«ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՐՇԱՒԸ
ԸՆԴԱՄէՆԸ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ Է»
Ըստ ««Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, թուրք առաջադէմ լրագրող եւ մտաւորական, 2008-ի դեկտեմբերին հայերից ներողութիւն խնդրելու արշաւը նախաձեռնող՝ Ջենքիզ Աքթարն անցած շաբաթ Բարեգործականի «Ասպետ» կոմիտեի հրաւէրով գտնւել է Լոս Անջելեսում:
Ինչպէս հաղորդում է «Մարմարան», Աքթարն իր դասախոսութիւնը սկսել է հետեւեալ խօսքերով. «Տարիներ ի վէր հայերի հետ կատարւածը գաղտնիք չի եղել ինձ համար:
Թուրքիայում այդ հարցը հանրային քննարկման առարկայ է դարձել վերջին տարիներին: Երբ ասում են խօսքի ազատութիւն, նշանակում է, որ արգելւած թեմաները նոյնպես պէտք է քննարկւեն:
Հայկական հարցն անշուշտ այդ տաբուներից մէկն էր, եթէ ոչ ամենագլխավորը: Գալով այն հարցին, թէ՝ ի՞նչն է ինձ ստիպել նախաձեռնել հայերից ներողութիւն խնդրելու արշաւը, ապա դա, անտարակոյս, իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանութիւնն էր: Այդ ոճիրը ցնցող էր, եւ ես հասկացայ, որ մի բան պիտի անեմ` այնքան ցնցող, որքան Հրանտի սպանութիւնը»:
Աքթարը յայտնել է, որ ներողութեան արշաւն ինքը միայնակ չի կազմակերպել, ընդհանուր առմամբ այս աշխատանքին լծւած են 360 մտաւորականներ, գիտնականներ ու գործարարներ:
0 Պատգամ:
Post a Comment