ԴԱՒԻԹ ԴԱՒԹԵԱՆ.
ՄԱԴՐԻԴԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՆ
«Ակնյայտ է, որ փաստաթուղթը չի կարող գործել ու անընդունելի է հայերի համար, իսկ ԼՂՀ հարցի լուծումն այս ձեւաչափում ինքնասպանութւն է»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից «Մադրիդեան սկզբունքների» հրապարակման մէջ իրականում ինչ-որ յեղափոխական բան չկայ, քանի որ սկզբունքնեի հիամքը վաղուց արդէն յայտնի էր: Հարց է, թէ ինչո՞ւ հէնց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների առաջիկայ հանդիպումից առաջ դրանք հրապարակւեցին:
Ինչպէս PanARMENIAN.Net-ին է ասել է ANALITIKA.at.ua-ի փորձագէտ վերլուծաբան Դաւիթ Դաւթեանը, այդ իրադարձութիւնն ակամայից յուշում է, որ սկզբունքները հնացել են եւ չեն համապատասխանում ժամանակակից աշխարհաքաղաքական իրողութիւններին, հէնց շահագրգռւած միջնորդներին:
Քանի որ, հնարաւոր է, որ շուտով նոր փաստաթուղթ կստորագրւի, հանրության համար հրապարակւեց այս տեղեկատւութիւնը` իրադարձութիւնների իրական ընթացքը սքողելու համար: «Նշենք, որ սկզբունքները հրապարակւեցին այն բանից յետոյ, երբ Մոսկւան բարեյաջող կերպով սեփականաշնորհեց ադրբեջանական գազը, երբ հայ-թրքական բանակցութիւնները խուլ փակուղում էին եւ Nabucco-ի վերաբերեալ պայմանագրի կնքման շեմին:
«Մադրիդեան սկզբունքները» համաձայնեցւել են առկայ աշխարհաքաղաքական իրավիճակի հիման վրայ եւ ստատուս-կվոն ձեռանտու էր բոլոր միջնորդներին: Իսկ այսօր ախորժակը փոխւել է եւ բոլորը ցանկանում են լուծել խնդիրը, ընդ որում բացառապէս սեփական շահերից ելնելով` Մոսկւային անհրաժեշտ է երկաթուղային ուղիների բացումը։
Անկարան մտահոգւած է իր նախագծերի իրականացմամբ եւ տարածաշրջանում իր դերի բարձրացմամբ, ԱՄՆ, որը ցանկանում է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, նպաստում է Անկարայի նախապայմանի կատարմանը Երեւանի հետ բանակցութիւններում:
Այսպիսով անկայութնութիւնը տարածաշրջանում ոչ ոքի ձեռնատու չէ: Սակայն այս գործընթացները չեն համապատասխանում Երեւանի ազգային շահերին, աւելին չափազանց վտանգավոր են: «Հայաստանը, մինչ Թուրքիայի հետ սիրաշահելը, հզօր ուժ էր ներկայացնում իրենից, որի կարծիքի հետ ստիպւած էին հաշւի նստել, իսկ այսօր Երեւանն ինքն իրեն իր կարճատես քաղաքականութեամբ փակուղի է մտցրել»,-գտնում է փորձագէտը:
Ըստ նրա, հրապարակւած սկզբունքներն իրականում չեն կարող լուծել խնդիրը, քանի որ այդ հիմքը հայերին բոլորովին ձեռք չի տալիս, իսկ որոշ կէտեր ընդհանրապէս առասպելական են ու անկատարելի:
Ըստ սկզբունքների նախատեսւում է վերադարձնել ԼՂՀ մերձակայ տարածքները, ինչը փաստօրեն փոխանակում է ԼՂ-ին ժամանակաւոր կարգավիճակի շնորհման հետ, իսկ միակ զիջումը հայերն` միջանցքն է: Նման մօտեցումն անընդունելի է ու չհիմնաւորված, եթէ վերադարձւում են տարածքներ, ապա Բաքուն պէտք է ճանաչի ԼՂՀ-ի ինքնաիշիանութիւնը, իսկ ազատագրւած տարածքները վերադարձնելու համար ոչ մի ծանրակշիռ փաստարկ կամ անվտանգութեան բաւարար երաշխիք չկայ, ինչն իր հերթին վերածում է այս փաստաթուղթը «Ֆիլկայի գրի»;Փախստականների վերադարձի մասին դրոյթն «ինքնասպանութեան ուղեցոյց է», որը դատարակ ձեւակերպում է: Սկզբունքներն, ըստ էութեան, հիմնւած են քաղաքակրթութեան եւ հումանիզմի գաղափարների վրայ, սակայն տւեալ մօտեցումները չեն գործում հայերի հանդէպ թուրքերի ու ադրբեջանցիների ազգային անհանդուրժողականութեան պայմաններում, ինչպէս նաեւ երկու համաժողովրդավարական պետութիւնների համար, որոնք չափազանց ռազմականացւած են:
Խաղաղապահ ուժերի տեղակայման մասին կէտը անհեթեթ է եւ ապացուցում է այդ սկզբունքների անիրականալիութիւնը, քանի որ հայերի համար միանգամայն անցանկալի է օտարերկրեա ռազմական ուժերի ներկայութիւնը տարածաշրջանում: Խայտառակ է ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման համար հանրաքւէի մասին կէտը, քանի որ կան 1991թ. հանրաքւէի արդիւնքները, իսկ նոր հանրաքւէի անցկացումը փաստօրէն կասկածի տակ է դնում արդէն կայացած հանրաքւէի իրաւասութիւնն ու տագնապալի ազդանշան է:
Ժողովրդավարության ու ժողովուրդների ինքնորոշման ջատագովները պարտաւոր են յարգել ժողովրդի ընտրութիւնը, ոչ թէ կասկածի տակ առնել այն:
Ակնյայտ է, որ փաստաթուղթը չի կարող գործել ու անընդունելի է հայերի համար, իսկ ԼՂՀ հարցի լուծումն այս ձեւաչափում ինքնասպանութւն էէ»,-ասել է փորձագէտը
0 Պատգամ:
Post a Comment