Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԸՆՏՐՒՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՑ


Ընդամէնը 9 օր է մնում Իրանի 10–րդ նախագահական ընտրութիւններին, եւ այս հաշւած օրերի ընթացքում, իւրաքանչիւր իրանցի, ուսումնասիրելով թեկնածուների ծրագրերն ու ներկայացրած հեռանկարը, փորձում են գտնել նրան՝ որի պատկերացրած հեռանկարն աւելի քաղցր է հնչում, եւ որի արդիւնքում գտնում է իր իդիալների ու ցանկութիւնների իրականացումը։

Նախըտրական քարոզարշաւների ընթացքում, թեկնածուները ամէն ինչ էլ կասեն, նոյնիսկ այնպիսի խոստումներ, որոնց իրականացումը նախագահի իրաւասութիւնների մէջ չեն։ Այդպիսին է ամբողջ աշխարհում։

Նոյնպէս էլ ընտրողների կողմից արծարծւած սպասելիքներն ու ակնկալիքները լինումեն բազմատեսակ, ո ւ երբեմն անիրականելի։

Բայց դա չի նշանակում, որ ընտրողները՝ ժողովուրդը չներկայացնեն իրենց ցանկութիւնները։ Ցանկութիւններ՝ որոնք իրենց պահանջների դրսեւորումներն են, եւ որոնք իրենց հերթին բխում են ժողովրդի կարիքներից ու անհրաժեշտութիւններից։

Այդպիսի ակնկալիքներ ունեն նաեւ մեր հայրենակիցները նախագահական ընտրութիւնների սեմին։ Անկախ այն բանից, թէ դրանք իրականալի պահանջներ են թէ ոչ, եւ թէ՝ դրանց իրագործումները նախագահի իրաւասութիւնների սահմաններում են թէ ոչ՛, դրանց մասին խօսում է ժողովուրդը։


Բայց դրանց արծարծելը միայն ընտանեկան ու ընկէրական շրջանակներում, բաւական չի, այլ դրանք պիտի դառնան ոչ միայն բոլորի սեփականութիւնը, այլ որեւէ կերպ պիտի ցանկագրւեն ապագայ նախագահի աշխատանքային օրակարգերի մէջ։

Այդ բոլորից տեղեկանալու համար, զրոյցներ ենք ունեցել Թեհրանի հայաբնակ տարբեր թաղամասերում բնակւող եւ զանազան մասնագիտութիւններ ունեցող ու տարբեր խաւերին պատկանող հայրենաիցների հետ, որոնց արդիւնքը ներկայացնում ենք ստորեւ։

Նշենք նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ իրանահայ մեր հայենակիցները, Իրանի հասարակութեան համընդհանուր դժւարութիւնների կողքին, ունեն նաեւ իրենց համայնքին յատուկ դժւարութիւնները, որոնց վերացումը պայմանաւորւած է մի շարք հիմնական իրադարձութիւնների։

Մեր հետ զրոյց ունեցած հայրենակիցներից ոմանք չցանկացան իրենց ներկայացնել անուններով ու կամ լուսանկարից էլ օգտւել, իսկ իրենց տեսակէտներն յայտնեցին՝ ատամնաբոյժ դոկ. Արտաշէս Նազարեանը, ազատ զբաղմունք ունեցողներ՝ Համլէտ Բեգիջանեանը, Աշոտ եւ Ա

րմէն Բաղդասարեանները, ոմն դեղագործ, ուսանողուհիներ՝ օր. Փրենի, Արինէ, Գագիկ, Նարէկ եւ Սելին։ Վաճառորդ՝ Արամիկ, Ռայմոնդ ու Սարօ։ Արեհստաւորներ՝ Վազրիկ, Ռայմոնդ, Գամեր, Մուշեղ, Ստեփան,... եւ ուրիշներ, որոնց տեսակէտները ներկայացնում ենք հետեւեալ ընդհանուր կէտերի շրջագծում։

Չենք ուզում թեկնածուները այնպիսի խոստումների մասին խօսեն, որոնց իրագործումը ընդհանրապէս անհնարին է։ (6 տեսակէտ)։

• Այսօր ժողովրդի առաջնահերթ մտահոգւթիւններն են՝ գների յորդումը, անգործութւնը, բնակարանների սարսափելի իրավիճակը, արտադրութեան ասպարէզի խոչընդոտները... (12 տեսակէտ )։

  • Դատական եւ իրաւական հարցերը, Ահվալէ Շախսիէ–ն Դիէն, Ղեսասը եւ նման հարցերը դեռ իրենց վերջնական լուծումը չենստացել ու բարեյաջող աւարտ պիտի ունենան։(14 տեսակէտ)։
  • Միրօ Բեգիջանեանի դատական հարցում արդարութիւն ենք պահանջում։
  • Մեր առօրեայ դժւարութիւնները մէկ կողմ թողնելով, ցանկանում ենք, որ Իսլամական Խորհրդարանը պաշտօնապէս ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը, գործնական քայլեր առնի՝ այդ դատապարտելու եւ նոյնիսկ միջազգային ատեաններում ներկայացնելու համար։...(10տեսակէտ )։


• Խտրականութիւնների նման բան ենք նկատում թէ պետական ու թէ սեփական հիմնարկութիւններում Հայերի եւ միւս հայրենակիցների միջեւ։ Մինչ մենք՝ Մուսուլման ու Քրիստոնեայ գործակիցներս ոչ միայն տարբերութիւն չենք նկատում մեր միջեւ, այլ շատ սերտ ու ընկերական կապեր ունենք միմեանց հետ։ Նման դժւարութիւններ ենք նկատում մանաւանդ դատական ատեաններում, դպրոցներում, համալսարաններում, հիմնարկութիւններում եւ այլուր։ (11 տեսակէտ )։

Թէեւ արտագաղթը պախարակելի երեւոյթ է ու դրա վնասներն ու վտանգներըհաւասարապէս բաժանւում է իրանի ամբողջ ժողովրդի մէջ, սակայն մտահոգութիւնները փարատելու համար, անհրաժեշտ է՝ ախտաճանաչում կատարւի եւ գտն

ել դրա հիմնական պատճառները։ (1տեսակէտ )։

Պիտի երաշխաւորել ժողովրդի ու մանաւանդ երիտասարդութեան ապահովութիւնը՝ առողջապահական, կրթական, տնտեսական, աշխատանքային, հասարակական , կենցաղային ու այլ բնագաւառներում։ Նոյնպէս յոյոսի եւ վստահութեան ու բազմակողմանի ապահովութեան նշոյլներ ցուցաբերել երկրի ամբողջ ժողովրդի ապագայի նկատմամբ։ (18 տեսակէտ ներ)։
  • Հայոց դպրոցներում պիտի երաշխաւորել Հայոց լեզւի, հայեցի դաստիարակութեան ու Հայկական մթնոլորտի շարունակականութիւնը։ Քանզի հէնց նոյն դպրոցներում են դաստիարակւել բոլոր այն երիտասարդներն ու զինւորները, որոնք իրենց արեան գնով պաշտպանեցին երկրի հողային ամբողջականութիւնն ու անկախութիւնը։ (24 տեսակէտ ներ)։
  • Ժողովուրդը՝ դրանք լինեն Հայ կամ ուրիշներ, հանգիստ ու մտային հանդարտութեան մէջ ու ճնշումներից զերծ, պիտի ստեղծագործեն ու դրական քայլեր առնեն երկրի զսրգացման համար։ (8 տեսակէտ ներ)։

Հայ համայնքը չունենալով նիւթական շօշափելի ու մնայուն աղբիւրներ, պիտի օգտւի պետական յատկացումներից, մշակութային, կրօնական, կրթական, մարզական ու այլ բնագաւառներում։

  • Դրանք վերջին հաշւով ծառայելու են յանուն երկրի վերելքի, զարգացում ու նւաճումներ արձանագրելու։ (28 տեսակէտ ներ)։

  • Գործնական լուրջ քայլեր ընձեռել թմրամոլութեան տարածման ու օգտագործման դէմ։
***

Սրանք մեր հարցումներին ընդառաջած հայրենակիցների պատասխաններն էին։ Դուք էլ եթէ ունէք պահանջներ ու սպասելիքներ՝ թեկնածուներից կամ ապագայ հանրապետութեան նախագահից, կարող էք Ձեր պատգամները տեղադրել սոյն յօդւածի տակ, արծարծելու համար։

4 Պատգամ:

Գառնիկ Բաբաչեան said...

Շատ լաւ ուղեցոյց է մեր հայրենակիցների համար իմանալու համար թէ ինչեր են մեր ակնկալիքները ապագայ նախագահից։ Բայց երանի թէ սրանք լինէին թեկնածուների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից առաջ։
Բայց նորից էլ ուշ չի։

Մանասեան said...

Մենք կարող ենք իմանալ, թէ թեմական խորհուրդը ինչ պահանջների կապոց է ներկայացրել թեկնածուների ներկայացուցիչներին։

Սուրիկ Նաւասարդեան said...

Մեր տեսակէտը գուցէ ինչ որ չափով դերակատար լինի, բայց իսկականն այն է, որ ներկայացուցիչների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում գոնէ առաջնորդարանի ներկայացուցիչ Ռոբերթ Մարգարեանը մարդավայել ելոյթով հրապարակ գար։ Այն ինդ տեսանք նա մուրացկանի կերպարանք ընդունած կարծես սադաղէ էր հաւաքում...խատ ցաւալի է, որ մեր ազգային իշխանութիւնն էլ չգիտի ինչպէս մօտեցում պիտի ունենայ։

Մանգասարեան said...

Եթէ թեմականը իսկապէս իր պահանջներին համապատասխան խիզախութեամբ վարեէր նոյնիսկ Արարատում Մոհսէն Ռէզայիի ներկայացուցիչի հետ, նա Թաւրիզում այսպէս խօսքեր չէր ասելու։ Այս նշանակում է, որ դեր կշիռ չենք ներկայացնում։