Լուռ Քայլարշաւ Մայրաքաղաքում
(Լուսանկարները՝ DPTNEWS–ից)
Երէկ, յունիսի 17–ի կէսօրից յետոյ, նախորդ օրերի նման, Թեհրանում եւս տեղի ունեցան բողոքի ցոյցեր, նախագահական ընտրութիւնների արդիւնքների կապակցութեամբ։ Հիմնականը եղաւ լուռ քայլարշաւ, որն սկսեց ժամը 4–ից մայրաքաղաքի 7–Թիր հրապարակից, որը շարունակւեց մինչեւ ժամը 9ը։Միր Հոսէյն Մուսաւիի եւ միւս թեկնածուների հետեւորդները, որոնք կրում էին իրենց ցանկութիւնները ներկայացնող գրութիւնները, կատարեալ լռութեամբ անցան քաղաքի կենտրոնական պողոտաներից ու հրապարակներից։
Յատկանշական է, որ ցուցարարները Թեհրանի Հայոց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու առջեւից անցնելիս, որպէս լուռ բողոքի խորհրդանիշ, կանաչագոյն երիզներ փակցրին քաղաքապետարանի միջոցով եկեղեցու դիմացի զբօսայգում կանգնեցւած Ս. Մարեամ Աստւածածնի եւ Մանուկ Յիսուսի շուրթերին։Նկատի ունենալով որ քայլարշաւի ընթացքում որեւէ կարգախօս ու լոզունգ չարտասանւեցին, դրան ներկայացնում ենք միայն պատկերներով։










0 Պատգամ: