ԵՐԿՈՒ ՄԱՐԴԻԿ՝ ՊԱՊԻԿ, ՏԱՏԻԿ...
Երբեմն ճիշտ այնտեղ, որ կարծում ենք հասել ենք, նոր զգում եենք, որ դեռ չենք էլ սկսել... ու ճամբայ ունենք կտրելու...
* * *
Պառաւը ձեռնափայտին յենւած՝ թէեւ ժպտում էր առերես, սակայն մերթընդմերթկայծակահարի նման իրեն էր գալիս ու թախծոտ, յուսահատ դէմք ստանալով՝ խորասուզւում էր դառն իրականութիւնից վիճակւած բախտի ովկիանոսում: Նրան ոչ միայն խեղդում էր պղտոր ջրի ճնշիչ ծանրութիւնը, այլ նաեւ տանջում էր ապերախտ որդու, հարսի ու թոռնիկների կարօտը:
Կարօտ, որ միակողմանի էր ու թախծոտ՝ ճիշտ իր բախտի նման: Կարօտ, որ ցեցի ու ուտիչի նման, մարմնի հետ միասին կրծում էր նաեւ նրա հոգին... ոչ միայն իրենը, այլ նաեւ՝ ծերուկ կողակցի, որ տասնեակ տարիներ իր հետ ապրել էր՝ երջանիկ, հաշտ ու համերաշխ։
Եւ ի՜նչ երազանքներով ու վարդագոյն հորիզոններ ունենալու յոյսով իր մտածումների մէջ... Խեղճը ինքն էլ չէր հաւատում, որ ցնորւած է...
Պայծառ տատիկը, որն այնքան էլ պայծառ» վախճան չունեցաւ, եւ երազանքների մէջ էր դեռ գլորւում, չհաւատալով հանդերձ, դեռ յոյս ունէր, որ ինչ որ մի օր, իր որդին՝ Ռուբիկը վերադառնալու է եւ իրեն էլ տանելու է «աւետեաց երկիր կոչւող գերեզմանոցը... Նա դեռ յոյս ունէր, քանի որ որդին խոստացել էր իրեն... եւ իսկականից էր խոստացել:
* * *
Արդար քրտինքով ու տարիներ սեւ աշխատանքի լծւելու շնորհիւ՝ ծերուկը հազիւ էր յաջողել փոքրիկ, բայց սեփական բնակարանի յարկի տակ տեղաւորել իր ընտանիքին, երբ «ամերիկացաւը-ի ցեցը այս տունն էլ ընկաւ.... Կարճ ասած՝ ցեցը երկարատեւ կռիւների հրդեհի մատնեց ընտանիքին ու վերջապէս, յաջողեց հարսը...
Պայմանաւորւեցին բնակարանը վաճառել, գումարի մէկ մասով «ռահնի» տուն վարձել՝ պառաւի ու ծերուկի համար, իսկ մնացեալ գումարով տղան իր ընտանիքի հետ միասին տարագրութեան մէջ « կը հաստատւի ու երբ՝ տեղաւորւեցին, ծնողներին էլ իրենց մօտ կը տանեն... Նւազագոյնը՝ այդպէս խոստացան... Իսկ ծնողները ծնողական միամտութիւնից բացի՝ հաւատացին պայմանաւորւածութեանը...
* * *
Մինչ արդէն իսկ անցել էին երկու տարիներ, սակայն տատիկն ու ծերուկը տան մուտքի առջեւ վայրկեան էին հաշւում՝ նրանց գալու եւ առնւազն կարօտն առնելու համար: Ռուբիկը տարագրութեան մէջ անյաջողութեան մատնւելով՝ անգամներ փորձեց իր մօտ փոխադրել տարագրութեան մէջ մեծ դրամագլուխ համարւող պառաւին ու ծերուկին: Բայց, խեղճերին այստեղ թւում էր, թէ որդու ձգտումը՝ կարօտից... է եւ ո՛չ թէ նրանց կարիք ունեն որպէս կթան կով ու նիւթական աղբիւր...
