ՄԻՆՈՒՍ ՊԱՍԻՒ «ԱԿՏԻՒՈՒԹԻՒՆ»
(Վերանայւած տարբերակ)

Արդեօք կարո՞ղ է մէկը գտնւի, որ առանց բարկանալու, վրդովւելու եւ վիրաւորական ածականների ու կծոցների, բացատրի՞ թէ՝ այս ինչե՜ր են կտարւում մեր համայնքի քաղաքական դաշտում, այն էլ նախընտրական այս զգայուն ժամանակշրջանում։

Յառաջադէմ ժողովուրդների ու կենսունակ հաւաքականութիւնների մօտ, այսպիսի բացառիկ առիթներն օգտագործւում են՝ քաղաքական առաւելագոյն շահերն ու նիշերն ապահովելու համար։

Իսկ մեր մօտ, որ իւրաքանչիւրս իրեն դիւանագէտ ու քաղաքական գործիչ է համարում, քաղաքական ակտիւութեան անւան ներքոյ կիրառւում են այնպիսի տարրական ու հասարակ մեթոդներ, որոնք քաղաքական – դիւանագիտական շրջանակներում, լաւագոյն դէպքում՝ արձանագրւում են որպէս ՄԻՆՈՒՍ ՊԱՍԻՒ «ԱԿՏԻՒՈՒԹԻՒՆ»...,

Ամբոխային անարխիա, քաղաքական ղեկավարութեան բացակայութիւն ու անորոշութիւն, հասարակական այնպիսի անտիրութիւն, ուր իւրաքանչիւր պատահական մութ..., իրեն ազգի քաղաքական ղեկեվարն ու, առաջնորդող լիդերն է համարում...ու «միջոցառումներ» կազմակերպում։

Եթէ իրատէս լինենք, կը նկատենք, որ նրանք (քաղաքական շրջանակները) չեն սխալւում։
Նախագահական ընտրութիւններ են տեղի ունենում երկրում։ Քաղաքական աշխոյժ մթնոլորտ է տիրում, եւ ամէն հաւաքականութիւն ու քաղաքական – հասարակաան հոսանք իր բաժինն է ուզում հաւաքել այս փռւած իրաւական սփռոցից։
Դա բնական ու ընդունւած ձեւ է ամբողջ աշխարհում, եւ մենք էլ բացառութիւն չենք մարդկային այդ հսկայ հաւաքականութեան մէջ։

Բայց արդեօք ծանօ՞թ ենք դիւանագիտութիւն կոչւող այդ խաղի կանոններին, որի մէջ ուզում ենք մտնել ոտաբոբիկ...։ Դիւանագիտութիւն, որի մէջ իրենց ուժերը չափազանց գերագնահատելով, իրենց վարպետ են համարում առաջնորդարանի մուտքի մօտ կանգնած սիգարէտ վաճառողից սկսած, մինչեւ ...–ը։

Ահա թէ ի՞նչ է պատահում այս խառնիճաղանճ վիճակում։

Ամբողջ աշխարհում տարածւած ու ընդունւած սովոութեան համաձայն, իւրաքանչիւր թեկնածու փորձում է իր դաշտում հրաւիրի հանրութեան լայն խաւերին՝ քւէներ շահելու տրամաբանական ակնկալիքով։

Նոյնպէս բնական է, որ թեկնածուն, ինչ որ խոստումներ պիտի ներկայացնի իւրաքանչիւր խաւին՝ իր սպասելիքների ու ակնկալութիւնների համապատասխան։ (Այս մասին արդէն խօսւել է մեր պարսկերէն բաժնում)։

...Եւ այս միջոցին դիմելով, ահա համայնքը կամ հաւաքականութիւնը ուժ եւ կազմակերպւածութիւն ցուցադրելով, ամուր ու հաստատ քայլերով քաղաքական դաշտ է մտնում, իրեն հաշւի առնելու սպասելիքով։

