ԴԻՏԱՆԿԻՒՆ -




Ղարաբաղը՝ Իրանի նախագահական քարոզարշաւում... .


(«Ալիք» օրաթերթի այսօրւայ համարի Ա էջից)

Պաշտօնական ԻՌՆԱ-ն երէկ հաղորդել էր, որ նախօրէին Թաւրիզում նախագահի թեկնածու դոկտ. Մոհսէն Ռեզային իր համախոհների հաւաքում յայտարարել է հետեւեալը. «Եթէ արտաքին աշխոյժ դիւանագիտութիւն վարէինք, Ղարաբաղը չէր բռնագրաււի...»:Նախ՝ արտառոց է հնչում առաջին հայեացքից, քանզի խօսքը ոչ թէ, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի, այլեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների մասին է:Երկրորդ՝ ենթադրենք, որ Թաւրիզում տւեալ հաւաքի ընթացքում գտնւել է մէկը (պանթուրքիստական կողմնորոշումով), որ պատեհապաշտօրէն հարց է ուղղել թեկնածու Ռեզայիին ու վերջնիս պատասխանի ընդմիջից ցանկալին ներկայացրել է որպէս իրական դէպք: Կրկին, մեղմ ասած՝ արտառոց է, քանի որ այսօրւայ թեկնածուի ի՞նչ գործն է, որ սեփական երկրի երկու տասնամեակ առաջւայ արտաքին դիւանագիտութիւնը այսօր իսկ հարցականի տակ տանէր, այն էլ մի հարցի մասին, որն ուղղակիօրէն ոչ մի հետաքրքրութեան ու առնչութեան առարկայ չի կարող հանդիսանալ իրանցի լսարանի համար՝ այս նախընտրական քարոզարշաւում:Իսկ պրն. Ռեզայիի քաղաքական անցեալն ու վերջին տարիներում միեւնոյն քաղաքական հայեացքներում վաստակածը մեզ մղում է թերահաւատօրէն մօտենալ ԻՌՆԱ-ի այդ լրատւութեանը, որը մեծ հաւանականութեամբ օգտագործւել ու չարաշահւել է պանթուրքիստ ու ադրբեջանամէտ շրջանակների կողմից: Եւ հետաքրքիր է, որ նոյն թերահաւատութիւնը, մեծ զարմանքով, արտայայտեց նոյնինքն պրն. Ռեզայիի ընտրական շտաբի պատասխանատուներից իր հարազատ քոյրը (որն էլ հայ համայնքի ներկայացուցիչների հաւաքում «Արարատ» մարզաւանում էր ներկայ եղել), որի հետ էլ խօսեցինք շրջանառութեան մէջ դրւած այդ լուրի մասին: Յիշեալը եւս նոյն հիմնաւորմամբ, որ «այդ 20-ամեայ վաղեմութեան իրադարձութեան մասին նման մօտեցում չէր որդեգրի պրն. Ռեզային», համարեց, որ դա լաւագոյն դէպքում ոմանց քարոզչական չարաշահումների արդիւնք է եւ որ թեկնածու Ռեզայիի քաղաքական (յատկապէս՝ արտաքին) հայեացքները մշատպէս համահունչ են եղել Իրանի պետական պաշտօնական դիրքորոշման հետ:

1 Պատգամ:

Վարուժան said...

Սա այն Մինուս Պասիւ Ակտիւութեան պարզ արդիւնքն է, որի մասին խօսել էր պրն. Դաւթեանը նոյևանուն յօդւածի մէջ։