ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ՄՈՒԱՒԻԻՆ


Իրանի Հանրապետութեան նախագահութեան 10–րդ շրջանի ընտրութիւնների թեկնածու՝ Միր Հոսէյն Մուսաւին, երէկ՝ կիրակի օր մի հաղորդագրութեամբ ցաւ յայտնելով զոհերի համար, իրեն հովանաւորողներից ուզեց, որ զսպւածութեամբ շարունակեն իրենց բողոքի ցոյցերը։

Պետական աղբիւրների համաձայն, ցոյցերը շաբաթ երեկոյ ունեցել են 10 զոհեր։

Միւս կողմից, կարգապահական ուժերի հրամանատար՝ Զօր. Ահմադի Մողադամը՝ Մուսաւիին յղած մի նամակով նրան ազդարարել է, որ առանց նկատի ունենալու Կ.Ու. –ի վերջին օրերին կիրառած զուսպ պահւածքը, կարգապահական ուժերը առանց նկատառումների, կատարելու են իրենց իսկական պարտականութիւնները, խառնակիչներին ճզմելու համար։ Զօր. Ահմադի Մողադամը իր նամակում շեշտել է թէ այս ընթացքում կարգապահական ուժերը նոյնիսկ մէկ գնդակ էլ չեն բացել ցուցարարների վրայ, մինչ՝ նոյն ընթացքում կարգապահական ուժերից շուրջ 400 անձնազոհեր վիրաւորւելով հիւանդանոց են փոխադրւել։
Վերջինն աւելացրել է թէ՝ ոստիկանութեան միջամտութեան հետեւանքների պատասխանատուն ինքը՝ Մուսաւին եւ ցոյցեր կազմակերպողներն են։
Նշելի է, որ հէնց այս պահին, բողոքի ցոյցեր են տեղի ունենում մայրաքաղաքի 7 Թիր հրապարակում, ու տարբեր տեսակի զինեալ ուժեր փորձում են արտասաբեր գազերով հրապարակից հեռացնել ցուցարարներին։

0 Պատգամ: