Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ...
Եթէ այսօր մեր համայնքի քաղաքական – վարչական բուրգի մէջ կան որոշ մարդիկ, որոնք յաւակնում են որ ի զօրու են համայնքային հարցերին դրական լուծում տալ, տիրապետում են համայնական վարչական տնօրինութեան կանոններին ու մեթոդներին, եւ ունեն համայնքային տագնապներին յաղթահարելու կարողութիւնն ու ճկունութիւնը, անտարակոյս դրանցից մեծ մասը նրանք են, որոնք Իրանի Յեղափոխութեան թոհ ու բուհի մէջ թրծւեցին հէնց փողոցներում տեղի ունեցող բանավէճերի մէջ։Նոյնպէս էլ պիտի խոստովանել, որ նրանք միայն վէճերին մասնակցելով չէր, որ ինչ որ բաներ սովորեցին։
Նրանք, (որոնցից մեծ մասն այսօր լուսանցք են «առաջնորդւել»,) նախապէս դիւանագիտութեան ու քաղաքական ճկունութեան դասը սերտել էին քաղաքական կազմակերպութիւնների տարբեր բջիջներում։ Բայց դա բաւական չէր։Իսկ միայն տեսական վարժութիւնը բաւական չի՛ դիւանագէտ եւ կամ ազգային գործիչ ու ղեկավար դառնալու համար։ Տեսութիւնը պիտի կոփւի, թրծւի ու կատարելագործւի գործնական դաշտում, որի ենթահողը աննախընթացութեամբ ու առատօրէն պատրաստ է մեր երկրի փողոցներում ու հրապարակներում։
Այսօր ամէն օր, եւ գրեթէ առաւօտից մինչեւ ուշ երեկոյ, ընտրական քարոզչութեան անւան տակ, քաղաքական միտինգներ ու բանավէճեր են տեղի ունենում մեր երկրում, որոնցից իւրաքանչիւրը, կարելի է համարել դիւանագիտութեան ամբիոն, համալսարան ու քաղաքական լեզւի հետ ծանօթանալու ազատ լսարան։
Օրական հարիւրաւոր հազար մարդիկ, ու մեծ մասամբ երիտասարդներ, առիթը չփախցնելով ձրիաբար մասնակցում են այդ լսարաններին եւ այս տեսակ խաղի կանոններին վարժւելով, նաեւ վիճել, խօսել, տրամաբանել ու համոզել են սովորում։
Մի կարեւոր ու անհրաժեշտ արւեստ ու գիտութիւն, որին տիրապետելու խիստ կարիքն ունի մեր երիտասարդութիւնը։ Երիտասարդութեան տարիքս վաղուց անցկացրած լինելով հանդերձ, գրեթէ ամէն օր եմ ներկայանում նման հաւաքներին ու հաախմբումներին։
Վերջին հաշւով քւէարկելու համար, բաւարար չի լսել ու կարդալ միայն ռադիո–հեռուստատեսութինն ու թերթերը։ Այդտեղ են բացայայտւում շատ հարցեր ու լուսաբանւում են մեծ առեղծւածներ։ Բայց հաւաքներում, դժախտաբար որեւէ տեղ չեմ հանդիպել որեւէ Հայ երիտասարդի, կամ նւազագոյնը այն երիտասարդներին որոնց եւ իրենց առաքելութիւնը ճանաչելով, անհրաժեշտ եմ գտնում նրանց ներկայութիւնը այդպիսի վայրերում։
Այս օգտաշատ լսարաններից օգտւելու համար, բոլորովին կարիք չկայ կողմնորոշւել որեւէ թեկնածուի օգտին, կամ նոյնիսկ մասնակցել բանավէճերին, բաւական է միայն ներկայանալ, լինել, դիտել ու լսել... հէնց այսքան...
Եթէ թողնենք մեր կարողականութիւնների նկատմամբ ունեցած անտեղի գերագնահատումները, պիտի խոստովանենք, որ շատ բաներ ունենք սովորելու այս համախմբումներից։
Պիտի սովորենք, որովհետեւ համոզւած եմ, որ այսպիսի միտինգների ակտիւ մասնակցողները, իրենք էլ իրենց հերթին, աշխարհահայեացքային ու գաղափարախօսական դասընթացների հետ միասին, յատուկ վարժութիւններ են ստանում միայն վիճելու, տրամաբանելու, համոզելու, քաղաքական առուծախի, եւ... համար։
Մի կարեւոր արւեստ, որի դասարանները չունենք դժբախտաբար։Եթէ մեր Մուսուլման հայրենակիցները, (ինչու չէ նաեւ մենք՝ որպէս իրանցի քաղաքացիներ,) չորս տարին մէկ անգամ են նման վարժութիւնների կարիքն զգում, ապա մենք որպէս ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի ժառանգներ, նւազագոյնը տարին մէկ անգամ, եւ շատ յաճախ ամէն օր ենք վիճելու եւ տրամաբանելու կարիքն զգում։
Մենք իւրաքանչիւրս, մեր աշխատանքի (բացառւում եմ ես անգործութեան պատճառով), համալսարանի, դպրոցական, հասարակական եւ այլ շրջանակներում շատ յաճախ ստիպւած ենք լինում վիճել մեր հայրենակիցների հետ՝ Ցեղասպանութեան իրողութեան հարցով, Արցախեան հիմնախնդրի, դպրոցական ու համալսարանական, դատա – իրաւական, աշխատանքային, եւ... բազմաթիւ նիւթերի ու բնանաբանների շուրջ։ Դեռ չեմ ասում, որ յաճախ մենք պիտի լինենք վերոյիշեալ խնդիրների շուրջ վէճ յարուցողն ու նախաձեռնողը։
Այդպիսի վէճերին տիրպետող կողմ դառնալու համար, անհրաժեշտ է պատմութեան տիրապետելը, բայց այդ բաւական չի։
Մենք պատմութեան ու առօրեայ իրողութիւններին տիրապետելու կողքին պիտի տիրապետենք նաեւ վիճելու, տրամաբանելու եւ համոզելու արդի մեթոդներին։ Զգացմունքային կայծակնային դրսեւորումները, եւ լոկ դրանով առաջնորդւելը, եթէ վնասակար չլինեն, անպայման օգտակար էլ չեն։Քաղաքական դաշտ չի կարելի մտնել ոտաբոբիկ ու անզէն, ու այս պարագային մենք ստիպւած ենք տիրապետել 21–րդ դարի դիւանագիտական առեւտրի ամենատրաաբանական արւեստին՝ վիճաբանելու կանոններին։
Բարեբախտաբար մեր ՌԵՄ–ի մշտարթուն ու զգոն տղաներն ու աղջիկները, վերջին տարիներին լաւապէս կատարեցին իրենց տեղեկատւական ու լուսաբանական պարտականութիւնները, բայց դեռ բաւական չի։ Մեր համայնքը ապագայ իշխանաւորների, ծառայողների պահանջ է զգում։
Ամէն օր ու ամէն գիշեր, մեր քաղաքի փողոցներում ու հրապարակներում լսարաններ են կայանում, բայց բացակայ են մեր տղերքը, ու դա շատ վատ է...
Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
4 Պատգամ:
Զարմանալի հարց ես տալիս բարեկամ։ Մեր տղերքը բուֆէի քուլերի տակ Հայ Դատ են լուծում...Շատ հազւադէպ դէպքերում էլ ժողով են անում...Հաշիւներ մաքրելու համար դաս են սովորում ու արտարութեան տետրակներ են լցնում...սրանի՞ց էլ մեծ գործ.
Սիրելի ընկեր Վարդան
Դուք ամէնից լաւ գիտէք թէ ուր են։ Դուք էք մեզ համարձակութիւն տւել որ բացւենք պարսիկների մէջ ու խօսենք անկաշկանդ ու ազատ մեր բոլոր հարցերի մասին։
Եւ դուք էլ շատ լաւ գիտէք թէ մեր մօտ աշխատանքը կարեւոր չի, այլ իշխում է արբաբ օ ռայաթի ըարգը, եւ ամենալաւը այն է որ աւելի լաւ է սավարի տալիս։ Ուրեմն ին չ հարց է որ տալիս էք։ Ինչ դիւանագիտութիւն, ինչ վիճաբանութիւն երբ ազգային աշխատանքը մեր մօտ նշանակում է դառնալ ելարան ուրիշները բարձրանալու համար։ Դուք հո գիտէք պատասխանը։
Համաձայն եմ այն բանի հետ, որ մենք երիտասարդներս պիտի բացւենք երկրի քաղաքական ասպարղզներում, բայց մեր հասարակութեան մէջ ով է տէր կանգնելու նրանց մտային շեղումների հետեւանքներին։ ես չեմ հակառակում ձեզ այլ հսկողութեան մասին խօսք ունեմ։
Սիրելի ընկէր Վարդան, հակառակ այն խօսակցութիւններից որ ձեր մասին է տարածւում հէնց մեր երեխաների կողմից, շատ սիրւած էք երիտասարդութեան կողմից ու ես կարծում եմ տարիքի տարբերութիւնը չի կարող խանգարի փոխադարձ շփումները։ Արդեօք այս վիճակով որ դժբախիաբար ձեր համար է առաջացել կարող էք մի կենտրոն նշանակել երիտասարդների հետ շփում ու մտքերի փոխանակում ունենալու համար։
Post a Comment