ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ –
«ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է»
Վերջին օրերում քաղաքում տիրող անցուդարձի եւ ցոյցերի առնչութեամբ թեհրանահայ համայնքին տեղեկացնում ենք, որ Թեհրանի հայոց Թեմական խորհուրդը մօտկից հետեւում է դէպքերի զարգացմանը՝ միշտ պաշտպան մնալով օրէնքի գերակայութեան անհրաժեշտութեանն ու երկրի ամբողջականութիւնը պահպանելու կարեւորութեանը:Առ այդ՝ թեհրանահայ համայնքին յորդորում ենք մնալ խաղաղ, որպէս իրանցի օրինապահ քաղաքացի իւրացնել քաղաքացիական իրաւունքներն ու պարտականութիւնները:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
3 Պատգամ:
Շատ լաւ կլինի եթէ Թեմական Խորհուրդը հետամուտ լինի երկրի քաղաքական անցուդարձին ու կարողանայ վերլուծի հարցերը։ Բայց ինչքան նայում եմ տեսնում եմ որ ամբողջ ազգային իշխանութեան կազմերի մէջ ու նոյնիսկ Ղեկավարութեան մէջ չկան այնպիսի մարդիկ, որոնք կարողանան քաղաքական հոտառութեամբ վերլուծեն կարգավիճակն ու ճիշտ մեկնաբանութիւն ներկայացնեն։
Եթէ այդ յայտարարութիւնը տրւել է ժողովրդին ինքնավստահութիւն տալու համար լաւ է, բայց թէ իսկապէս կան այդպիսի մարդիկ՝ քաղաքական յստակ վերլուծութիւն տալու համար ցաւով պիտի յայտնեմ որ ոչ այդպիսի մարդ չկայ։ Նրանց միակ մեկնաբանի ( Վ. ...) վերջին 30 տարիների ընթացքում ոչ միայն սխալ է եղել այլ պատահել է հակառակը։ Հիմա թէ՝ այս ճգնաժամային պահերին ո՞ր մեկնեանի հիմունքներով պիտի առաջնորդեն համայնքին միայն Աստւած գիտի։
Inch ahavor sbaselikner unek es kheghj tamagan khorhoordic. Ov bidi tahlil ani yergeri kaghakagan vijage? Saro Megerdiche? te Sevane...? Drank chen imanoom vor zerov en aftabe bernoom u vor zerov en v.... lvanoom. Kheghj joghovoord... Inch orer bidi desnes...der...
Չեմ իմանում ինչ են անում։ մէ օր ժողով են կանչում, մէ օր առանձին են ժողով անում, մէ օր Ալիքին չեն կանչում, յայտնի չի բդ փակ դռների հետեւ ինչ են անում։ Սկի իրենք էլ իմանում են ինչ են ուզում։ Եթէ էլ իմանան, ով պիտի նրանց բացատրի թէ ինչը ինչումն է, եւ ինչը ինչից։ էս խեղճերը մէ դպրոց պահելու հարցում մնացել են, եկեղեցիների գեանդը իանում է, մարմիններն էլ ընտրելու փոխարէն նշանակել են։ Էլ մարդ չմնաց որ սրանց ուղղութիւն տայ, բա ինչ ժողով ու ինչ հանդիպումներ են։ Սրանք միայն դատարկաբանութիւններ են ժողովրդին ասելու համար թէ մի բան ենք անում։
Ժողովուրդ ով իր գլխի ճարը գտնի, սրանց յոյսւվ ոչ մնացէք ու ոչ էլ լսէք նրանց «ցուցմունք»ները, որովհետեւ ոչ քաղաքական ու ոչ էլ հասարակական հարցերում հասունացած մարդ կայ նրանց մէջ։ Ուրեմն ինչ պիտի ասեն մեզ այս խառը դրութեան մէջ։ Եթէ մեր կեանքը չվնասեն, փրկելու ոչ մի կարողութիւն չունեն։
Post a Comment