Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպում է ունեցել խորհրդարանի պատգամաւորների հետ .

Լրատու ցանց - Չորեքշաբթի, յունիսի 24-ին Իրանի Իսլ. յեղ. առաջնորդ այաթ. Խամենէին ընդունեց Իսլ. խորհրդարանի նախագահին, նախագահական կազմին ու խորհրդարանի պատգամաւորներին եւ իր տեսակէտները յայտնեց խորհրդարանում քննարկւող եւ վաւերացւող օրինագծերի, հասարակական հիմնական կարիքների եւ դրանց մշակութային ու կրթա-դաստիարակչական հետեւանքների եւ երկրում տիրող ընթացիկ իրադարձութիւնների մասին, ապա լսեց խորհրդարանի նախագահ Լարիջանիի զեկոյցը եւ տեսակէտները՝ արծարծւած հարցերի շուրջ:
Այաթ. Խամենէին իր խօսքում շեշտեց, որ խորհրդարանը պէտք է հանդիսանայ երկրի մտաւոր ուժը եւ մարմնաւորւի օրէնքի տարազում ու տարածւի երկրով մէկ, ուստի՝ օրէնքների ամենահրամայական կարիքներն են մի կողմից դրանց պատշաճեցումն Իսլ. յեղափոխութեան հիմնադրոյթների եւ արժէքների հետ եւ միւս կողմից՝ հանրութեան շտապ կամ երկարատեւ կարիքների բաւարարումը:
Այդ երկու կէտի լրացումով՝ օրէնքները անթերի ու ճիշտ հիմունքներով կը կրեն նաեւ գործունեայ բնոյթ. հակառակ դէպքում՝ կորցնելով իրենց ճշմարտացի կարեւորութիւնը՝ կը դադարեն համոզիչ լինելուց:
Նախագահական ընտրութիւններին յաջորդած ընթացիկ իրադարձութիւններին անդրադառնալով՝ Իսլ. յեղ. առաջնորդը գնահատեց խորհրդարանի դիրքորոշումներն ու պատգամաւորների ստորագրած գրութիւնը եւ շեշտեց. «Այն պահին, երբ թշնամիները պատեհապաշտօրէն ուզում են մատնանշել մեր թոյլ կողմերը եւ չարաշահել դրանք. քաղաքական միացեալ դիրքորոշումն ու միաձայն կեցւածքը ամենակարեւոր ու յարմար քայլը պէտք է համարել»։
Իսլ. խորհրդարանի նախագահ Լարիջանին 8-րդ Իսլ. խորհրդարանի նստաշրջանի աշխատանքների մակարդակի մասին բացատրութիւնների ընթացքում նշեց, որ նախագահական ընտրութիւններին յաջորդած խնդիրների մասին խորհրդարանը համոզւած է, որ ընթացիկ խնդիրները լուծելի են միմիայն օրէնքի շրջագծում եւ պատգամաւորները արգելելու են անօրինական գործընթացներն ու արծարծւած բոլոր հարցերը միմիայն կաւարտւեն Պահապան խորհրդի տեսակէտների գործադրումով եւ բախւող կողմերը պէտք է ըմբռնեն, որ օրէնքը միայն խաղաղ ժամանակների համար չի հաստատւում, այլեւ՝ բոլոր ժամանակների:
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: