Ո՞Վ Է ԱՅՍ ԱՆԱՐԽԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Անկախ այն բանից, թէ՝ ո՞վ, ո՞ր թեկնածուին է համակրում՝ Իրանի Իսլամական հանրապետութեան նախագահական ընտրութիւններում, մի շարք անսովոր ու անցանկալի երեւոյթների ականատես եղանք Թեհրանում, որոնք խաթարում են մեր համայնքի միասնականութիւնն ու հաւաքական շահերը։
Սա էլ անժխտելի իրողութիւն է՝ որ իւաքանչիւր իրանցի, դրանց մէջ նաեւ իւրաքանչիւր իրանահայ, իրաւուք ունի անհատական կամ հաւաքական ձեւով պաշտպանի ցանկալի թեկնածուին։ Պաշտպանելու հետ միասին, նաեւ ընտրական շտաբներ կեանքի կոչի տարբեր շրջաններում։
Դեռ չենք էլ հարցնում թէ՝ այդ բոլոր ծախսերը՝ (նոյնիսկ մէկ ռիալ) ո՞ւմ գրպանից է գնում, եւ ի՞նչ շահեր է ակնկալւում։
Ահա մի քանի անպատասխանատու միջոցառման հետեւանքով անցանկալի կացութիւն ու վտանգաւոր գոյավիճակ է ստեղծւում, որոնց մասին ինչ որ չափով խօսել ենք նախապէս։ Շատ պարզ է, որ թեկնածուները համակիրներ ներգրաւելու համար դիմումներ են կատարում կշիռ ու վարկ ունեցող կազմակերպութիւններին, հաւաքականութիւններին ու կուսակցութիւններին։
Այստեղ ահա պարզ, ճանաչւած ու որոշակի են կողմերը եւ պարզ են լինում նաեւ փոխադարձ համագործակցութեանց փոխադարձ ակնկալիքները։ Այս պարագայում, ազգային իշխանութիւնը, յանձինս՝ Թեհրանի Հայոց Թեմական Խորհուրդի, միակ իրաւասու մարմինն է, որ տեղեակ լինելով համայնքի բոլոր հարցերից ու մտահոգութիւններից, կարող է բանակցութեան կանաչ սեղանի շուրջ նստի՝ թեկնածուների (եւ ո՛չ թէ ներկայացուցիչների) հետ։
Թէեւ այստեղ էլ ո՛չ ոք չի կարող երաշխաւորի որ ժողովուրդը անպայման քւէարկելու է ազգային իշխանութեան հետ համաձայնութեան եկած թեկնածուին։
Դեռ չենք խօսում այն բանից թէ՝ արդեօ՞ք ազգային իշխանութիւնը իրաւական իմաստով ունի այդ իրաւասութիւնը (ժողովրդին մէկտեղել յատուկ թեկնածուի անւան շուրջ), թէ՝ ոչ։
Այս ձեւը, նոյնիսկ եթէ գործադրելի էլ լինէր, հասկանալի ու տրամաբանական էր։ Իսկ վտանգաւոր երթը գնում է ազգային իշխանութեան իրաւական հսկողութեան տերիտուրիայից դուրս շրջանակներում։


Վերջերս քաղաքի տարբեր թաղամասերում Հայերէն ու Պարսկերէն լեզուներով որմնազդներ են ցրւում, որտեղ թեկնածուներից մէկի անւամբ համահաւաքի հրաւէրներ են կատարւում։ Երբեմն էլ նշւում էր «Արարատ» մարզաւանի անունը որպէս համախմբման վայր, մինչ նոյն տեղում ու նոյն օրը, ազգային իշխանութեան հրաւէրով մէկ ուրիշ հաւաք էր կազմակերպւում։
Շատ դրական երեւոյթ է այն, որ մեր ժողովուրդը իր գործնական միջամտութիւնն ու գործակցութիւնն ունենայ երկրի քաղաքական տարբեր ասպարէզներում։ Դա հէնց իմ անհատական ցանկութիւնն է եղել սկզբից եւ որի մասին տարիներ թԷ՝ գրել ու թէ՝ խօսել եմ։ Բայց դրանք իրենց նախապամաններն ունեն, որ ամենակարեւորները՝ ինչպէս նախապէս էլ նշել եմ, քաղաքական հասունութիւն , գիտակցութիւն, պահի ու ու ժաանակի ճանաչողութիւն, համայնական պահանջների նկատմամբ իրաւական լայն տեղեկութիւն եւ խաղի օրէնքների տիրապետում...
Միայն՝ երկու շրջան Պատգամաւորական Ժողովին անդամակցելով, ձեռք չեն բերւում նշւած յատկութիւններն անհատի մօտ։ Ինձ թւում է համայնքի ամենալուրջ ու կենսական հարցերը, շատ յաճախ չեն էլ արծարծւում Պատգամաւորական Ժողովի դռնբաց նիստերում։



