ԱՄԱՅԻ ԴԱՇՏԵՐ, ՋԵՐՄ ՍՐՏԵՐ, ԴԱԼԱՐ ՔՒԷՆԵՐ...
երքեւում տեղադրւած լուսանկարները, նկարահանւել են երէկ՝ հինգշաբթի յունիսի 11–ի երեկոյեան ժամը 20-ից 21.30–ի ժամանակամիջոցին։Ահա Թեհրանի այս դատարկ ու ամայի պողոտաներում ու հրապարակներում, 10 օր առաջւանից սկսած՝ նոյն ժամերին տասնեակ հազար իրանցիներ խանդավառ ու նաեւ ջղագրգիռ մթնոլորտում աշխւյժ ու զւարթ ընտրարշաւի էին մասնակցում։Լոզունգներ, կարգախօսներ, վիճաբանութիւն, տրամաբանել, համոզել, աղմուկ, աղաղակ, ուռաներ, ու ի հարկէ՝ քողազերծումներ ու ...բացայայտումներ։ Այսօր, եթէ դատարկ են այս հրապարակներն ու պողոտաները, դրանց զբաղեցնողները պատրաստւում են մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետութեան 10–րդ նախագահական ընտրութիւններին։Թէ՝ ո՞վ, ո՞ւմ է քւէարկելու, արդէն իւրաքանչիւրի համար պարզւել է հէնց այս հրապարակներում, տեղի ունեցած միտինգների ու բանավէճերի ընթացքում։




2 Պատգամ:

Յասմիկ said...

Սիրելի Վարդան չգիտեմ այս պատգամը որտեղ եմ դնում միայն ուզում եմ ասել որ դուք որպէս անզիջող, կաշառք ու պատւէր ու հանգամանք չընդունող Դաշնակցական, միխտ մեր սրտում էք։

Սարմէն Օ. said...

Վստահ եմ որ ընկէր Վարդանը նման խօսքեր լսելու ցանկութիւն չունի, եթէ չէ մինչեւ հիմա նման խօսքեր լսելու համար չէր լինի անզիջող ու պայքարող արդարութեան ու անկեղծութեան համար։ Նա իր կազմակերպչական կեանքում երբէք ոչ մէկի կառքին չի լծւել ու չի ուզել մէկի համար շողոքորթութիւն անել։ Եւ կարծում եմ, որ եթէ նա այսօր բոյկոտի է ենթարկւել ազգային բոլոր մեքենաների միջոցով (որի համար նրանք էլ են վնասւում) հենց այս պատճառով է եղել։