پيام مهم رهبر معظم انقلاب اسلامي
(مشاهده متن کامل در بخش فارسی)
Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին հանրապետութեան նախագահական ընտրութիւնների վերաբերեալ պատգամ է յղել Իրանի ժողովրդին, ընդորում ասել է՝ խորդադի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրութիւնները Իրանի ժողովրդի արժէքաւոր ներկայացումն էր, որը նոր չափանիշ արձանագրեց Իրանի ժողովըրդական պարբերական ընտրութիւնների ընթացքում: Իրանի ժողովրդի 80 տոկոսի մասնակցութիւնը նախագահական ընտրութիւններին եւ 24 միլիոն քւէի թիւը՝ նորընտիր նախագահին, իրական մի տօն էր, որը կարող է երկրի վերընթացը, ազգային անվտանգութիւնը եւ ժողովրդի աշխուժութիւնը երաշխաւորել: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը ապացուցեց, որ կարող է Իսլ. յեղափոխութեան արժէքները պահպանել եւ քաղաքական ու հոգեկան ոտնձգութիւնների դիմաց կայուն ու հաստատուն դիմանալ: 30 տարի յեղափոխութիւնից անց Իրանի ժողովուրդն առաւել աշխոյժ ու թարմ ոգով ներկայ է ասպարէզում եւ մեր երկրի բարեկամներին ու թշնամիներին վստահեցնում է, որ իր սկսած ուղու շարունակման գործում վճռական է:Այաթ. Խամենէին ի սրտէ շնորհաւորել է Իրանի ժողովրդին՝ ընտրութիւնների մասնակցութեան եւ արդիւնքների կապակցութեամբ:
0 Պատգամ:
Post a Comment