Բայց ձեւն այնպէս է, որ ակնկալիքները լինում են երկուստէք, երկկողմանի եւ փոխհասկացողութեամբ եւ փոխհամաձայնութեամբ, որոնք եւ իրենց հերթին ունենում են երկկողմ նախապայմաններ՝ կատարւող նախնական բանակցութիւնների ընթացքում։

Ահա կազմաւորւում է քաղաքական ակտիւութեան նախնական բանաձեւը, կաղապարն ու գործելակերպի սկզբնական ձեւաւորումը։ Իսկ վտանգը այնտեղ է, ուր առանց այդ բոլոր խիստ կարեւոր ու անհրաժեշտ ազդակները նկատի չառնելով, դիւանագիտութեան խաղ ենք մտնում՝ պարզապէս խաղալու եւ այդ դաշտը մտնելու համար։

Կամ էլ գուցէ անպատասխանատու անձանց անպատասխանատու ակտերի դիմաց, անարխիզմի ու անկազմակերպութեան մրցութեան դաշտ ենք իջնում... ապացուցելու համար թէ՝ ո՞րն է աւեի անկազմակերպ...ու ապաքաղաքականացած...

Երեւոյթը աւելի վտանգաւոր տեսք է ստանում, այն ժամանակ, երբ դիմացինն արդէն գիտի որ միեւնոյն համայնքում, կարելի է երկու կամ աւելի խմբերի հետ տարբեր ձեւերով ու տարբեր հարցերի շուրջ համաձայնութեան գալ։

Նախագահական թեկնածուներն իրենց հովանաւորների ցանցը եւ քարոզչութեան դաշտն ընդարձակելու համար, (ինչպէս ընկալեալ սովորութիւն է ամբողջ աշխարհում) դիմումներ են կատարում կշիռ ներկայացնող հաւաքականութիւններին։
Այս ընթացքում (Թեհրանում) մի խումբ անձիք, որոնք չունենալով քաղաքական առեւտրի փորձն ու չիմանալով այդ խաղի կանոնները, միանգամայն այդ խաղի մէջ են նետւում։
Թէեւ իւրաքանչիւր անհատ ազատ է իր միջոցներով ու ձեւերով հովանաւորել իր ցանկացած թեկնածուին, բայց սա էլ պարզ է, որ իւրաքանչիւր պատահական անհատ չի կարող տեղեակ լինի իր համայնքի կարելիներից ու անկարելիներից, պահանջներից ու ակնկալիքներից ու ամենակարեւորը՝ քաղաքական ծալքերից, արգիլւած մուտքերից ու խորքերից, եւ...

Այսպիսի վտանգաւոր պայմաններում, համայնքի անկազմակերպութիւնն ու վարչական անկարգապահութիւնը աւելի է դրսեւորւում այն ժամանակ, երբ խաղի մէջ են մտնում ժողովրդի կողմից ընտրւած՝ ազգային կառոյցներին մասնակցող անձիք։
Մարդիկ՝ որոնց յանձնառութիւն է թելադրւած ժողովրդի կողմից։ Դա անշուշտ առաջին հերթին անուղղակիօրէն վերադառնում է հէնց ազգային իշխանութեանը, որ ի՜նչ – ի՜նչ նկատառումներով ու պատճառներով, խաբուսիկ ու շինծու ածականներով անտեղի գերագնահատում է ոմանց, որոնք չունեն այդպիսի անտեղի (գերա)գնահատումներ շռայլումներ լսելու տարողութիւնը։

Հէնց նոյն պայմաններում, ազգային իշխանութիւնն էլ նորից փորձում է անկազմակերպ (կասենք մտածւած) նման համահաւաք կազմակերպելով՝ քաղաքական ակտիւութիւն ցուցաբերի։ Ու գործնականում տեսանք թէ ինչքա՞ն քաղաքական վարկ ապահովեցինք...

