ԱՆՆԱԽԸՆԹԱՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՒ ԹԵՀՐԱՆՈՒՄ

(Բոլոր լուսանկարները՝ DPTNEWS– ից)



Ինչքան մօտենում ենք յունիսի 12–ին (Հանրապետութեան Նախագահութեան 10–րդ ընտրութիւններին), նոյնքան ջերմ ու աշխոյժ կերպարանք են ստանում ընտրութիւնների քարոզարշաւները։
















Իրանի ժողովուրդը լինելով սրամիտ ու զւարճախօս եւ ունենալով յատուկ իրանական հիւմորի կարողութիւն, իւրաքանչիւր երեւոյթի ու իրադարձութեան համար երգ ու բանաստեղծութիւն են հիւսում։ Նման ժողովրդական համով ու հոտով երգերն ու բանաստեղծութիւնները աւելի են յօրինւում ու շրջանառութեան մէջ ընկնում այսպիսի օրերին։

Ու երէկ գիշեր էլ, Թեհրանի «Վալիասր» հրապարակում, ուր տեղի էր ունենում նախագահական ընտրութիւնների թեկնածուների համակիրների ընտրական ցոյցերը, եթէ չլինէին այս տեսակ զւարճալի բառերը, անկասկած սուր բախումներ էին տեղի ունենալու կողմերի միջեւ։

Իսկ մինչ այդ, որպէս ականատես տեղեկացնեմ, որ արդէն ընտրարշաւի
օրինական սկզբնական օրերից սկսած, Թեհրանի տարբեր հրապարակներն ու մանաւանդ կենտրոնական «Վալիասր» հրապարակում յատուկ ընտրական քարոզչութիւններ են տեղի ունենում՝ համահաւաքների ու լոզունգներ աղաղակելու ձեւով։

Այս, եւ միւս հրապարակներում, ցոյցերն աւելի եռանդ ու կիրք ստացան, երբ չորեքշաբթի երեկոյեան երկրի հանրային հեռուստացոյցով ուղղակի եթերի ընթացքում թէժ ու անսովոր ընտրական բանավէճ տեղի ունեցաւ Մահմուդ Ահմադինեժադի եւ Միր Հոսէյն Մուսաւիի միջեւ։
Յիշեալ զրոյցի ընթացքում, ներկայիս նախագահը մեղադրանքներ ու ամբաստանութիւններ ուղղելով երկրի ու համակարգի նշանաւոր ու կշիռ ունեցող վաստակաւոր քաղաքական գործիչների ու ինչու չէ նաեւ ինքը՝ Մուսաւիի հասցէին, խոր զայրոյթ ու վրդովմունք առաջացրեց հանրութեան մէջ։

Արդիւնքում, փոխւեց ընտրարշաւների ձեւը, եւ նոյն գիշերւայ բանավէճի բնաբանն ու երանգներն իրենց ուղղակի ազդեցութիւնը թողեցին ցոյցերի վրայ։
Երէկ հինգշաբի յունիսի 4–ի երեկոյեան Ժամը 6–ից սկսած, արդէն հրապարակի հարաւ–արեւելեան մասում տեղաւորւած էին Մուսաւիի համակիրները, իրենց պաստառներով, լուսանկարներով, ու արդէն իսկ ճանաչւած՝ կանաչագոյն երիզներն ու դրօշները։

Քիչ անց դրանցից տաս մետր հեռաաւորութեամբ տեղաւորւեցին Ահմադինեժադի համակիրները։Լուզունգներն ու կարգախօսներն սկսեցին տարբեր կերպարանք ստանալ, ու հաշւի առնելով անցեալ գիշերւայ հեռուստատեսային բանավէճը, թէ՛ կարգախօսերը եւ թէ՛հաւաքները այլ ուղութիւն ստացան։

Թէեւ կարգապահական ուժերը իրենց ջանքը թափեցին բախման առաջն առնելու հաար, սակայն
մինչեւ գիշերւայ ուշ ժամ անգամներ երկու խմբերը առճակատման գնացին ու նոյնիսկ անհատական բախումներ էլ տեղի ունեցան։Ժամը 8–ից, հրապարակ իջան նաեւ Քեառուբիի համակիրները՝ իրենց յատուկ պաստառներով ու լոզունգներով։
Կէս ժամ չանցած, վերջիններն էլ միացան Մուսաւիի համակիրներին, սակայն անջատ խմբերով։
Առանց դրան էլ Մուսաւիի համակիրները թւով ու լոզունգներով շօշափելի կերպով գերակշռում էին միւսներին։Ժամը 9–ից յետոյ, արդէն հրապարակը լցւելով ցուցարարներով, փակւեցին մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներ՝ Վալիասր, Բոլվար, Քեարիմխան եւ Ֆելեստին պողոտաները։
Ցուցարարները պաշտպանելով Միր Հոսէյն Մուսաւիին, դատապարտում էին նաեւ այն բացայայտումները, որոնք Ահմադինեժադը հասցէագրել էր համակարգի կարեւոր դէմքերին։
Նրանք աւելի շատ բողոքում էին նաեւ այն բանի համար նաեւ, որ հեռուստատեսային բանավէճի ընթացքում, նախագահը իր ձեռքում ցուցադրում էր Միր Հոսէյն Մուսաւիի կողակցի համալսարանական արխիւը, որին փակցւած էր նրա լուսանկարը։Հրապարակում հնչում էին իրանական
ազգային րգեր, որոնք առաւելաբար երգւում են ազգայնականների կողմից։

Դրանցից էր՝ «Էյ Իրան» եւ «Եարէ դաբեստանիէ ման», եւ մի շարք ազգային հնչեղութիւն ունեցող կարգախօսներ ու լոզունգներ։

Ամբողջ ցոյցի ընթացքում, երեւան եկան այնպիսի տեսարաններ, որոնք նախընթաց չեն ունեցել նախորդ ընտրութիւնների ընթացքում։
Մի զոյգ պատանի–պարմանուհիներ, որոնց կրծքին ու ճակատներին էին փակցրել սքէյթբորդի վրայ Մուսաւիի նկարներն ու ձեռքներին առած կանաչ դրօշները, սքէյթբորդներով շրջում էին մինչեւ ուշ գիշեր։
Յատկանշական է նաեւ, որ վերջին օրերի ընթացքում յարձակումներ են տեղի ունեցել թեկնածուների ընտրական շտաբների վրայ։
Երէկ գիշերւայ ցոյցերը աւելի լաւ կարելի է նկարագրել՝ միայն լուսանկարներով։

3 Պատգամ:

Վահիկ Մանասեան said...

Շնորհակալ ենք որ վտանգաւոր տեղերից լուսանկարներով լուրեր էք պատրաստում։

Հայկուշ Մինասեան said...

Այսպիի լուրեր ու վերլուծական նիւթերը շատ յաճելի են։
Դժբախտաբար դրանք, որ ամենակարեւոր տեղեկատւութեան միջոցներն են ու ժողովուրդը դրանց առաջնորդւելով պիտի մօտենայ քւէատուփերին, չկան Ալիք օրաթերթում։

Գերասիմեան – Գէտաշէն said...

Սիրելի ընկեր Վարդան
Մենք չգիտենք այս տարի ուղղութիւն ստանալու ենք թէ՝ ում պիտի քւէարկենք թէ ոչ։
Շնորհակալ կը լինեմ եթէ դուք երբ յարմար էք նկատում եթէ օրինական խախտում չի լինի յայտնէք թէ դուք ում էք ձայն տալու
Շատ շնորհակալ կը լինենք։