Իսկ եթէ նման անհատական միջոցառումները կատարւում են այսինչ համալսարանի դասախօսի ցանկութեամբ ու թելադրանքով, կամ այնինչ ընկէրօջ քաջալերանքներով ու խոստումներով.... կացութիւնը դառնում է խիստ վտանգաւոր, քանի որ արդէն անհատական շահերն են կացութիւն թելադրում։

Եւ դրանից բացի, միթէ՞ անհատներն ու ազգային իշխանութիւնները առանձին ու տարբեր խնդիրներ ունեն թեկնածուների ուշադրութեանն յանձնելու համար։ Մանկական խաղերն ու մեծամտութեան դրսեւորուները թողնենք մեր տներում, եւ համայնքում ներկայանանք լուրջ կացւածքով։




Դրանից բացի, առանձին սեղանների շուրջ նստելը քաղաքական անցանկալի պատգամ ու սիգնալներ է արձակում։
Ու դրանք ապացուցում են համայնքի անմիաբանութիւնն ու անհամերաշխութիւնը, որին կարիք չունի այսօր համայնքը։ Եւ վէրջապէս ո՞վ է այս համայնական անառխիայի պատասխանատուն։


Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ

4 Պատգամ:

Հայկազ said...

Իսկապէս պարօն Վարդան մեր քաղաքը եւ մեր համայնքը քանի տէր ունի եւ մենք ում ենք պատասխանատու։
Էդ Էլբիը որտեղից ճարւաւ ու էլաւ մեր համար սիասաթմադար։

Ջանի said...

Հիմա մէկը կարող է մեզ ասի թէ մենք իրանահայերս պետութեան մօտ ճանաչւում ենք ազգային իշխանութիւնով, թէ սրբազանի փայփայած Էլիփս Մասէհեանով։ Ո՞վ է կարող պատասխանի այս շատ կարեւոր հարցումին։

Anonymous said...

vardan jan ! Du iskapes chgites to ov e padasxanatun ?! zarmanalu harc es tvel ?! yete iskapes chgites et shat vata isk yete gites u kez chimacogh e tegh es drel ban chunem aselu !
Sra patasxanatunere henc nrank en vor tariner kez namanneri ashxatacrel en u carayecrel irenc isk azgayin shaherin u poxarene kez nmannerin pitakavorel u shat kneres bayc paste ayn e vor mi koghm en drel arten u aynkan en hghpacel vor djvara irenc dem paykarele !

Արամ Մանուկեան – .... said...

Սիրելի Վարդան, վերի գրողը որի անունը չնիմացայ ինչ է ճիշտ է ասում։ Բայց չեմ ընդունում այն բաժինը, որ ամէն ինչ վերջացել է։ Դու սենակ չես ու դժբաշտաբարշատերը չգիտեն այդ մասին։ Կամ գիտեն բայց քեզ աւելի չեզոքացնելու համար ափեղ ցփեղ խօսքերով փորձում են քեզ սեւացնեն։
Վստահ եղիր որ իւրաքանչիւր քայլիտ համար հովանաւորներ ունես։ Դրանք կան թէ քադրի մէջ ու թէ համայնքի տարբեր շրջանակներում։ Վստահ քայլեր վերցրու։ Այս չենք ասում միայն քեզ գրգռելու համար, այլ ճանաչելով քո անհատականութիւնը գիտենք որ միայն դու ես որ քո յանդգնութեամբ կարող ես շատ բաներ փոխել։