ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆՆ ԸՆԴԴԷՄ ԽՌՈՎՈՒԹԻՒՆՆԵՐԻ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ ՉԿԱՅԱՑԱՒ, ԹԵՀՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ•


Երեւան, ARMTOWN Լրատու կենտրոն.– 26/06/09 Հայաստանի պաշտօնական պատւիրակութեան այցը Իրան չեղեալ յայտարարւեց հիւրընկալող երկրի կողմից, քանի որ Իրանում շարունակւում են հետընտրական անկարգութիւնները:

Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատւիրակությունը պէտք է Յունիսի 20-ին երկօրեայ այցով մեկնէր Իրանի Իսլամական Հանրապետութիւն:

Պատւիրակութիւնը կազմում էին Ա.Ժ. և Հ.Հ. կառավարութեան ինը բարձաստիճան պաշտօնեաներ և պաշտօնատար այլ անձինք: Ինչպէս տեղեկացնում են Հ.Հ. Ա.Ժ. հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, այցը յետաձգւել է անժամկէտ: Հ.Հ. Ա.Ժ.–ի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսեանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ ճիշտ չի լինի այցի յետաձգման պատճառները յայտնել:

Ուժգին խռովութիւնները խաթարել են Հայաստանի հարաւային հարևանի առօրեայ կեանքը: Ինչպէս հաղորդւում է, ոստիկանութեան և ընդդիմադիրների բախումների հետևանքով առնւազն 19 մարդ է զոհւել: Չհաստատւած տեղեկատւութեան համաձայն` զոհերի թիւը աւելին է :

Թեհրանում Հայաստանի պատւիրակութիւնը հանդիպումներ պէտք էր ունենար վերջերս վերընտրւած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Անւտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Երևանում գործող Ռազմավարական և ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (www.acnis.am) տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը կարծում է, որ հայկական պատւիրակության այցի հետաձգումը ճիշտ էր, քանի որ «Իրանում այժմ շատ վատ ժամանակներ են»: «Իրանում այժմ այնքան ներքին տագնապ կայ, որ պէտք է սպասել, մինչև ներքին իրավիճակը կարգաւորվի այնտեղ:

Նույնիսկ ԱՄՆ իշխանությունները մինչև այժմ խստօրեն չեն արձագանքել Իրանի իրադարձութիւններին, քանի որ դա կդիտւէր, որպէս Իրանի ներքին գործերին միջամտելու փորձ»,- ասում է Կիրակոսյանը:


• Սիրանոյշ Գևորգեան

1 Պատգամ:

Anonymous said...

I would like to exchange links with your site vartandavtian.blogspot.com
Is this possible?