ԲՈԼՈՐ ԳՈՅՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ....
Իրանի Իսլամական Հանրապետութեան Ներքին Գործերի նախարարութիւնը խոստացել էր, որ Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների վերջնական ու վճռական արդիւնքները յայտարարելու է ժամը 10–ին։
Սակայն մինչ այս որեւէ նոր պատկեր չի հրատարակւել, ու նոյնը շեշտել է թէ դրանք կը յայտարարւեն հէնց այսօր, առանց յստակ ժամ նշելու։
Ուստի, մինչ գտնւում ենք ընտրութիւնների լուրերի ազդեցութեան նեքոյ, առիթը չփախցնելով մի հետաքրքիր լուսանկար եմ ուզում ցուցադրել, որը նկարահանւել է անցեալ օրը, բայց որոշ նկատառումներով չեմ հրապարակել։
Վերջին երկու օրերի ընթացքում բոլոր թեկնածուներն էլ սկսեցին ամբողջովին նոր քարոզչական որմնազդներ ու պաստառներ փակցնել քաղաքի տարբեր կենտրոններում։
Դրանցից ամենաուշագրաւը, նւազագոյնը՝ հայերի համար Քեառուբիի վերջին պաստառն էր, որի վրայ բացարձակապէս պատահմամբ, Իրանի Իսլամական Հանրապետութեան ու Հայաստանի Հանրապետութեան եռագոյնների խառնուրդն էր։Աւելացնենք, որ պաստառի վրայ գրւած է՝ «Բոլոր Գոյների Հանրապետութեան Նախագահը..»։
0 Պատգամ:
Post a Comment