ԶՈՀՒԵՑԻՆ «ԳՈԳՈՐ»Ն ՈՒ «ԳԱՐԻԿ»Ը
Մահացաւ՝ Էդգար տէր Մադաթեանն էլ
***
Զոհւեցին՝ Արամ Միսկարեան (Գարիկ) եւ
Գեղամ Խանդիլեանը (Գոգո՞ր )
Չդիմացաւ նաեւ երրորդ վիրաւորը։ Մահացաւ՝ Էդգար տէր Մադաթեանն էլ
***
(Լուանկարները՝ «Շանթ»– –ից)
(Լուանկարները՝ «Շանթ»– –ից)
Վերջին պահին, ցաւով տեղեկացանք, որ Հայաստանի «Շանթ» հեռուստակայանից հաղորդւող «Վերւարածներն Ընտանիքում» եւ «Որոգայթ» հեռուստասերիաների ճանաչւած երկու դէմքերից, որոնք ճանաչւում են Գոգոր եւ Գարիկ անհատականութիւնների անւամբ, դժբախտ պատահարի հետեւանքով (ինքնաշարժի արկած) զոհւել են Հայաստանում։
«Շանթ» հեռուստատեսութեան հաղորդման համաձայն, Վաղարշապատ – Արմաւիրի ճանապարհի 5–րդ կիլոմետրում ինքնաշարժի վթար է տեղի ունեցել։
BMW-745 մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջւել է։
Երէկ գիշեր ժամը 23։15–ի սահմաններում, փրկարարները ինքնաշարժից դուրս են բերւել ուղեւորներ 1973 թւականին ծնւած՝ Արամ Միսկարեանի եւ 1974 թւականին ծնւած՝ Գեղամ Խանդիլեանի մարմինները, ինչպէս նաեւ տուժած՝ Էդգար Տէր Ադամեանին։
Վերջինը, որի առողջական վիճակը ծանր է յայտարարւել, մարմնի վնասւածքների պատճառով Վաղարշապատի հիւանդանոցն է փոխադրւել։
«Շանթ» ի երկու սերիալներում Արամ Միսկարեանը ներկայացնում էր Գարիկի եւ Գեղամ Խանդիլեանը՝ Տիկոյի (Գոքոր)ի դերերը։
«ՇԱՆԹ»Ի ՀԱՂՈՐԴՈՒՄԸ
Այօր Կէսօրին, «Շանթ» ի կայքէջի առաջին էջում տեղադրւած լուրը պատահարի մասին, հետեւեալ տեղեկատւութիւնն է, որին կցւած է նաեւ Գոգորի եւ Գարիկի լուսանկարը միասին։ Նոյն լուսանկարից օգտւել ենք նաեւ մենք։
Հունիսի 22-ին ժամը 22.55-ին Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել ավտովթար: Դեռևս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Ժամը 23.15-ի սահմաններում փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած` 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Վերջին տեղեկութիւնների համաձայն վերջինը եւս չդիմացաւ ու մահացաւ հիւանդանոցում։
Ավելացնենք նաև, որ Արամ Միսկարյանն ու Գեղամ Խանդիլյանը հայ հեռուստադիտողին հայտնի էին «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալից: Նրանք նկարահանվում էին Գարիկի և Գոքորի դերերում: Հեռուստաընկերությունը ցավակցում է զոհվածների հարազատներին:
*** Յատկանշական է, որ Google–ի որոնումների բաժնում, Գեղամ Խանդիլեանի անունի առջեւ տեղադրւած է՝ Տկիոյի դերակատարի լուսանկարը, որը թիւրիմացութեան պատճառ հանդիսացաւ։
0 Պատգամ:
Post a Comment