Friday, July 31, 2009

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԵԼԻՔԻՆ...

ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԵԼԻՔԻՆ . . .

Սիրելի Մելիք

Բառերը տկար են նւազեցնելու Քո և նոյն ցաւը կրող հարիւրաւոր ընտանիքների կսկիծը, որպէս քոյր խնդրում եմ այս քաոսի սգակիրն իմանալ նաև ինձ:
Մելիք, խոր վշտով,ցաւագար ու փշրւած սիրտ ու հոգիդ գիրկս առնելով ու արցունքներիս հոսքը հազիւ զսպելով ուզում եմ քեզ հետ զրուցել՝Մելիք ջան ինչպէս բոլորը գիտեն և նշւել է որոշ գրութիւններում՝ամենաանտանելի կորուստը ծնողներին բաժին ընկած ցաւն էր,որից անբաժին չմնացիր նաև դու։

Լսել եմ վրէժխնդրութեամբ է լցւած ողջ բջիջներդ,ներիր եթէ այսպէս եմ խօսում,երևի ճիշտ ես,միգուցէ ես յայտնւէի Քո դրութեանը...օ՜ֆ չգիտեմ ինչ կանէի։
Մելիք ես նման դրութեան մէջ չեմ եղել,բայց ծանօթացել եմ նման ճակատագրի ենթարկւած մի մօր հետ, որը կորցնելով իր զաւակին, հիւանդութեան պատճառով, ու նրա տարելիցին աւտովթարի ենթարկւելով միանգամից կորցրեց նաև ամուսնուն ու երեք երեխաներին.հանրայայտ մեր երկրացի երգչի մասին գիտես երևի, նա էլ վթարից միակ փրկւած ամուսինն էր ու հայրը կորցրած զաւակների...ու քիչ չեն նման....
Գոռռա՛ ասա թող վերջացնեմ ու էլ չասեմ,իրօք ճիշտ ես,ես Մելիքը չեմ, որ զգամ նրա հոգին մոխրացնող կիզիչ կրակը. բայց Մելիք ջան,բոլորս էլ հերթագրւած ենք այդ գնացքի անւանացանկում, բացի ՆՐԱՆԻՑ էլ ոչ մէկը չգիտի երբ, ուր կամ ինչպէս....
Կեանքի այս բեմում բոլորս էլ միայն ակամայ դերակատարներ ենք ու առանց ԲԵՄԱԴՐԻՉԻ կարգադրութեամբ իրաւունք չունենք ելք ու մուտքի...
Ինչ իմանանք, մի գուցէ է՛լ աւելի սև մրրիկ է սպասում մեզ, երևի այնքան սիրեց նրանց, որ չուզեց ականատես լինեն ա՛յդ օրւան ու տարաւ ԻՐ մօտ յանգեցնելու խաղաղութեան...
Մելիք ջան, դեռ շուտ է նման խնդրանքով դիմել քեզ, բայց իմացիր համայնքի որբերը քիչ չեն, որ կարիքը կըզգան քեզ նման կնքահօր՝ ձեռների ջերմ շոյանքին. համայնքը դեռ Քո կարիքը շատ է զգում, նամանաւանդ քիչ չեն ընչազուրկ, տաղանդաւոր ու շնորհալի՝ Արմէններ, Էդիններ, Աննաներ,Վահէներ ու Էդւարդները...
Կըգաս նորից,այդպէս չէ՞...
Աղօթում ենք առ Աստւած, վիրաւոր հոգուդ շուտափոյթ ապաքինման։
Մխիթարւես՝ Սուրբ Հոգով, Թեթևութիւն մաղթենք նրանց մշտնջենական թռիչքին...


Յարգանօք՝
Քո հայրենակցուհին

2 Պատգամ:

mi ail hairenagcoohi said...

Arcoonkod achkerov gardaci veroom nshvac mer hairenagsoohoo namage ooghvaz Sireli Melikin. Isgabes voch mi khosg chem gdnoom mkhitareloo mer zohvacneri harazadnerin.
Baic mer sireli hairenagcoohin shad jishd yev deghin e madnanshoom, yes el em garcoom vor baregorcootun anele yerevi masamb gmkhitari sgagirnerin. Isgabes vor kich chen mer shrjabadoom darber djvarootun oonecogh endanikner yev yerekhaner.
Sbasoom enk grgin mer mej desnel Sireli Melikin, Hasmigin yev.....

Sarine said...

Bravo baron Vartan ays gaykeje amboghjagah u hedakrkir lradvootyoon dalooc baci nayev zarayoom e zovazneri endaniknerin yev voghj hayutyan mkhitareloo gorzin. Asdvac zer hed, nardzknered gadar.