Արտասահմանեան երկու հեղինակաւոր
հեռուստաալիքներ ձեռք են բերել Հայաստանի մասին
պատմող «The land of Noah» վաւերագրական ֆիլմի
ցուցադրման իրաւունքը
ԵՐԵՒԱՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ:Իսպանական եւ սկանդինաւեան երկու հեղինակաւոր հեռուստաալիքներ ձեռք են բերել Հայաստանի մասին պատմող «Նոյիի Երկիրը» (The land of Noah) վաւերագրական (مستند) ֆիլմի ցուցադրման իրաւունքը:

Ինչպէս հրաւիրւած ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետութեան էկոնոմիկայի նախարարութեան տարածքային, տնտեսական զարգացման եւ զբօսաշրջութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, իսպանական TVE (Televisiցn Espaրola) հեռուստաալիքը, որը հեռարձակւում է 450 միլիոն լսարանի համար, արդէն ձեռք է բերել ֆիլմը եւ շուտուվ կը սկսի հեռարձակումը: Սկանդինավեան երկրներում այն կըհեռարձակւի «Սկանդինաւիա» հեռուստաընկերութեան միջոցով:
Ֆիլմի պատրաստման եւ հեռարձակման գործում աջակցում են իսպանական երկու ընկերութիւններ:Այլ հեղինակաւոր հեռուստաընկերութիւնների հետ եւս ընթանում են բանակցութիւններ:
Երկրի ներսում շնորհանդէսը եւս կը լինի այս տարի:Յիսուներկու րոպէ տեւողութեամբ անգլերէն ֆիլմը ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Անին ու Արարատ լ
եռը:

Կատարւում է պատմական ակնարկ` պատմական Հայաստանի տարածքին, ներկայացւում են փաստեր, վաւերագրական նիւթեր: Ֆիլմի պատրաստման համար Հայաստանի պետական բիւջէից ծախսւել է 225 հազար եվրօ եւ 11 միլիոն դրամ:
Մ.Ապրեսեանը նշեց, որ շարունակւում է նաեւ Հայաստանի զբօսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը CNN, Euronews հեռուստաալիքներով, տարածւում տեղեկատւական նիւթեր, կազմակերպւում ճանաչողական այցեր օտարերկրեայ լրագրողների եւ զբօսաշրջային օպերատորների համար, Հայաստանը մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդէսների:

Երկրի ներսում շնորհանդէսը եւս կը լինի այս տարի: Յիսուներկու րոպէ տեւողութեամբ անգլերէն ֆիլմը ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Անին ու Արարատ լեռը:

Կատարւում է պատմական ակնարկ` պատմական Հայաստանի տարածքին, ներկայացւում են փաստեր, վաւերագրական նիւթեր: Ֆիլմի պատրաստման համար Հայաստանի պետական բիւջէից ծախսւել է 225 հազար եվրօ եւ 11 միլիոն դրամ:
Մ.Ապրեսեանը նշեց, որ շարունակւում է նաեւ Հայաստանի զբօսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակի ցուցադրումը CNN, Euronews հեռուստաալիքներով, տարածւում տեղեկատւական նիւթեր, կազմակերպւում ճանաչողական այցեր օտարերկրեայ լրագրողների եւ զբօսաշրջային օպերատորների համար, Հայաստանը մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդէսների:
0 Պատգամ:
Post a Comment