Բայց սիրելիներ,
քաղաքական ակտիւութիւնը միայն սրահ ու ժողովրդին տեղափոխելու հանրակառք տրամադրելու մէջ չի՛։
Դրանք միայն քաղաքական ակտիւութեան դրսեւորման տարրական կարիքներն են։ Բաւական չի՛ որ մեր իրաւացի պահանջներն ու ակնկալիքները միայն փակ ծրարի մէջ փաթեթաւորւած յաձնենք թեկնածուին կամ իր ներկայացուցչին։
Այդ փաթեթաւորւած ծրարը ոչ մի իրաւական արժէք չի ներկայացնի, եթէ չունենայ ներկայ հասարակութեան զօրակցութիւնը, հովանաւորութիւնը՝ իրենց պահանջատիրական կեցւածքով, փլակարդներով, պաստառներով ու գրութիւններով, հարցումների ու պահանջների սրնթած տարափներով։

Դրանք պիտի կազմակերպւէին նախապէս։ Նախապէս կազմակերպւած պիտի լինէին նպատակադրւած ու նպատակայարմար հացումներ, վէճեր ու....
Ու նոյնիսկ չեմ էլ կարծում որ նկարահանւած լինեն թակնածուի ներկայացուցչի խոստումները որպէս ապացոյց...
Գուցէ ներկաները չեն էլ իմացել, թէ ի՞նչ պահանջներ են զետեղւած այդ փաթեթների մէջ եւ կամ ընդհանրապէս որո՞նք են մեր պահանջները։ Մինչ՝ թեկնածուն ինքը եկել է նաեւ լսելու համայնքի կարիքները, ներկաները այնպիսի հարցումներ են ուղղում, որոնք բոլորովին կապ չունեն մեր համայնքին ու դրա հիմնախնդիրներին....

Դրանք բոլորը անկազմակերպութեան ապացոյցներ են, որոնք ոչ միայն ոչ մի վարկ չեն ապահովում մեր համար, որպէս՝ արթուն ու զգոն համայնք, այլ չի էլ ծառայելու, մեզ՝ որպէս քաղաքական կողմ ու կշիռ հաշւի առնելու հաար։
Իրականութեան մէջ վարկը ապահովւեց միայն թեկնածուների համար, իրենց քարոզչութիւնների հաշւին։ Թէեւ դա էլ օգտակար է, քանի որ այդ վարկով գուցէ ժողովրդական աւելի հզօր հիմքեր ունենայ մեր Իրանեան հայրենիքի ապագայ նախագահը, բայց եթէ չեմ սխալւում սկզբից ա՛յդ չէր նման հաւաքների նպատակը։

Ես չգիտեմ ո՞վ եւ ո՞ւր է պատասխանելու այս հարցումներին, թէեւ արդէն գիտեմ երբէք չարծարծւող պատասխանը՝ «այդ բոլորը մենք էլ գիտէինք, սակայն որոշ նկատառումներով՝ այսպէս արեցինք, յարմար նկատեցինք...»
Քաղաքական ակտիւութիւնն ու դիւանագիտական խաղի մէջ մտնելը բոլորովին չի նմանւում ուրախ երեկոներ կազմակերպելուն ու շուրջպարերին։ Այդ գործի համար պատրաստւած մարդիկ են հարկաւոր, որ բարեբախտասբար կան մեր համայնքում։
Միւս կողմից, եթէ ցանկանանք տեղեկանալ թեկնածուների ծրագրերից, ահա տասնեակ կենտրոններ կան դրանց լսելու համար։

Եկէք վերջ տանք մեր մանկական կապրիզներին ու կամակորութեանը եւ լուսանցքներից ու փակւած վարագոյրների ետեւից դուրս հանենք կարող մարդկանց, նոյնիսկ եթէ նրանց չէք սիրում։ Թէեւ ազգային հաւաքական աշխատանքներում, անձը կուրանում է, համր է դառնում, ու ամբողջ էութեամբ լծւում են ծառայել ժողովրդին։
Կամ էլ գուցէ... կորցրել ենք այս փոթորկօտ գետից մեզ բարէյաջող ձեւով անցկացնող կամուրջի ուղին...
Այն ինչ կատարւեց ու դեռ շարունակւում է, իրականութեան մէջ ոչ միան քաղաքական ակտիւութիւն չէր, այլ հակառակը՝ մինուս պասիւ «ակտիւութիւն» է...


Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
vartandav@yahoo.com
Յ. Գ. Յաւելեալ մանրամասութիւնների համար կարող էք դիմել՝ սոյն կայքէջի Պարսկերէն բաժնին։

16 Պատգամ:

Նաւասարդեան said...

Այսինքն այս բոլորը ինքը ազգային իշխանութիւնը չգիտի... բա ինչ գործ ունեն էդքան բանիմաց խորհրդականներ։ Եւ իսկականը միթէ ով էր նրանց պարտադրել։

Rafi said...

Aydbisov oozoom ek asek vor menk chetank ayd handiboomnerin. Ba en miyosnere inch en. Elbisi tayefen inch en.

Hamlet Kh. said...

Barsgeren baznoom el norootyoonner gan. Garzes mimyants lratsnoom en. Bayts amenahedakerkire dzer hooshern en vor oonetsel ek yergri nshanavor mardgants hed. Haydnevoom e vor dook ays asbarezoom shad pordzarootyoonner oonek.

Սուրիկ said...

Այս պասիւութեան արդիւնքներն ահա տեսանք Թաւրիզում, պրն. Մոհսէն Ռէզայիի ելոյթի մէջ։

Anonymous said...

Ազգային իշխանութիւն կոչւածը ամեն գործ անում է, բայց ոչ ազգին տիրութիւն

Աբգարեան Լեւոն said...

Այս պասիւ ակտիւութիւնը վնասում է ամբողջ համայնքին ու դրա կառոյցներին։ Ժամանակը չի որ նրանք խոստովանեն որ անկարող են համայնք կառավարելու հարցում։
Ժամանակը չի որ յանուն ժողովրդի ազգային համընդհանուր շահերի հրաժարւեն ու փոխարէնը կեանքի կոչւի խնամակալ մարմին, որը բաղկացած կը լինի համայնքի կարող մարդկանցից։ Դրանց ընտրելու համար էլ ձեւեր կան։ Բաւական է միայն ժողովրդի կամքը դրանք իրագործելու համար։

Ասպէտ said...

Մեր համայնքի ղեկավարութիւնը կարծես թէ տարիներ առաջ նախապէս տեսել է Ջումունգի սերիալը ու ընդօրինակելով դրան, ամենահաւատարմներին է պատժում։ Այսօր տեսայ որ Կայսրը (էմփերաթուրը) բանտարկում է իր ամենահաւատարիմ՝ ԳՈՒՄՈՒՆԳ–ին։
Կեցցէ ԳՈՒՄՈՒՆԳ –ները։

Հրանուշ said...

Սիրելի Ասպետ, ճիշիտ ես ասում, բայց Գումուգ չի այդ հերոսը այլ Ջումունգ է։ Նորից կեցցէ Ջումունգ–ները։

Մուշեղ – Արամ said...

Այսօրւայ յունիս 11–ի Ալիք –ի ոչ խմբագրականը եւ ոչ էլ դիտանկիւնը ոչ մի խօսք չունէին ասելու։ Կարծէս Բիւրոյի անդամն էլ տարրական դպրոցի աշակերտի նման գրւած շարադրութեան մէջ միայն շատ հասարակ ընդհանրախօսութեամբ։ հրապարակ եկաւ։ Երանի Բիւրոյի վարկն ապահովելու համար, չգրւէին այդ մի քանի տողերն էլ։

Խաչիկեան said...

