Հայաստանի կառավարութիւնում տեղի է ունեցել Թեհրան -Երեւան ինքնաթիռի վթարի կապակցութեամբ ստեղծւած կառավարական յանձնաժողովի նիստը
ԵՐԵՒԱՆ, 15 ՅՈւԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնում այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի գլխավորութեամբ տեղի է ունեցել Թեհրան -Երեւան ինքնաթիռի վթարի կապակցութեամբ ՀՀ նախագահի յանձնարարութեամբ եւ ՀՀ վարչապետի որոշումով ստեղծւած կառավարական յանձնաժողովի նիստը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, յանձնաժողովում ներգրաււած են շահագրգիռ բոլոր պետական գերատեսչութիւնների ներկայացուցիչները:
ՀՀ քաղավիացիայի վարչութեան ներկայացուցիչը կառավարական յանձնաժողովին ներկայացրել է ուղեւորների կազմում եղած ՀՀ քաղաքացիների մասին վերջին տւեալները: Այս պահի դրութեամբ, պարզւել է, որ վթարի ենթարկւած ինքնաթիռում եղել է Հայաստանի 5 քաղաքացիներ` Աշոտ Ներսիսեան, Արթուր Գրիգորեան, Կարինէ Մարգարեան, ինչպէս նաեւ պայմանագրային հիմունքներով անձնակազմի անդամներ՝ Գրիգոր Բարսեղեան եւ Սուրէն Սողոմոնեան:
Միաժամանակ, յանձնաժողովին զեկուցւել է, որ ուղեւորների կազմում եղել են 35 հայազգիներ, ովքեր հանդիսանում են այլ երկրների, մասնաւորապէս՝ Իրանի Հանրապետութեան քաղաքացիներ:
Յանձնաժողովը յանձնարարել է ՀՀ քաղավիացիայի վարչութեանը, հաշւի առնելով «Caspian Airlines» աւիաընկերութեան առաջարկը` զոհւածների հարազատների հետ քննարկել յուլիսի 17-ին Իրան մեկնելու եւ դէպքի վայր այցելելու հնարավորութիւնը:
Կառավարական յանձնաժողովը նպատակայարմար է գտել, որ հարազատների նման ցանկութեան դէպքում ՀՀ քաղավիացիայի վարչութեան լիազօր ներկայացուցիչն ուղեկցի նրանց:
Միաժամանակ յանձնարարվել է Թեհրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեանը՝ տեղում դէպքի վայր ուղեկցել հարազատներին: Պետական շահագրգիռ բոլոր մարմիններին յանձնարարւել է անհրաժեշտ պատրաստւածութեան մակարդակ պահպանել՝ զոհւածների հարազատներին կազմակերպական, առողջապահական, հոգեբանական եւ այլ կարգի աջակցութիւն ցույց տալու համար։ Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին յանձնարարւել է նախապատրաստել առաջարկութիւն՝ զոհւածների ընտանիքներին ֆինանսական աջակցութիւն ցույց տալու համար: «Caspian Airlines» ավիաընկերութեանն են դիմել զոհւած ուղեւորների հարազատները` դէպքի վայր մեկնելու ցանկութեամբ Կատարվում են որոնողական աշխատանքներ այսօր վթարի ենթարկված Թեհրան-Երեւան ինքնաթիռի ուղեւորների դիակների եւ սեւ արկղերի յայտնաբերման ուղղութեամբ:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեցին իրանական «Caspian Airlines»-ի երեւանյան գրասենեակից, ավիաընկերութեանն են դիմել զոհւած ուղեւորների հարազատները` դէպքի վայր մեկնելու ցանկութեամբ, ինչի կապակցութեամբ ընկերութիւնն իր պատրաստակամութիւնն է յայտնել:
Դեռեւս յստակ չէ, թէ հարազատներին երբ կտեղափոխեն դէպքի վայր: Յիշեցնենք, որ Թեհրան-Երեւան ինքնաթիռը վթարի էր ենթարկւել Թեհրանից դէպի հյուսիս- արեւմուտք գտնւող Ղազվին քաղաքի մօտակայքում՝ ժամը 12:18-ին:
0 Պատգամ:
Post a Comment