ընդունւել բազմամիլիոն հեռուստադիողների կողմից Հայաստանում և Սփիւռքում:
Ասում են, որ դերասանը պէտք է մի քիչ նման լինի իր կերպարին, որպէսզի առաւելագոյնս կարողանայ կերտել
իր դերը:
Իսկ նրանք մասնագիտութեամբ դերասաններ չէին, բայց կարողնում էին չափազանց ճշմարտացի խաղալ իրենց յատկացւած անձնազոհ, նւիրեալ ու հաւատարիմ հերոսների կերպարները:
Այդ պատճառով է, որ նրանց սիրում ու նոյնացնում էին իրենց հերոսների հետ:Նրանց կորուստն իրօք անդառնալի է, բայց մենք կշարունակենք կատարել այն գործը, որի նւիրյալներն էին նրանք, և դա կլինի իւրահատուկ յարգանքի տուրք այդ մարդկաց յիշ
ատակին:
Մենք ցաւակցում ու մեր բարոյական աջակցութիւն ենք յայտնում Արամի ու Գեղամի հարազատներին, մտերիմներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատում ու սիրում էին նրանց արւեստը:


ՑԱՑԱԿՑՈՒԹԻՒՆ...


mailto:vorogayt@shanttv.am

«Շանթ» հեռուստաընկերութիւնը տեղեկացնում է, որ «Որոգայթ» հեռուստասերիալի ցուցադրութիւնը առժամանակ դադարեցւում է: Հերթական մասը եթերում կլին երկուշաբթի օրը Յունիսի 28-ին:

0 Պատգամ: