«ՇԱՆԹ»–Ի ՄԱՍԻՆ ՝
ՀԵՌԱՆԿԱՐ

Միշտ կան այնպիսի խնդիրներ, որոնք հետաքրքիր են հասարակութեան մեծ մասի համար:
Հայ հեռուստադիտողի համար օբեկտիւ, բազմակողմանի, ամբողջապէս վերլուծւած ինֆորմացիա ստանալու, անաչառ լրատւութեան պակաս կայ:
Եւ հէնց այդ բացը լրացնելու է գալիս Նւէր Մնացականեանի «ՀԵՌԱՆԿԱՐ» հեղինակային հաղորդումը:
Այս ծրագրի նպատակը երևոյթները հնարաւորինս բաց ներկայացնելն է:
Թոք շոու, (Talk Show) որի շրջանակներում քննարկւում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի ամենակարևոր իրադարձութիւնները:
Իւրաքնչիւր թողարկում նւիրված է վերջին օրերին տեղի ունեցած ամենատարբեր հրատապ խնդիրներին:
Ստուդիայում են լինում հանրաճանաչ մարդիկ, հիւրեր, որոնք անմիջական կապ ունեն քննարկւող թեմայի ու խնդիրների հետ:
Իր հաւասարակշռւած ու օբեկտիւ մեկնաբանութիւնների շնորհիւ «Հեռանկարը» ձեռք է բերել բազմամարդ ու բազմապրոֆիլ լսարան:


0 Պատգամ:
Post a Comment