Այս պասիւութեան դրմեւորումը պարզօրէն տեսանք այսօրւայ Ալիք ի թէ խմբագրականում ու թէ դիտանկիւնում, որը ունէր Բիւրոյի խօսքը Իրանի նախագահական ընտրութիւններում։ Հիանում ենք այս հրաշագործ մեկնաբանների ներկայացրած տեսութիւններից։

Rooben - Aram.......... said...

Chorekshabti, hoonis 10-i Aliki didangun suniagoom gartaci sireli Sevan Petrosiani mijotsov grvats nute.
Sireli Sevan ainkanov vor yes hasgatsa Vartan Davtiani asatsn el hents ain e inch dook ek oozel bnoroshel zer hodvatsoom. Ov e mer hamaynki oo manavand mer nor seroondi andarberootian badaskhanadoon. Temagane? grtagane?miootunnere? dbrocnere? Alike?
Yerevi shadere kich te shad ais harci badaskhane giden baits chgidem inch badjarov chen hamarzagvoom barzrazainel isg Vartan Davtiani nman kajere vor ardahaydvoom en bolors el desnoom enk te inch vakhjan e oonenoom. Sireli Sevan zgooshacek dook el Vartani orin chngnek.

Կարէն said...

Այսպիսի ողբալի վիճակում ի՞նչ յոյս ենք կարող կապել աքգային իշխանութեան ու համայնքի ղեկավարութեանը։ Ո՞վ է մեր տղրը։

Կարէն said...

Այսպիսի ողբալի վիճակում ի՞նչ յոյս ենք կարող կապել աքգային իշխանութեան ու համայնքի ղեկավարութեանը։ Ո՞վ է մեր տղրը։

Արթուր said...

Գիտենք, որ այսօր երկրում մեծ իրադարձութիւններ են կատարւում, որի մէջ չենք կարող դերակատար չլինենք մենք՝ իրանահայութիւնը։ Արդեօք այսպիսի՞ իշխանութեան ու ղեկավարութեան գլխաւորութեամբ պիտի երկրի քաղաքական դաշտ իջնենք։

Նարիման said...

Շա ուրախ եմ որ ազգային իշխանութիւնները հետեւելով Ձեզ է, որ որոշումներ են կայացնում երկրի ընդհանուր վիճակը քննարկելու համար։ Բայց հարցը նրանումն է թէ՝ ո՞ր քաղաքական գործիչի ու մեկնաբանի ցուցմունքներով ու վերլուծութիւններով։ արդեօք կա՞յ այդպիսի մարդ։ Միայն չասէք Այդա Յովհաննիսեանը, որովհետեւ նախ նա «իրաւաբան» է ու ոչ դիւանագէտ, եւ յետոյ նրա բիզնեսը (միջնորդութիւն– դալլալի) կը վտանգւի եթէ այս մասին դուզը խօսի։ Թէեւ ոչինչ չունի ասելու այս ասպարէզում, բայց խեղճ ժողովուրդը չգիտի որ քոռերի աշխարհում մէկ աչք ունեցողը՝ թագաւոր է...

Մէնուա said...

Ես կարծում էի թեմական խորհուրդը կարեւոր բան պիտի ասի այդ հանդիպումներպից յետոյ։ Մանաւանդ որ Ալիքն էլ դիտանկիւնի մէջ գրել էր որ անհամբեր սհասում ենք Այդա Յովհաննիսեանի խօսքերին։ Բայց այն ինչ որ Այդան միւս օրը ասաց Ալնքին հէնց նոյն խօսքերն էր որ կնանիք խօսոմում են կաթի շարքի մէջ։
Չգիտեմ Ալիքը ինչին էր սպասում այդքան անհամբեր։ Հէ՜նց այս էր ժողովներրի արդիւնքը՞։
Բաբա էյվալլա էս ազգային իշխանութիւնից։