Ներկայացուցիչների պալատում Հայոց
ցեղասպանութեան ճանաչման թիւ 252բանաձեւն արդէն
126 աջակից ունի
ԵՐԵՒԱՆ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների շարունակումը, դրանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութիւնն ու Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահուման խնդիրը պէտք է լինէն առաջնային:
Նման համոզմունք յայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենեակների ղեկավար Արփի Վարդանեանն այսօր հրաւիրւած ասուլիսում` նկատելով, որ հայկական կողմը` իշխանութիւններն ու քաղաքական ուժերը կողմ են արտայայտւում Լեռնային Ղարաբաղի մասնակցութեանը բանակցային գործընթացին:
Իսկ ԱՄՆ-ի հայկական կազմակերպութիւնները օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գրած նամակով պահանջել են յարգել նախընտրական խոստումը` նպաստել ԼՂ-ի` բանակցութիւնների կողմ դառնալու գործին: «Ես` որպէս ԱՄՆ քաղաքացի, ոչ որպէս հայ, պահանջում եմ նախագահ Օբամայից իր խոստման տէրը լինել:
Նա պարտաւոր է այնպէս անել, որ ԼՂ հարցը լուծւի խաղաղ, արդար ճանապարհով եւ ապահոււի երկարատեւ կայունութիւն»,-ասաց Ս.Վարդանեանը: Ա.Վարդանյանի դիտարկմամբ` ժամանակ առ ժամանակ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները ոչ միայն չեն օգնում բանակցային գործընթացին, այլ խանգարում են:
Ինչ վերաբերում է համանախագահների կողմից բացահայտված «մադրիդյան» սկզբունքներին, Ա.Վարդանյանը գտնում է, որ քանի դեռ դրանք համաձայնեցված չեն, անհրաժեշտ է առաջ շարժվել դրանց շուրջ քննարկումներով:
Ա.Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման թիվ 252 բանաձեւն արդեն 126 աջակից ունի: Ի դեպ, հունիսի վերջին աջակիցների թիվը 110-ն էր:
Նախագիծը քվեարկության դնելու համար անհրաժեշտ է 230 հովանավորի ստորագրություն:
1 Պատգամ:
Վարդան ջան ստեղ չենք մտնում որ արմենփրեսս ի կամ հայլուրի լուրերը նաենք եթէ չես գրելու ասա յմտնենք կամ օր նշանակի որ իմանանք երբ ես թարմացնում
Post a Comment