* * *
... Երանի չպատահէր, բայց վերադարձաւ Ռուբիկը՝ միայնակ ու դատարկ գրպաններով... Ընտանիքն արդէն քայքայւել էր ու ինքն էլ յոգնել՝ բացարձակ տարագրութիւնից, «շան նման» գործելուց ու մի լափ ջրով որովայնը լցնելուց...
Իրականութեան մէջ, «դրախտավայր»-ի օրէնքների տրամաբանութեամբ՝ «խեղճ»-ը վտարւեց թէ՛ ընտանիքից, եւ թէ՛ մարդկութիւնից... ու այսօր ամօթխած ու գլխիկոր՝ վերադարձել էր՝ իբր թէ ծնողներին տանելու համար... բայց ո՞ւր եւ ինչպէ՞ս... Ծերուկին խնդրեց մնացեալ գումարով Հայաստանում կայք հաստատել միասին:
Մարդ դառնալը միայն ամօթի կռտած անդամի ու հագած շալւարի մէջ չի... դա շունն էլ ունի... դեռ շունն աւելին է իբրեւ հաւատրիմ կենդանի։ Բայց այն տարբերութեամբ, որ դա էլ միւս անլեզու «անասուն»-ների նման, եթէ չունի իր ընտանիքին կերակրելու կարողութիւնը, գոնէ նրանց թաթերից չի խլում մի կտոր ոսկորը... եւ կամ էլ չի քանդում բոյնը..., բայց նորից օրհնում եմ քեզ, որ ապրես եւ ինձ պէս ապրես...»:
* * *
* * *
Այդ օրւանից պատմողից բացի՝ այլեւս ոչ ոք չտեսաւ նրանց... Կարծես երկուսն էլ ցնորւել էին՝ հեռաւոր մի անկիւնում: Այնտեղ, ուր Պայծառ տատիկը լուսամուտից կամ դռան առջեւ ճամբին էր նայում, որդուն սպասում...
* * *
Սա հեքիաթ չէր, ոչ էլ՝ առասպել... իրական ողբերգութիւն, որ պատահեց մեր աղաքում... այնտեղ՝ ուր մարդը դառնում է գազանի վարպետ, կեանքը դառնում է արաբաստիկ ընդօրինակումներ, ընտանիքը դառնում է վտանգաւոր խաղի ումահաճոյքի առարկայ, տան հիմքը դառնում է փխրուն հողակոյտ, որը փլւում է պատահական «ճամբորդ»-ի հիւանդագին խառնակութեամբ: Եւ այնտեղ, ուր դեռչսկսած՝ վերջանում ես...
* * *
... Մինչ պառաւը ցնորւած՝ դռան շեմին որդուն է սպասում, մտածում եմ, թէ՝ ինչո՞ւ երբեմն ճիշտ այնտեղ, որ կարծում ենք հասել ենք, նոր զգում ենք, որ դեռ չենք էլ սկսել... ու դեռ ճամբայ ունենք կտրելու, այն էլ այդ տարիքում... Այս է անառակ որդու ամօթի բաժինը... ...Ու այն հեռւում, մոլորւածների հորիզոնի մէջ, քայլում են, քայլում,...երկու մարդիկ՝ պապիկ, տատիկ... մէն ու մենակ...
Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
1 Պատգամ:
togh vor mer joghovoorde baci ir achkere yev vochkhari nman glookhe cac gcac che hedevi voroshneri orinagin iren djbakhdacneloo hamar.
orers Tehran e veradarcel Nadershah
koocheye 17-i mej gdnvogh nbaravajar baron Shavarshe vor 2 dari araj ir gnoch yev 2 pokr yerekhaneri hed megnec America Haiasi mijocov ir khanoote hanznelov ir yekhbairnerin. yerb handibecink iren yev hartsrink vor ardiok goh e Amerigayoom abrelooc glookhe ororelov yev apsosankov ardahaydvec ir anciali gianki masin yev asac vor miain vazoom enk mi badar haci hedevic ain inch vor aisdeghoom ir nbaravajar khanootoom ashkhadelov vayeloom er ir gianke. porzoom em hasganal nman martganc garcike Ameriga deghapokhveloo hamar baic jishdn asac inchkan shad em mdacoom aid ooghootiamb voch mi yezragacootian chem hasnoom.
Post a Comment